ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սեռական ոտնձգության գործերով դատարանները ցուցաբերում են երկակի մոտեցում 02/15/2013 15:04 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Արարատի մարզի Հայանիստ գյուղում փաստացի բնակվող Վլադիմիր Մակյանը մեղադրվում է անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար: Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Վլադիմիր Մակյանը 2012 թ. հունվարին ամուսնացել է համագյուղացի անչափահաս մի աղջկա` Լիլիթի հետ (անունը փոխված է), և նույն գյուղում գտնվող իրենց տանը դրա հաջորդ օրվա գիշերն ու դրանից հետո շուրջ ինն ամիս, մինչև կլրանար Լիլիթի 16 տարին, պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել նրա հետ:
Թե ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով մեղադրվող Վլադիմիր Մակյանի նկատմամբ կամ այս գործի առնչությամբ Մասիսի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն ինչ դատավճիռ կկայացնի, դեռ հայտնի չէ, բայց հայտնի է մեկ այլ բան. անչափահաս աղջիկների հետ սեռական հարաբերություններ ունենալու դեպքերը Հայաստանում թեև քիչ չեն, սակայն հիշյալ մեղադրանքով դատվող անձանց նկատմամբ պատիժներ նշանակելիս, դեռ գոյություն չունի միասնական դատական պրակտիկա, մի շարք դատարաններ կամ դատավորներ ինչպես ցանկանում, այնպես էլ վարվում են` չպատճառաբանված (իսկ գուցե այլ առումով լա՜վ էլ պատճառաբանված) կերպով մի դեպքում ընդունելով մեղմ, մեկ այլ դեպքում` խիստ դատավճիռ: Որպեսզի ասվածը մերկապարանոց չթվա, համեմատության համար բերենք երկու թարմ օրինակ:
Տավուշի մարզի Պառավաքար գյուղի 34-ամյա բնակիչ Ս. Գրիգորյանը և Իծաքար գյուղի 38-ամյա բնակիչ Ռ. Հարությունյանը, որոնք մեղադրվում էին 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար, իսկ ավելի որոշակի` 2011թ. դեկտեմբերից մինչև 2012թ. փետրվար ժամանակահատվածում Իծաքարի բնակչուհի, 16 տարին չլրացած Տ. Գ.-ի հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ, վերջերս դատարանի կողմից դատապարտվել են ընդամենը 150 000-ական դրամ տուգանքի: Կարծում ենք, հասկանալի է, որ նրանք առաջնորդվել են հաճույքով, կրքով, և անչափահասի հետ ամուսնանալու նպատակ չեն ունեցել, քանի որ խոսքը երկուսի մասին է, ընդ որում, ամուսնացած անձանց:
Սակայն նույն մարզի անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու համար մեկ այլ գործով կայացրել է համեմատաբար խիստ դատավճիռ` պատիժ ազատազրկման ձևով` 6 ամիս տևողությամբ` չհիմնավորելով, սակայն, թե ինչու ազատազրկման հետ կապ չունեցող պատիժը տվյալ դեպքում չի կարող ծառայել պատժի նպատակներին: Ընդ որում, տվյալ դեպքում 14-ամյա աղջնակի հետ սեռական հարաբերություն էր ունեցել 20-ամյա տղան՝ նրա համաձայնությամբ։ Տղան ընդունել էր մեղքը և խնդրել արագացված դատաքննություն, իսկ դատարանում էլ հայտնել, որ կամուսնանա աղջկա հետ, երբ վերջինս չափահաս դառնա։ Հետաքրքիրն այն է, որ դատախազը միջնորդել էր տուգանք, իսկ դատարանը որոշել է ավելի ծանր պատիժ սահմանել՝ դատապարտելով ազատազրկման։ Գրեթե կասկած չունենք, որ դատարանը չի կարողանա հիմնավորել, թե նախորդ դեպքում ազատազրկման հետ կապ չունեցող պատիժն ինչպե՞ս կարող էր ծառայել պատժի նպատակներին, իսկ այս վերջին դեպքում չի կարող ծառայել:
Ավելին. դատարանն ուղղակի անտեսել է, որ արդեն բավական հասուն անձինք՝ 34 և 38-ամյա, մեղադրական եզրակացության և իր դատավճռի բովանդակության համաձայն, Տ. Գ.-ից փոխնեփոխ հաճույք են ստացել` դրա համար պարզապես օգտագործելով նրան, իսկ 20-ամյա պատանին ընկերություն անելու համար ծանոթանալով Բերդ քաղաքի 14-ամյա բնակչուհու` Գ.-ի հետ, վերջինիս համաձայնությամբ, նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել:
Պատժի անհատականության հետաքրքիր դրսևորում՝ դատարանի կողմից։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ