ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՊԵԿ-ի էլեկտրոնային համակարգի չաշխատելու պատճառով կարող են հանիրավի տուգանվել 02/15/2013 15:40 | ԼՐԱՀՈՍ
Վերջին մի քանի օրերին, բացարձակապես չի աշխատում ՊԵԿ էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգը: Մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստացել հարկատուներից, որոնք հայտնում են դրանից օգտվելու անհնարինության մասին:
Ներկայումս աշխատանքային ժամերին անհնար է ներկայացնել եկամտային հարկի և անձնավորված հաշվառմանը վերաբերվող հաշվարկ հաշվետվությունները համակարգի անսարքության պատճառով:
Մեր կողմից ստուգվել են այդ ահազանգերից մի մասը` պարզվում է, որ դրանք համապատասխանում են իրականությանը` համակարգը փաստացի չի աշխատում:
Առկա են մասնավորապես հետևյալ խնդիրները`
• հնարավոր չէ մուտք գործել համակարգ,
• մուտք գործելու դեպքում անհնար է կատարել հաջորդ քայլերը, որոնք անհրաժեշտ են հաշվետվությունները ներկայացնելու համար,
• առկա են նաև այլ թերություններ կապված համակարգում առկա` կազմակերպությունների տվյալների սխալների հետ: Մասնավորապես հարկային կոդի մուտքագրման դեպքում փաստաթղթերում արտացոլվում են սխալ անվանումներ, հասցեներ և այլն:
• հարկատուների կողմից ՊԵԿ և էլեկտրոնային ստորագրությունների համակարգը սպասարկող ԷԿԵՆԳ ընկերությանն ուղղված զանգերը կամ չեն պատասխանվում, կամ օպերատորի կողմից պատասխանում են, որ համակարգում աշխատանքներ են գնում և դրանով է պայմանավորված համակարգի խափանումը:
Այս ամբողջը լուրջ մտահոգություններ է առաջացնում հարկատուների շրջանում, որոնք պարզապես կարող են ենթարկվել վարչական տուգանքի` հաշվետվությունների ժամանակին չհանձնման պատճառով, որում իրենք բացարձակ մեղավորություն չունեն:
Հաշվի առնելով, որ ՊԵԿ կամ պատկան որևէ այլ մարմնի կողմից մինչ օրս չի հնչել որևէ պաշտոնական դիրքորոշում առաջացած խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ, ակնհայտ անհարմարություններ և ռիսկեր են ստեղծվել բազմաթիվ հարկատուների համար, որոնք կարող են նախ տուգանվել և երկրորդ` իրենց հիմնական գործառույթներով զբաղվելու փոխարեն ստիպված են հերթապահել համակարգիչների մոտ նույնիսկ ոչ աշխատանքային ժամերին, կորում է էլեկտրոնային կառավարման համակարգի նկատմամբ վստահությունը և համակարգի այսպիսի աշխատանքի դեպքում հարցեր են առաջանում նաև համակարգի, դրանում արտացոլվող տվյալների անվտանգության, ապահովության և ստույգության վերաբերյալ:
Կոչ ենք անում ՀՀ Կառավարությանը, ՀՀ Կառավարության համապատասխան գերատեսչություններին և ՊԵԿ ին.
• հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ, որում կնշվեն համակարգի խափանումների փաստը և դրանց համար պատասխանատու սուբյեկտները,
• մինչ նշված խնդիրների լուծումը պաշտոնապես հայտարարել հաշվետվությունների ներկայացման ժամկետների երկարացման մասին, կամ դրանք թղթային եղանակով ընդունելու պատրաստակամության մասին,
• խնդիրների տևական լինելու դեպքում, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման նոր համակարգերի ներդրման դեպքում այսուհետև շահագործել դրանք բացառապես երկարատև փորձարկումներց հետո, իսկ մինչ այդ պետական մարմինների հետ հարաբերվելու այլընտրանքային (օրինակ թղթային) եղանակներ ստեղծել հարկատուների համար,
• պարտադրել համակարգը ներդնող, շահագործող և սպասարկող ընկերության անձնակազմին պատասխանել հարկատուների զանգերին (ներկայումս անհնար է նրանց հետ կապնվելը), իսկ էլ. հաշվետվությունների համակարգին միանալու վերաբերյալ պայմանագրերի կնքման, նույնականացման քարտերի գրանցման և նմանատիպ այլ գործառույթների իրականացման ժամկետը կրճատել (ներկայումս դա տևում է մեկ շաբաթից ավելի, երբեմն նույնիսկ շաբաթներ):
Կոչ ենք անում վերը գրված խնդիրներին առնչվող հարկատուներին.
• հաշվետվությունների հանձնման գործընթացում տեղի ունեցող խափանումները փաստաթղթավորել համապատասխան սարքավորումների միջոցով (համակարգչային կամ տեսա ձայնագրում) կամ խափանման պահը արձանագրել` կատարելով նշված գործողությունները այլ անձանց ներկայությամբ (վկայությամբ),
• հերթական անգամ փորձել ներկայացնել հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով, որի չստացվելու դեպքում դրանք համապատասխան գրությամբ սահմանված ժամկետների պահպանմամբ ներկայացնել իրենց սպասարկող հարկային տեսչություններ թղթային եղանակով,
• խափանումների վերաբերյալ վերը նշված արձանագրությունները, պատահած նոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև կարծիքները ուղարկել մեր կազմակերպության էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեով` [email protected]:
Պատրաստակամություն ենք հայտնում մեզ հասանելի միջոցներով պաշտպանելու այն հարկատուների շահերը, որոնց նկատմամբ կկիրառվեն անհիմն տուգանքներ (նշված խնդիրների արդյունքում) հաշվետվությունների` ժամանակին չներկայացման հիմքով:
«Քաղաքացի-հարկատու-բիզնես իրավապաշտպան կազմակերպություն» ՀԿ
«Փաստինֆո» լրատվական գործակալությունը ստանալով հիշյալ ՀԿ-ի վերը բերված բաց նամակը և կազմակերպության նախագահ Ա. Արտաշեսյանի խնդրանքը` հարկատուների համար առաջացած այս լուրջ խնդրի լուծմանը նպաստելու նպատակով տվյալ հայտարարությունը հրապարակելու վերաբերյալ, որոշեց հրապարակել այն` միաժամանակ տեղեկանալով ՀՀ ՊԵԿ-ի պարզաբանմանը: Սակայն վերջինիս լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ դրա վերաբերյալ իրենց պատասխանը կարող են տրամադրել միայն ավելի ուշ: Պատրաստակամ ենք հրապարակել նաև ՊԵԿ-ի պատասխանը:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից