Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Ոստիկանությունում քննարկվել ու քննարկման փուլում է 96 դեպք (լրացված) 02/19/2013   16:32  |  ԼՐԱՀՈՍ

- Նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 96 դեպք, որից 63-ը` ընտրակաշառքի, 16-ը` քարոզարշավը խոչընդոտելու, 12-ը` ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, 1-ը` զրպարտչական տեղեկություններ տարածելու, 3-ը` ընտրությունները կամ քվեարկության արդյունքները կեղծելու, և 1-ը` քվեարկությանը նախորդող օրը քարոզչություն կատարելու վերաբերյալ,- այսօր ՀՀ ոստիկանությունում հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրեց ոստիկանության շտաբի պետ, գեներալ- մայոր Վարդան Եղիազարյանը:

Ըստ շտաբի պետի, հիշյալ 96 դեպքից 45-ի վերաբերյալ ահազանգեր են ստացվել նախագահի թեկնածու Հովհաննիսյանի, երկուական` Հայրիկյանի և Բագրատյանի, մեկական` Հարությունյանի և Սարգսյանի նախընտրական շտաբներից, 43 ահազանգ ստացվել է քաղաքացիներից` լրատվամիջոցներով, հեռախոսակապով կամ այլ կերպ, որոնցից 30-նն իրենց տվյալները չեն հայտնել, իսկ 2 դեպք հայտնաբերվել է ոստիկանության ծառայողների կողմից:

- Ստացված ահազանգերի որոշ մասը եղել է անհասցե և անփաստարկ, այնուամենայնիվ, բոլորով կազմակերպվել են համապատասխան գործողություններ, ստուգումներ են իրականացվել, ստեղծվում են նյութեր, և կտրվի դրանց իրավական գնահատականը, կլուծվի դրանց ընթացքը,- ասաց Վարդան Եղիազարյանը:- Հարկ է նշել, որ մի շարք դեպքերում հայտարարություն կամ տեղեկատվություն տրամադրող աղբյուրները հրաժարվել են լրացուցիչ տեղեկատվություն տալուց, ինչը, իհարկե, բարդություններ է առաջացրել ոստիկանության աշխատակիցների աշխատանքներում, սակայն մենք ավելի մանրաքնին ենք վերաբերվում ընտրության հետ կապված այս բոլոր միջադեպերին, դրանց նախաքննության և հետաքննության նյութերը կազմելիս` ավելի խորացված, և գնահատականները տրվում են ավելի լուրջ հիմքեր ստեղծելով:

Շտաբի պետի տեղեկացմամբ՝ նշված 96 դեպքից ստուգման ենթակա տեղեկատվությամբ նախապատրաստվել է 10 նյութ, սակայն դրանց անհիմն լինելու պատճառով, եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 30 դեպքում որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, որից 28-ը` հանցադեպի, իսկ 2-ը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

- 56 դեպքով նախաքննության և հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվում են համապատասխան նյութեր, որոնցից մեկ դեպք ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, մեկ դեպքում էլ նյութերն ուղարկվել են Կոտայքի մարզի դատախազություն` ենթակայության հարցը լուծելու համար,- ասաց Վ. Եղիազարյանը:

Շտաբի պետի տեղեկացմամբ՝ ՀՀ ոստիկանությունում շուրջօրյա գործող բազմաուղի թեժ գծով ընտրությունների օրը ստացվել է ընտրությունների հետ կապված շուրջ 36 հաղորդում, դրանցից 18-ը ներգրավվել է շտաբի համապատասխան ցուցակներում և դրանցով կատարվում են ստուգումներ, 6-ն ուղղորդվել են անձնագրային և վիզաների վարչություն, 9-ի վերաբերյալ հաղորդումները փոխանցվել են ԿԸՀ, 6-ով տրամադրվել է խորհրդատվություն, դրանք տեղեկատվական բնույթի հարցեր են եղել, մեկն ուղարկվել է ճանապարհային ոստիկանություն:

- Գործել է նաև թեժ գիծ` միջազգային դիտորդական առաքելությունների համար,- ասաց Վ. Եղիազարյանը:- Ի դեպ, այդ թեժ գծով ոչ մի ահազանգ չի ստացվել, ինչն, իհարկե, հաճելի է մեզ համար:

ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի գնահատմամբ՝ արդեն կայացած նախագահական ընտրություններում ոստիկանություն-լրատվամիջոցներ համագործակցությունն աննախադեպ է եղել, աննախադեպ է եղել նաև այդ համագործակցության արդյունավետությունը: Ըստ նրա, չկա զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված մի հաղորդագրություն կամ ահազանգ՝ որին ոստիկանությունն օպերատիվ կերպով արձագանքած չլինի, չկան անպատասխան մնացած հարցեր և հարցապնդումներ:

Կատարված աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը: Նա մանրամասն ներկայացրեց ընտրողների ռեգիստրի, ընտրացուցակների ճշտման ուղղությամբ իրենց կատարած աշխատանքը, դրա հիմնական ուղղությունները:

- 2013 թվականի փետրվարի 18-ին, ընտրությունների ընթացքում արձանագրվել են և ինչպես ինտերնետային կայքէջերից, այնպես էլ ոստիկանությունում գործող բազմուղի թեժ գծից ստացվել են 104 ահազանգեր և հաղորդումներ,- ասաց ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը:- Այդ 104 ահազանգերից և հաղորդումներից 41-ն արձանագրվել են Երևանում, 63-ը` հանրապետության տարբեր մարզերում: Նշված 104 դեպքերից 37-ը վերաբերվել է ընտրությունների ընթացքում կաշառք ստանալու կամ կաշառք տալու դեպքերին:

Թաթուլ Պետրոսյանի տեղեկացմամբ՝ ընտրությունների օրը հարուցվել է 2 քրեական գործ` մեկը ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում, մեկն էլ` Էրեբունու բաժնում: Երկու քր. գործն էլ հարուցվել են կրկնակի քվեարկություն կատարելու փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի և 34-153-րդ հոդվածի հատկանիշներով:

Իրավաբանական վարչության պետն անդրադարձավ նաև լրագրողների մասնագիտական գործունեության հետ կապված դեպքերին: Ընտրությունների օրը կայքէջերով ոստիկանության ստացած տեղեկությունների համաձայն` արձանագրվել է այդպիսի չորս դեպք, որոնցից մեկը` Երևանի Էրեբունի շրջանում (ըստ ստացված տեղեկատվության, խոչընդոտվել է Մարինե Խառատյանի և Գայանե Սարիբեկյանի մասնագիտական օրինական գործունեությունը), մեկ դեպք` Գյումրիում, մեկ դեպք` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում («Առավոտ»-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ), մեկ դեպք էլ` Արտաշատի շրջանում («Իրավունք» թերթի լրագրող Էլմիրա Մարտիրոսյանի նկատմամբ): Ոստիկանապետի առաջին տեղակալի հավաստմամբ՝ բոլոր դեպքերի առնչությամբ էլ մանրամասն ուսումնասիրություն կիրականացվի, մեղավորները խստորեն կպատժվեն:


Հարակից հրապարակումներ`

02:41 19/02/2013  |  Ընտրական իրավունքՍտուգվում է ՏԸՀ անդամին կաշառելու փորձի մասին հայտարարությունը
22:36 18/02/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷլեկտրոնային եղանակով քվեարկողների գերակշռող մեծամասնությունը քվեարկել է Սերժ Սարգսյանի օգտին
09:45 18/02/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՏ.Մուկուչյան. Քվեարկությունն ընթանում է բնականոն հունով
08:42 18/02/2013  |  Ընտրական իրավունքՈստիկանությունը հերքում է
08:20 18/02/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔվեարկությունն սկսվել է
00:57 18/02/2013  |  Ընտրական իրավունքԸնթացք է տրվել մամուլի 71 հրապարակման
22:51 17/02/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՐաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբն անհանգստացած է
20:37 17/02/2013  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր դատախազ. ԶԼՄ-ների մշտադիտարկումը հնարավորություն է տալիս ավելի օպերատիվ արձագանքել ընտրական իրավունքի խախտման դեպքերին
19:05 17/02/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՈստիկանություն. Ընտրակաշառքներ բաժանելու մասին լուրերը չեն հիմնավորվում
15:21 17/02/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 մլն 505 հազար 980 ընտրող

Արխիվ

[]