ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Արևմտամետ» արտահայտությունն ընտրողների մոտ կարող է առաջացնել ոչ միայն բացասական, այլ նաև դրական ազդեցություն 02/15/2013 12:33 | Ընտրական իրավունք
Դատախազության հանձնարարությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունքում ստուգվել է 2013թ. հունվարի 30-ին «iditord.org» կայքում տեղադրված տեղեկությունն այն մասին, որ «Մեկ ազգ» կազմակերպությունն անարգել շարունակում է հակաքարոզչություն իրականացնել նախագահի թեկնածու Ր.Հովհաննիսյանի նկատմամբ` Երևանի շենքերին ու էլեկտրասյուներին «Ոչ ասեք արևմտամետ Լևոնին և Րաֆֆուն» վերտառությամբ պաստառներ փակցնելով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Գ. Թամազյանը բացատրություն է տվել այն մասին, որ 2003 թվականից հանդիսանում է «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի համանախագահ և կազմակերպելով դաշինքի գործունեությունը` հանդիսանում է դրա անմիջական պատասխանատուն:
Ըստ Գ. Թամազյանի` ոստիկանությանը տված բացատրությունների` դաշինքի հիմնական զործունեությունը կայանում է օրենքով չարգելված բոլոր միջոցներով աղանդավորության, համասեռամոլության, ազատ բարքերի, ինչպես նաև արևմտամետ քաղաքական ուժերի դեմ պայքար իրականացնելու մեջ:
Նա մասնավորապես նշել է, որ «Ոչ ասեք Լևոն + Րաֆֆի արևմտամետ ուժին» գրառումներով թռուցիկները 2012թ. հուլիս ամսից սկսել են փակցնել Երևան քաղաքի էլեկտրասյուներին, իսկ 2012թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից սկսած, երբ Երևանի քաղաքապետի կողմից որոշում է կայացվել նման թռուցիկները բացառապես դրանց համար հատկացված ստենդներին փակցնելու մասին, սկսել են փակցնել նշված ստենդների վրա: Հիշյալ որոշումն ընդունվելուց հետո մինչ օրս որևէ թռուցիկ Երևան քաղաքի շենքերին կամ էլեկտրասյուներին չեն փակցրել:
Թռուցիկներ փակցնելով, ըստ Գ. Թամազյանի, իրենք նպատակ չեն հետապնդել և չեն հետապնդում վիրավորել կամ զրպարտել որևէ մեկին, այլ օրենքով սահմանված կարգով օգտվելով խոսքի ազատության սկզբունքից` այդ թռուցիկներով քննադատում են տվյալ քաղաքական գործիչների դիրքորոշումը, ավելին` իրենք նպատակ չեն հետապնդել ընտրությունների անցկացման ընթացքում հակաքարոզչություն իրականացնել ՀՀ Նախագահի թեկնածու Ր.Հովհաննիսյանի նկատմամբ կամ ապակողմնորոշել ընտրողներին:
Գ.Թամազյանը միաժամանակ պարզաբանել է, որ իրենք արևմտամետ համարում են այն քաղաքական ուժին կամ քաղաքական գործչին, ով չի դատապարտում համասեռամոլությունը, աղանդավորությունը և ազատ բարքերը:
Այսպիսով` ոստիկանությունը նախապատրաստած նյութերով պարզել է, որ ՀՀ Նախագահի թեկնածու Ր.Հովհաննիսյանի պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև` բարի համբավը չեն նսեմացվել, այլ դրանք կրել են քննադատական ու գնահատողական բնույթ, ավելին` «արևմտամետ» արտահայտությունն ընտրողների մոտ կարող է առաջացնել ոչ միայն բացասական, այլ նաև դրական ազդեցություն, քանի որ արևմուտքում եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում օրենքները բխում են ժողովրդավարական ու մարդասիրական սկզբունքներից, միաժամանակ նշված պետություններում բավականին բարձր է հասարակության կենսամակարդակը:
Վերը նշվածը հաշվի առնելով` հետաքննիչը եզրակացրել է, որ Գ.Թամազյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը, ուստի` ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է:
ՀՀ գլխավոր դատախազությունից «Pastinfo.am» -ին տեղեկացրեցին, որ որոշման պատճենն ուղարկվել է հանցագործության մասին հաղորդած ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ և պարզաբանվել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն` քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ