ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանի սպանության գործով վկայի նկատմամբ ճնշո՞ւմ է գործադրվում 02/15/2013 12:16 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ս. Շարբաթյանի սպանության գործով հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Ինչպես հայտնի է, սպանությունը, նախնական տեղեկություններով, առնչություն չունի նրա մասնագիտական գործունեության հետ, իսկ կատարողները հովանավորների պակաս կարծես թե չունեն և արդեն իսկ փորձեր են կատարվում նեղացնել սպանության մասնակիցների շրջանակը:
Փաստաբանը սպանվել է 2012թ. նոյեմբերի 18-ին Լոռու «Մուշ» ռեստորանային համալիրում: Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն: Ս.Շարբաթյանը ռեստորան էր գնացել հանդիպելու իր քրոջ աղջկան հետապնդող երիտասարդին` Արտակ Վերանյանին` պահանջելու չհետապնդել իր քրոջ դստերը: Հանդիպմանը ներկա է եղել նաև փաստաբանի քրոջ որդի Հայկ Ասլիկյանը:
Արտակ Վերանյանը հանդիպմանը գնացել է եղբոր` Արեն Վերանյանի, և ընկերոջ` Սամվել Դիլոյանի հետ: Խոսակցությունը չի ստացվել, արդեն ռեստորանի բակում վերածվել է ծեծկռտուքի: Արդյունքում` Ս. Շարբաթյանը դեմքին և քթի շրջանում մեկ հարված է ստացել, ինչն էլ, փորձաքննության համաձայն, հանգեցրել է գլխուղեղի գործառույթների խանգարման:
2013 թ. փետրվարի 6-ին ոստիկանությունը հայտնաբերեց Վանաձոր քաղաքի բնակիչներ` 1981 թ. ծնված Սամվել Դիլոյանին և 1982 թ. ծնված Արեն Վերանյանին: Նրանց մեղադրանք է առաջադրվել փաստաբանին սպանելու համար, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Սակայն, նախաքննությանը զուգահեռ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, կան մարդիկ ովքեր խիստ «մտահոգ են» մասնավորապես Դիլոյանի ճակատագրով այն աստիճան, որ նույնիսկ ճնշումներ են սկսել գործադրվել վկաների նկատմամբ` պարտադրելով փոխել նախնական ցուցմունքները: Ճնշման թիրախում, մասնավորապես, հայտնվել է նախևառաջ ականատեսը` Հայկ Ասլիկյանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հենց այդ ճնշումների հետևանքն է օրերս կայքերից մեկին Հ.Ասլիկյանի հեռախոսով տված հարցազրույցը, որով նա փորձել է սրբագրել նախաքննական մարմնին տված ցուցմունքները, որոնք էական նշանակություն են ունեցել Դիլոյանին և մյուսներին մեղադրանք առաջադրելու համար։ Վանաձորում շրջանառվող տեղեկությունների համաձայն` հենց Դիլոյանն է եղել այն մեկ հարվածի հեղինակը, որը մահ է պատճառել փաստաբանին, և հիմա տարբեր զարտուղի ճանապարհներով փորձ է արվում նրան, ով շարունակում է շատ ջերմ հարաբերությունների մեջ մնալ Վանաձորի քաղաքային իշխանության ղեկավարության հետ, մեջտեղից հանել` ամբողջ պատասխանատվությունը գցելով բացառապես Վերանյանների վրա: Հետաքրքիր է, որ ականատես վկայի հարցազրույցը ծնվեց, երբ ոստիկանները հայտնաբերեցին ու կալանավորեցին հետախուզվողներին։
Թե ինչու պատկան մարմինները, օրենքով նախատեսված կարգով, պաշտպանական միջոցներ չեն ձեռնարկում ականատես վկայի նկատմամբ, այլ հարց է, սակայն վկայի վրա ներազդելու փորձերի մասին տեղյակ են նաև իրավապահները: Համենայն դեպս, Լոռու դատախազը փետրվարի 13-ին գրավոր ցուցում է տվել ոստիկանության Գուգարքի բաժնի պետին և Լոռու քննչական բաժնի պետին` միջոցներ ձեռնարկել ականատես վկայի նկատմամբ գործադրվող ճնշումների մասին տեղեկությունները ճշտելու և գործով օբյեկտիվ իրականության բացահայտումն ապահովելու համար։ Թերևս մնում է հավելել, որ եթե վկայի նկատմամբ ճնշումներ արդեն իսկ գործադրվել են, ու նա դրանց արդյունքում նույնիսկ հարցազրույց է տվել լրատվական կայքերից մեկին, ապա համապատասխան միջոցների ձեռնարկումը կարող է նույնիսկ ուշացած լինել: Առավել ևս, երբ Դիլոյանը մեկ անգամ արդեն կարողացել է ջրից չոր դուրս գալ։ Իսկ թե ովքեր են կանգնած Դիլոյանի թիկունքում, որոնց շնորհիվ նա փորձում է անպատիժ մնալ, առաջիկայում կներկայացնենք մեր սեփական ուսումնասիրության արդյունքները։
Տեսանյութեր
12/20/2024 17:57 Երևան-Մոսկվա ինքնաթիռի ուղևորը դեբոշ է սարքել. «Վնուկովոյում» բերման է ենթարկվելՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/24/2024 08:20 Դասասենյակներ և այլ ենթակառուցվածքներ անվանակոչելու ընթացակարգը հստակեցված չէ. ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
- 12/24/2024 08:17 Նոր նախագիծ՝ տեսահսկման հետ կապված․ «Հրապարակ»
- 12/24/2024 08:14 Փաշինյանը ՀԾԿՀ նախագահի հետ խոսել է հոսանքի ․ «Հրապարակ»
- 12/24/2024 08:11 Կառավարությունը խաբել և «գցել» է «Էյր Արաբիային». «Ֆլայ Արնայի» ձախողման հետքերով. «Ժողովուրդ»
- 12/24/2024 08:08 ՔՊ-ում բուռն խմորումներ են․ «Հրապարակ»
- 12/24/2024 08:00 ՔՊ-ականներն անցել են ձայներ հավաքելու «սուրբ» գործին. Գյումրիում հաղթանակը կենաց-մահու հարց է. «Ժողովուրդ»
- 12/24/2024 07:58 «Նաև դրա համար են մեզ ատում, ոչ մի մարդկային բան չի թողել». «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
Մեկնաբանություն
- 12/24/2024 18:15 ՔՊ-ականները լծվել են Փաշինյանի թեզը պաշտպանելուն
- 12/24/2024 16:18 Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների փակագծերը վաղուց են բացվել, դրանք, ըստ էության, փակ էլ չեն եղել. Դանիելյան
- 12/24/2024 13:55 Արգավանդի կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է
- 12/24/2024 13:34 Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էմիլ Հուրեզյանոյին Ռումինիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/24/2024 19:50 Ողբերգական դեպք՝ Երևանում. Խորենացի փողոցում, բախվել են «Mini Cooper»-ն ու մոպեդը. բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված մոպեդավարի մահը
- 12/24/2024 19:19 Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը
- 12/24/2024 15:59 Բախվել են ավտոմեքենաներ․ կա երկու զոհ և մեկ տուժած
- 12/24/2024 11:52 Երևանում ՊՆ հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը մերկասառույցի պատճառով բախվել է էլեկտրասյանը ու այն տապալել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/24/2024 20:51 Շներ վարժեցնողը նշել է տոներին ընտանի կենդանիներին հանգստացնելու եղանակները
- 12/23/2024 23:53 Սննդաբանը նշել է մանդարինի թույլատրելի օրական չափաբաժինը
- 12/23/2024 21:37 Սննդաբանն անվանել է օլիվյե աղցանի մեջ կարտոֆիլի այլընտրանքը
- 12/23/2024 18:55 Մարդկանց ամբոխին վրաերթի ենթարկած չինացուն մահապատժի են դատապարտել
Հետաքրքիր է իմանալ
- 12/16/2024 14:43 Ուգանդայում առեղծվածային հիվանդություն է տարածվում, որի պատճառով մարդիկ անկառավարելի դողէրոցքի մեջ են հայտնվում
- 12/15/2024 13:36 Թուրքիայում հնագետները պնդում են, որ հայտնաբերել են Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ենթադրյալ գերեզմանը
- 12/13/2024 15:08 NASA-ն հայտնել է երկու աստերոիդների մասին, որոնք այսօր կանցնեն Երկրի կողքով
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում