Թեմաներ
Հինգշաբթի 11 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:26 Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը 11/21/2024   16:24 Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ) 11/21/2024   16:22 ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   15:46 Օրբանի կարծիքով՝ Արևմուտքի հինգդարյա գերիշխանությունն ավարտվել է 11/21/2024   15:45 Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է, տեսնո՞ւմ են մայրուղին քանդում են, պետք է թույլտվությունն ուզեն. Փաշինյան (տեսանյութ) 11/21/2024   15:30 Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 11/21/2024   15:19 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ներմուծումը 11/21/2024   15:19 «Կատաստրոֆիկ աշխատանք եք արել». Լուկաշենկոյի առաջադրման համար բավականաչափ ստորագրություններ են հավաքվել 11/21/2024   15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան 11/21/2024   15:02 Կոբախիձեն առաջադրվել է վարչապետի պաշտոնում վերանշանակվելու համար 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   14:48 ՌԴ առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. 2 տուժած կա 11/21/2024   14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան 11/21/2024   14:15 Բելգիացի քաղաքական գործիչները և խորհրդարանականները, հընթացս COP 29-ի, հայտարարություն են ուղղել Ադրբեջանի և Բելգիայի կառավարություններին 11/21/2024   14:12 Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   13:58 Թրամփն ազդարարել է բացառիկ կիթառների վաճառքի մասին 11/21/2024   13:48 Մոսկվան սպառնում է ոչնչացնել Լեհաստանում գտնվող ամերիկյան բազան
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/20/2024   07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/19/2024   23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/19/2024   23:53 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան

Որ հնարավորինս անթերի լինի Քրեական դատավարության նոր օրենսգիրքը 02/14/2013   15:39  |  Հարցազրույց

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, որն արդեն մի քանի ամիս է, ինչ հրապարակված է ՀՀ արդարադատության նախարարության և Ազգային ժողովի պաշտոնական կայքերում, ուսումնասիրվել և ուսումնասիրվում է փաստաբանների, իրավաբանների, քննիչների, դատախազների ու դատավորների կողմից: Կարծիքները, գնահատականները, բնականաբար, տարբեր են, բայց, որպես կանոն, դրականորեն գնահատելով հիշյալ նախագիծը, մատնանշվում են նաև դրա թերությունները, խնդրահարույց ու մտահոգիչ դրույթները:

«Փաստինֆո» լրատվական գործակալությունն այսօրվանից սկսում է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ հրապարակումների շարք` նպատակ ունենալով առկա կարծիքների ու դիտողությունների հրապարակմամբ նպաստել նշված փաստաթղթի լրամշակմանը, որը, որքան տեղյակ ենք, ընթացքի մեջ է: Բոլոր փաստաբաններին, դատաիրավական համակարգի աշխատակիցներին, մասնագետներին ու շահագրգիռ անձանց հրավիրում ենք օգտվել ընձեռված հնարավորությունից և, եթե տեսնում են անհրաժեշտություն, ժամանակին հանդես գալ իրենց մտահոգող խնդիրների շուրջ, որպեսզի առաջիկայում ունենանք հնարավորինս անթերի քրեական դատավարության նոր օրենսգիրք:

Խնդրո առարկա փաստաթղթի վերաբերյալ մեր հրապարակումների շարքը սկսում ենք հանրային պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալի պարտականությունները ժամանակավորապես կատարող (ՀՀ կառավարությունն այդ հաստիքը դեռ չի հաստատել) Ռոբերտ Նիկոլայի Դավթյանի հետ հարցազրույցով: Ռ. Դավթյանն ունի քննչական աշխատանքի բազմամյա փորձ, թոշակի անցնելուց հետո աշխատել է նաև Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում որպես փորձագետ:

Հարց - Քրեական դատավարության օրենսգրքից շատ բան, այդ թվում նաև` մարդկային ճակատագրեր են կախված: Այդ առումով ի՞նչ կարծիք ունեք մինչ դրա ընդունումը տևական ու հանգամանալից քննարկումների անհրաժեշտության վերաբերյալ:

Ռ.Դ.- Երկար տարիներ Հայաստանում գործել է 1961 թվականին հրատարակված Քրեական դատավարության օրենսգիրքը, որն ընդունվեց Քրեական օրենսդրության հիմունքների և Քրեական դատավարության օրենսդրության հիմունքների պաշտոնական հրատարակումից միայն մի քանի տարի հետո: Կարծում եմ, նաև այդ հանգամանքով էր պայմանավորված այն, որ 1961 թվականի օրենսգիրքը գործեց փաստորեն մինչև 1998 թվականը: Շուրջ 37 տարի մեր հանրապետության իրավապահ մարմինները և դատարաններն աշխատել են 1961 թվականի Քրեական դատավարության օրենսգրքով:

Ներկայումս հրապարակված է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծ, ես նկատի ունեմ ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված նախագիծը, որն Ազգային ժողովի կայքէջում հրապարակված ու պաշտոնական շրջանառության մեջ դրված նախագծի լրամշակված տարբերակն է: Իհարկե, ողջունում եմ այդ նախագիծը, որովհետև ներկա պահին մեր հասարակության, պետության զարգացման, նոր հարաբերությունների առաջացման հետ կապված որոշակի հարցեր են ասպարեզ եկել, որոնք պետք է կարգավորվեն դատավարության նոր օրենսգրքերով, նոր նորմերով:

Սակայն անհրաժեշտ է նկատի ունենալ նաև, որ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը շատ փոխկապված է Քրեական օրենսգրքի հետ: Իհարկե, կապված է նաև այլ իրավական ակտերի, այլ օրենսգրքերի հետ, բայց հիմնականում կապված է քրեական իրավունքի հետ: Ըստ ընդունված կարծիքի, քրեական իրավունքը համարվում է նյութական իրավունք, դատավարությունը համարվում է ձևական իրավունք: Հանրահայտ Ստրոգովիչի դասագրքում, որով դատավարության իրավունք էինք ուսանում, այդ կապակցությամբ նշվածը նման է թևավոր խոսքի. ‹‹Քրեական դատավարությունն առանց քրեական իրավունքի, անառարկա է, իսկ քրեական իրավունքն առանց քրեական դատավարության, անուժ››: Այս առումով ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունմամբ, առանց նոր քրեական օրենսգրքի նախագծի քննարկման, կարող են լուրջ խնդիրներ առաջանալ:

Հարց - Ի՞նչ նկատի ունեք, կարո՞ղ եք Ձեր խոսքը հիմնավորող օրինակ ներկայացնել:

Ռ.Դ.- Նոր օրենսգրքի նախագծով նախատեսված է մեղադրյալի քրեական պատասխանատվություն սուտ ցուցմունք տալու համար, սակայն գործող ՀՀ քրեական օրենսգրքով մեղադրյալի սուտ ցուցմունք տալու համար պատասխանատվություն նախատեսող հոդված չունենք: Եթե նկատի ունենանք, որ Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի եզրափակիչ դրույթների համաձայն` այն պետք է ընդունվի և 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնի, ապա պետք է հաշվի առնենք նաև, որ այս պահին ՀՀ քրեական օրենսգրքում դեռ չունենք համապատասխան լրացումներ, փոփոխություններ: Սա տեսականորեն կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ մեղադրյալը կարող է սուտ ցուցմունք տալ և, չնայած Քրեական դատավարության օրենսգրքով նրա պատասխանատվությունը նախատեսած լինելուն, գործնականում հնարավորություն չլինի նրան պատասխանատվության ենթարկել:

Հարց - Ուրիշ ի՞նչ խնդիրներ են մտահոգության տեղիք տալիս:

Ռ.Դ.- Օրենսդրության փոփոխության և զարգացման արդյունքում առաջացած որոշակի հարցեր և կայացած ինստիտուտներ, կարծում եմ, պետք է իրենց արտահայտությունը ստանան նոր օրենսգրքում: Օրինակ` անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու համար ‹‹Փաստաբանության մասին›› ՀՀ օրենքով նախատեսված է և 2006 թվականից գործում է Հանրային պաշտպանի գրասենյակը, որն արդեն կայացած կառույց է և այսօր անվճար իրավաբանական օգնություն է ցուցաբերում տարաբնույթ խնդիրների դեպքում: Այս առումով, կարծում եմ, ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում պետք է նշվի ինչպես Հանրային պաշտպանի գրասենյակի, այնպես էլ հանրային պաշտպանի մասին, այսինքն` անհրաժեշտ է տալ հանրային պաշտպանի բնորոշումը, սահմանել մեղադրյալի եկամտային, գույքային, սոցիալական այն հարցերի շրջանակը, որոնք կարող են հիմնավորել անվճար իրավաբանական օգնության տրամադրումը և այլն: Անհրաժեշտ է սահմանել, որ եթե վարույթն իրականացնող մարմինը որոշում է, որ տվյալ մեղադրյալի համար անհրաժեշտ է քրեադատավարական գործողություններին պաշտպանի պարտադիր մասնակցություն, իսկ մեղադրյալը հնարավորություն չունի փաստաբանի ծառայության դիմաց վարձատրելու, նրան պետք է պաշտպան հատկացվի Հանրային պաշտպանի գրասենյակում աշխատող փաստաբաններից, այսինքն` պետության կողմից վարձատրվող փաստաբաններից:

Շարունակելի

Հեղինակ` Արթուր Հովհաննիսյան


Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]