ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում փետրվարի 15-ի դրությամբ ընթացք է տրվել 25 հաղորդման 02/16/2013 19:58 | ԼՐԱՀՈՍ
1. 2013թ. հունվարի 21-ին «aravot.am» էլեկտրոնային թերթում հրապարակվել է «Սերժ Սարգսյանի շտաբներում փող են բաժանում, հաղորդում է ՀՀԿ կարկառուն դեմքերից մեկը» վերտառությամբ հոդվածը:
Գլխավոր դատախազությունից «Pastinfo.am» -ին հայտնեցին, որ հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ ոստիկանության շտաբ, որտեղից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաղորդումն իր մեջ հանցագործության հատկանիշներ չի պարունակում, քանի որ դրանում նշվել է միայն հնարավոր ընտրակաշառք բաժանելու մասին, որը փաստացի տեղի չի ունեցել, այլ հոդվածում ենթադրություն է հայտնվել ընտարակաշառ բաժանելու մասին, ուստի այդ մասին տրվել է պարզաբանում:
2. 2013թ. հունվարի 21-ին «raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ Աշտարակ քաղաքի էլեկտրացանցում կազմակերպում են ստորագրահավաք` գրանցելով քաղաքացիների անձնագրային տվյալները:
Հաղորդումն ուղարկվել է Արագածոտնի մարզի դատախազություն` հետագա քննարկման:
3. 2013թ. հունվարի 24-ին «iditord.org» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին թույլ չեն տվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում հանդիպել ընտրողների հետ:
ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարի` 30.01.2013թ. գրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանից խնդրվել է տրամադրել լրացուցիչ նյութեր` հաղորդումը ստուգելու և ընթացք տալու համար: Դեռևս պատասխան չի ստացվել:
4. 2013թ. հունվարի 30-ին «iditord.org» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ Գոռ Թամազյանի կողմից ղեկավարած «Մեկ ազգ» կազմակերպությունը անարգել շարունակում է հակաքարոզչություն իրականացնել նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ` Երևանի շենքերի պատերին և էլեկտրասյուներին «Ոչ ասենք արևմտամետ Լևոնին և Րաֆֆուն» վերտառությամբ պաստառներ փակցնելով:
Հաղորդումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն` հետագա քննարկման:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում Գոռ Թամազյանը բացատրություն է տվել այն մասին, որ 2003թ.-ից հանդիսանում է «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի համանախագահ և կազմակերպելով դաշինքի գործունեությունը` հանդիսանում է դրա անմիջական պատասխանատուն: Նշված դաշինքի հիմնական գործունեությունը կայանում է նրանում, որ օրենքով չարգելված բոլոր միջոցներով պայքար են իրականացնում աղանդավորության, համասեռամոլության, ազատ բարքերի, ինչպես նաև` արևմտամետ քաղաքական ուժերի դեմ: Գոռ Թամազյանը նշել է, որ «Ոչ ասեք Լևոն + Րաֆֆի արևմտամետ ուժին» գրառումներով թռուցիկները 2012թ. հուլիս ամսից սկսել են փակցնել Երևան քաղաքի էլեկտրասյուներին, իսկ 2012թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամսիներից սկսած, երբ Երևանի քաղաքապետի կողմից որոշում է կայացվել նման թռուցիկները բացառապես դրանց համար հատկացված ստենդներին փակցնելու մասին, սկսել են փակցնել նշված ստենդների վրա և նշված որոշումն ընդունվելուց հետո մինչ օրս որևէ թռուցիկ Երևան քաղաքի շենքերին կամ էլեկտրասյուներին չեն փակցրել:
Գոռ Թամազյանը նշել է նաև, որ «Ոչ ասեք Լևոն + Րաֆֆի արևմտամետ ուժին» գրառումներով թռուցիկներ փակցնելով` իրենք նպատակ չեն հետապնդել և չեն հետապնդում վիրավորել կամ զրպարտել որևէ մեկին, այլ օրենքով սահմաված կարգով օգտվելով խոսքի ազատության սկզբունքից` այդ թռուցկիներով քննադատում են տվյալ քաղաքական գործիչների դիրքորոշումը, ավելին` իրենք նպատակ չեն հետապնդել ընտրությունների անցակցման ընթացքում հակաքարոզչություն իրակացնել ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ կամ ապակողմնորոշել ընտրողներին: Գոռ Թամազյանը միաժամանակ պարզաբանել է, որ իրենք արևմտամետ համարում են այն քաղաքական ուժին կամ քաղաքական գործչին, ով չի դատապարտում համասեռամոլությունը, աղանդավորությունը և ազատ բարքերը:
Այսպիսով, նախապատրասաված նյութերով պարզվել է, որ «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի կողմից` հանձինս Գոռ Թամազյանի, «Ոչ ասեք Լևոն + Րաֆֆի արևմտամետ ուժին» գրառումներով թռուցիկները չեն նսեմացրել ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև բարի համբավը, այլ դրանք կրել են քննադատական ու գնահատողական բնույթ, ավելին` «արևմտամետ» արտահայտությունը ընտրողների մոտ ոչ միայն կարող է առաջացնել բացասական ազդեցություն, այլ նաև` դրական, քանի որ արևմուտքում, Եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում օրենքները բխում են ժողովրդավարական ու մարդասիրական սկզբունքներից, միաժամանակ նշված պետություններում բավականին բարձր է հասարակության կենսամակարդակը, որպիսի հանգամանքն էլ բացառում է «Մեկ ազգ» դաշինքի` հանձինս Գոռ Թամազյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի առկայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում է կայացվել Համացանցի «iditord.org» կայքում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից տեղադրված տեղեկատվության հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել` Գոռ Թամազյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Որոշման պատճենը տրամադրվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբին:
5. 2013թ. հունվարի 31-ին «lragir.am» էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Արարատի մարզում 10 հազարական դրամ են բաժանում» վերտառությամբ հոդվածը, որում մասնավորապես նշվել է.
«Արարատի մարզի ՀՀԿ մարզային շտաբն իր աշխատողներին ուղարկում է տնետուն, հատկապես` սոցիալապես անապահով ընտանիքների մոտ, 10 հազար դրամ տալիս, ցուցակագրում, ինչպես նաև վերցնում են բջջային հեռախոսահամարները և ուղղորդում, որ քվեարկեն Սերժ Սարգսյանի օգտին: Նրանք սպառնում են, որ ընտրատարածքներում գրիչների վրա, ինչպես նաև ընտրատարածքներում հատուկ սարքավորումներ են դրված, որոնք ստուգելու են, թե ում օգտին են քվեարկել:
Մասիսից ԱԺ պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանն էլ բնակիչներին խոստանում է ջրատարներ անցկացնել, սոցիալական օգնություն ցույց տալ ուսանողներին, եթե ընտրեն Սերժ Սարգսյանին»:
ՀՀ գլխավոր դատախազությունը նշված հոդվածն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` դրանում նշված փաստերն ստուգելու և համապատասխան որոշում կայացնելու համար:
Քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հարցում է ուղարկել «Լրագիր» էլեկտրոնային թերթի խմբագրությանը` հրապարակման մեջ նշված փաստերը հաստատող նյութերը տրամադրելու խնդրանքով, սակայն խմբագրությունից ստացված պատասխանից պարզվել է, որ այդպիսիք չկան, հրապարակման համար էլ հիմք է հանդիսացել անանուն ահազանգը:
Այդուհանդերձ, համապատասխան գրությամբ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչությանը հանձնարարվել է անհապաղ ձեռնարկել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` տեղեկատվության իսկությունն ստուգելու և իրազեկ անձանց բացատրություն տալու համար ՀՔԾ ներկայացնելու նպատակով, սակայն ոստիկանությունից ստացված գրության համաձայն` ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ևս կայքում հրապարակված տեղեկատվությունը չի հաստատվել և նման անձինք չեն հայտնաբերվել: Չի հաստատվել նաև ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանի` բնակիչներին ջրատարներ անցկացնելու և սոցիալական օգնություն ցույց տալու խոստումների վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ են վերցվել Արարատի մարզի ՀՀԿ մարզային շտաբի ներկայացուցիչներ Գագիկ Բենիամինյանից ու Ստեփան Խաչատրյանից, ովքեր նույնպես հերքել են «lragir.am» էլեկտրոնային կայքում հրապարակված տեղեկատվությունը:
Նկատի ունենալով, որ «lragir.am» էլեկտրոնային կայքում հրապարակված տեղեկատվության ստուգման արդյունքում պարզվել է, որ այն չի համապատասխանում իրականությանը, հետևաբար` բացակայում են քրեական գործ հարուցելու օրինական առիթը և հիմքերը, 2013թ. փետրվարի 13-ի որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով` հանցագործության դեպքի բացակայության պատճառով:
6. 2013թ. փետրվարի 2-ին «raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ շտաբի աշխատակից Էդմոն Եգանյանը հայտնել է, որ Արթիկ քաղաքի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետն է, ով կազմակերպում է ժողովներ և հավաքում պետական աշխատողների անձնագրային տվյալները:
Հաղորդումն ուղարկվել է Շիրակի մարզի դատախազություն` հետագա քննարկման:
7. 2013թ. փետրվարի 2-ին «raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ քաղաքացի Հեղինե Սիմոնյանը (ք.Երևան, Շահումյան 16/16) նշել է, որ գազի տեսուչը պահանջել է իրենից անձնագրային տվյալները` նշելով, որ իրենց կընդգրկեն Սերժ Սարգսյանի ընտրողների ցուցակում, սակայն քաղաքացին հրաժարվել է, որի արդյունքում տեսուչը անջատել է իրենց տան զազը` պատճառաբանելով պարտքի առկայությունը:
Հաղորդումն ուղարկվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազություն` հետագա քննարկման:
8. 2013թ. փետրվարի 4-ին «raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ Սուսաննա Բարխուդարյանը տեղեկացրել է, որ նա այցելել է Երևան քաղաքի Անդրանիկի 74 հասցեում գտնվող «վետերանների օթևան», որի աշխատակիցները թույլ չեն տվել, որ «Ժառանգության» քարոզչանյութերը բաժանեն ծերերին պնդելով, որ իրենք կփոխանցեն:
Հաղորդումն ուղարկվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազություն` հետագա քննարկման:
9. 2013թ. փետրվարի 5-ին «tert.am» ինտերնետային կայքում հրապարակվել է «Արման Մելիքյանն ասում է, որ իր մորն ընտրակաշառք են առաջարկել» վերտառությամբ հոդվածը, որը 2013թ-ի փետրվարի 7-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հոդվածում մատնանշված հանգամանքներն ստուգելու համար:
Ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվել, որի շրջանակներում բացատրություն է վերցվել ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանից: Նա հերքել է իր մորն ընտրակաշառք առաջարկելու փաստն ու հայտնել, որ իր խոսքերը ճիշտ չեն մեկնաբանվել լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից եւ ավելացրել, որ նման առաջարկներ արվել են իր նախընտրական շտաբի անդամներ Է.Ասատրյանի և Ռ.Ալեքսանդրյանի հարազատներին:
Ա.Մելիքյանը նշել է նաև, որ Երևան քաղաքի մի շարք վարչական շրջանների շենքերի լիազոր-ներկայացուցիչներ շրջանառության մեջ են դրել մշակված ձևաթուղթ, որի վերջին տողում նշված է` «կքվեարկեն արդյոք ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին» նախադասությունը, ինչը թեկնածուն դիտել է որպես քաղաքացիների ազատ կամքի արտահայտության նկատմամբ ճնշումներ գործադրելու և ահաբեկելու եղանակ:
Նյութերը նախապատրաստելիս բացատրություններ են վերցվել նաև Արման Մելիքյանի նախընտրական շտաբի պետ Է.Ասատրյանից և շտաբի անդամ Ռ.Ալեքսանդրյանից: Վերջիններս իրենց բացատրություններում հայտնել են, որ ընտրակաշառքներ առաջարկել են իրենց մայրերին` Դ.Սաֆարյանին և Ս.Վարդումյանին: Այդ կապակցությամբ բացատրություններ են վերցվել նաև վերջիններից:
Համադրելով Է.Ասատրյանի և նրա մայր Դ.Սաֆարյանի բացատրությունները` պարզվել է, որ դրանցում առկա են էական հակասություններ, որոնք պարզաբանելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցներ, բացատրություններ են վերցվում վկայակոչված անձանցից, հանձնարարականներ են տրվում ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին:
Նյութերի նախապատրաստումն ընթացքում է:
10. 2013թ. փետրվարի 5-ին «raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ Կարճաղբյուրի գյուղապետի կարգադրությամբ գյուղի դպրոցի տնօրեն Տարիել Գրիգորյանը պարտադրել է բոլոր ուսուցիչներին հավաքել անձնագրերը և միևնույն ժամանակ ամեն մեկին պարտադիր հրահանգ իջեցրել, որ ով որքան կարող է ցուցակով անձնագրեր հավաքի և բերի իրեն ներկայացնի, եթե չի ուզում, որ տհաճ իրավիճակում հայտնվի: Ահազանգը փոխանցողը ցանկացել է անանուն մնալ:
Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի միջնակարգ դպրոցի վերաբերյալ հոդվածի կապակցությամբ ոստիկանության Վարդենիսի բաժնում նախապատրաստվել են նյութեր:
Նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ են վերցվել դպրոցի տնօրենից, մանկավարժներից, ինչպես նաև Կարճաղբյար համայնքի գյուղապետ Տ.Քոչարյանից: Պարզվել է նաև, որ դպրոցի տնօրենը հանդիսանում է Աֆտանդիլ Խաչիկի Գրիգորյանը և վերջինս բացատրությամբ հայտնել է, որ նշված կայք-էջում տեղ գտած հոդվածի մասին տեղեկացել է ոստիկանության Վարդենիսի բաժին հրավիրվելուց հետո և հերքել հոդվածում նշված տեղեկությունները` միաժամանակ հայտնելով, որ նման հրահանգներ ինչպես գյուղապետից, այնպես էլ այլ անձանցից չի ստացել ու, բացի այդ, իր նախաձեռնությամբ նույնպես` դպրոցի մանկավարժներից ու կոլեկտիվի մյուս անդամներից անձնագրեր կամ անձնագրային տվյալներ չի հավաքել:
Կարճաղբյուր գյուղի գյուղապետ Տ.Քոչարյանը բացատրությամբ հայտնել է, որ դպրոցի տնօրեն Տարիել Գրիգորյանին երբևէ նման հրահանգներ չի տվել, ի պաշտոնե նույնպես չի կարող տալ:
Դպրոցի աշխատակիցներ և ուսուցիչներ Վախթանգ Վահանի Ղրիմյանը, Գևորգ Ավետիսի Հարությունյանը, Սամվել Վաչագանի Դավթյանը, Լուսինե Կոլյայի Ավդալյանը, Թերեզա Խաչիկի Գրիգորյանը, Վերշալույս Սերյոժայի Աբրահամյանը, Հայկ Հրանտի Գասպարյանը, Գնել Վարդանի Հարությունյանը, Նաիրի Աղվանի Ավետիսյանը իրենց բացատրություններով նույնպես հերքել են կայք-էջում տեղադրված տեղեկությունները` հայտնելով, որ անձնագրերը իրենց մոտ են ու նման հրահանգներ ոչ մեկ իրենց չի տվել, իրենց կենսագրական տվյալները չի տրամադրվել դպրոցի տնօրենին:
Նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ «raffi4prezident.am» կայք-էջում, տեղադրված հոդվածը չի համապատասխանում իրականությանը և Կարճաղբյուր գյուղի դպրոցի տնօրեն` Ա.Գրիգորյանը երբևէ դպրոցի ուսուցիչներից անձնագրեր կամ անձնագրային տվյալներ չի պահանջել, ուստի ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` որոշում է կայացվել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Որոշման մասին հայտնվել է կողմերին` բացատրելով նրանց բողոքարկման իրավունքը:
11. 2013թ. փետրվարի 10-ին «iditord.org» էլեկտրոնային կայքում տեղադրվել է հրապարակում այն մասին, որ Երևան քաղաքի Աջափնյակ համայնքում ՀՀԿ անդամներն այցելում են բնակարաններ և ընտրակաշառք առաջարկում, մասնավորապես` անձնագրային տվյալներ տրամադրելու դիմաց առաջարկում են 20.000 դրամ:
ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում նշված հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հրապարակման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու համար:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով` քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հիշյալ հրապարակման վերաբերյալ նախապատրաստվում են նյութեր:
Հրապարակման և դրա սկզբնաղբյուրի ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն տեղադրվել է «facebook.com» սոցիալական կայքում, օգտատեր Կ.Վարդանյանի կողմից, ով նույն կայքում տեղակայված տվյալների համաձայն` հանդիսանում է «Ժողովուրդ» օրաթերթի քաղաքական մեկնաբան:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Կ.Վարդանյանից և նրա մորից վերցվել են բացատրություններ: Միջոցներ են ձեռնարկվում` դեպքի բոլոր մանրամասները պարզելու ուղղությամբ:
Նյութերի նախապատրաստումն ընթացքի մեջ է:
12. 2013թ. փետրվարի 10-ին «raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ Երևանի Լուկաշինի 1-ին փողոցում խոչընդոտել են «Ժառանգության» կամավորների կողմից քարոզչական նյութեր տարածելու գործընթացը, որը հայտնել է Դավիթաշեն համայնքի պատասխանատու Գայանե Աբասյանը: Առկա են տեսանկարահանում և ձայնագրություն:
Հաղորդումն ուղարկվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազություն` հետագա քննարկման:
13. 2013թ. փետրվարի 11-ին «raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի (ԵՃՇՊՀ) ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը հավաքագրել է դասախոսների անձնագրային տվյալները` հորդորելով ընտրել Սերժ Սարգսյանին: Հայտնող քաղաքացին չցանկացավ ներկայանալ:
Հաղորդումն ուղարկվել է Երևան քաղաքի Կնետրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն` հետագա քննարկման:
14. 2013թ. փետրվարի 11-ին «raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ Երևանի Արամ Խաչատրյան 26/1 հասցեում հավաքագրում են մարդկանց անձնագրերը, նաև բաժանում են կեղծ անձնագրեր:
Հաղորդումն ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն` հետագա քննարկման:
15. 2013թ. փետրվարի 12-ին «raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ քաղաքացի Հայկ Խաչատրյանը տեղեկացրել է, որ այս օրերին Գյումրիից մեծ թվով չափահաս մարդկանց բերում, գրանցում են Երևանի տարբեր հասցեներում, որպեսզի քվեարկեն ևþ Գյումրիում, ևþ Երևանում` ընտրելով Սերժ Սարգսյանին: Շեշտվում է, որ այդ ապօրինության մեջ ներքաշվում են հատկապես մսի կոմբինատի աշխատակիցները:
Հաղորդումն ուղարկվել է Շիրակի մարզի դատախազություն` հետագա քննարկման:
16. 2013թ. փետրվարի 12-ին «raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ Վարուժան Գասպարյանը տեղեկացրել է, որ Մարտունի քաղաքի բնակիչներից շատերին գրանցում են Երևանում, որպեսզի քվեարկեն և Մարտունիում, և Երևանում:
Հաղորդումն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի դատախազություն` հետագա քննարկման:
17. 2013թ. փետրվարի 13-ին «epres.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի փետրվարի 7-ից 12-ն ընկած ժամանակահատվածում իրենց կողմից արձանագրված ընտրախախտումների ամփոփագիրը, որում մասնավորապես նշվել է, որ Սամվել Ալեքսանյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետի հետ Վահան Թեքեյանի անվան դպրոց է այցելել և ուսուցիչներին բաժանել 40.000-ական դրամ:
Հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հետագա քննարկման:
18. 2013թ. փետրվարի 13-ին «epres.am» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի փետրվարի 7-ից 12-ն ընկած ժամանակահատվածում իրենց կողմից արձանագրված ընտրախախտումների ամփոփագիրը, որում մասնավորապես նշվել է, որ Կապան քաղաքի բնակիչ Քաջիկն ասել է շտաբի Ներկայացուցիչներին, որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատողների աշխատավարձերը 50.000 դրամով բարձրացրել են` հորդորելով ընտրել Սերժ Սարգսյանին:
Հաղորդումն ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազություն` հետագա քննարկման:
19. 2013թ. փետրվարի 14-ի «Ժողովուրդ» օրաթերթի համարում տպագրվել է «Սկսվեց» վերտառությամբ հոդվածը, ըստ որի` 13.02.2013թ. «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է զանգահարել Հրազդան քաղաքի մի բնակչուհի ու հայտնել, որ ՀՀԿ-ի շտաբից իրենց կանչում են ու անձնագրի տվյալներ պահանջում: «Ժողովուրդ»-ի զրուցակիցը նշել է, որ ինքը չի ցանկանամ, որ հրապարակվի իր անուն-ազգանունը, քանի որ վախենամ է հետագայում խնդիրների առաջ կանգնելուց: Հրազդանի բնակչուհին նշել է, որ ՀՀԿ շտաբում իրենց ասել են, որ մեկ ձայնի համար 30 հազար դրամ գումար են տալու:
Հոդվածում նշված փաստերը ստուգելու և ՀՀ քրեական դատատավորթւյան օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու ցուցումով այն 14.02.2013թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժին:
20. 2013թ. փետրվարի 15-ի «Ժողովուրդ» օրաթերթի համարում տպագրվել է «Ընտրակաշառք են տալիս խտրականությա՞մբ» վերտառությամբ հոդվածը, ըստ որի, Վանաձոր քաղաքում որպես ընտրակաշառք տարբեր չափի գումարներ են բաժանում բնակիչներին։
Հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հետագա քննարկման:
21. 2013թ. փետրվարի 15-ին «asparez.am» կայքում տեղադրվել է տեղեկատվություն, որ Գյումրու Շիրակացի 75Ա շենքի բնակիչներին կաշառք են բաժանում։ Շիրակի մարզի դատախազությունը նշված հարապարակումն ուղարկել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժին՝ սեղմ ժամկետում նյութեր նախապատրաստելու համար։
22. 2013թ. փետրվարի 15-ին «galatv.am» կայքում տեղադրվել է տեղեկատվություն, որ ՀՀԿ կամավորների կողմից կեսգիշերին 5000 դրամ գումար է բաժանվում։ Շիրակի մարզի դատախազությունը նշված հարապարակումն ուղարկել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժին՝ սեղմ ժամկետում նյութեր նախապատրաստելու համար։
23. 2013թ. փետրվարի 15-ին «galatv.am» կայքում տեղադրվել է տեղեկատվություն, որ Գյումրիի «Պոլիգոններ» կոչվող թաղամասում «Մստո» անունով անձի կողմից 5000 դրամ է բաժանվում բնակիչներին։ Շիրակի մարզի դատախազությունը նշված հարապարակումն ուղարկել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժին՝ սեղմ ժամկետում նյութեր նախապատրաստելու համար։
24. 2013թ. փետրվարի 15-ին «galatv.am» կայքում տեղադրվել է տեղեկատվություն, որ Գյումրիի Ղանդիլյան և Մուսայելյան փողոցների բնակիչներին 5000 դրամ գումար է բաժանվում։ Շիրակի մարզի դատախազությունը նշված հարապարակումն ուղարկել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժին՝ սեղմ ժամկետում նյութեր նախապատրաստելու համար։
25. 2013թ. փետրվարի 15-ին «Գալա» հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել տեսանյութ, ըստ որի բազմաթիվ քաղաքացիներից ստացել են հեռախոսազանգեր ՀՀԿ կամավորների կողմից Գյումրիի Շիրակացի փողոցի հարակից բակերում ընտրակաշառք բաժանելու մասին։ Իսկ մեկ այլ ահազանգի համաձայն էլ՝ ուսուցիչներ են այցելում տնետուն եւ գումար առաջարկում։ Հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել նաեւ քաղաքացու հեռախոսազրույցը։ Շիրակի մարզի դատախազությունը հանձնարարել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնին՝ սեղմ ժամկետում ստուգել հեռարձակված նյութում մատնանշված հանգամանքները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից