ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«ՀՐԱՊԱՐԱԿ»: «Մեր կասկածները չփարատվեցին» 02/16/2013 09:36 | Մամուլ
Որոշ ժամանակ առաջ թերթը ներկայացրել էր «Առողջ մարդը հոգեբուժարանու՞մ» վերտառությամբ հոդվածը: Ըստ հոդվածի` Նուբարաշենի հոգեբուժարանից դուրս եկած անձը պատմել էր, թե ինչպես են 7 տարի շարունակ Ա. Ալեքսանյանին պահում հիվանդանոցում, թեև նա, ըստ թերթի թղթակցի զրուցակցի, միանգամայն առողջ է:
Թերթը նշել էր, որ ըստ իր աղբյուրի` իրական պատճառը եղել է բնակարանը, որը հիվանդանոցում գտնվող Ա. Ալեքսանյանի մորաքույրը վարձակալաությամբ է տվել:
«Ներկայացնելով այս պատմությունը` հույս ունեինք, որ կստուգվեն նշված փաստերը, քանի որ վերջնական եզրակացություն անել կարող էին միայն մասնագետները»,- գրում է թերթը և նշում, որ հոդվածին արձագանքել է առողջապահության նախարարությունը և պնդել, որ երիտասարդը հիվանդ է:
Թերթը գրում է, որ հիմա էլ արձագանքել է Ա. Ալեքսանյանի խնամակալ մորաքույրը` Լիլիթ Մկրտչյանը, ով մասնավորապես նշել է. «հոդվածագիրը, հենվելով ոմն մեկի տված սուտ տեղեկությունների վրա, գրել է քրեորեն պատժելի մի թղթակցություն` վիրավորելով հիվանդի հարազատներին: Այո, հոդվածը քրեորեն պատժելի»:
Լ. Մկրտչյանը թերթի խմբագրություն է ուղարկել այն տեղեկանքներն ու գրությունները, որոնք հաստատում են նրա զարմիկի հիվանդությունը:
«Ծանոթանալով տիկին Մկրտչյանի և առողջապահության նախարարության ներկայացրած փաստարկներին` մենք ավելի ու ավելի ենք համոզվում, որ այդքան երկար տարիներ մարդուն հասարակությունից մեկուսացնելու և հարկադիր բուժման «դատապարտելու» հիմքերը չափազանց խախուտ են: Շիզոֆրենիա հիվանդությամբ տառապողների հսկայական բանակ ապրում է մեր կողքին, և նրանց մեկուսացնելու կարիքը ծագում է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Մեզ բանավոր ասացին, որ մորաքույրը նրան խնամելու հնարավորություն չունի, դրա համար էլ չի տանում տուն, և կա վտանգ, որ հիվանդանոցից դուրս գրվելու դեպքում Ալեքսանյանն անկառավարելի կդառնա, քանի որ խմիչքի նկատմամբ սեր ունի:
Համաձայնեք, որ առնվազն ծիծաղելի է այս բացատրություններով մարդուն 7 տարի հիվանդանոցում, այն էլ` հոգեբուժարանում պահելը և լիարժեք ապրելու հնարավորությունից զրկելը»,- մեկնաբանում է թերթը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ