ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մասոններն արձագանքել են Վարդան Սեդրակյանին 02/14/2013 18:54 | ԼՐԱՀՈՍ
‹‹Քնքշանք» հայկական մասոնական օթյակը հետաքրքրված չէ ՀՀ նախագահի ընտրություններով եւ ստոր հերյուրանք է որակել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը կազմակերպելու եւ մեկ այլ թեկնածու՝ Ր.Հովհաննիսյանին ֆինանսավորելու մասին հայտարարությունները։
Կից ներկայացնում ենք մասոնական օթյակի մամլո դիվանի տարածած հայտարարությունը.
‹‹Սույն հայտարարությամբ տեղեկացնում ենք, որ 2013-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածու Վարդան Սեդրակյանի` նախօրեին արված հայտարարություններն առ այն, որ Պարույր Հայրիկյանի մահափորձը կազմակերպել են մասոնները, ինչպես նաև այն, թե մասոնները ֆինանսավորում են մեկ այլ թեկնածուի` Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը, ստոր հերյուրանք են, իրականությանը չեն համապատասխանում, նպատակ ունեն վարկաբեկելու ազատ որմնադիրների գործունեությունը, ինչպես նաև ապակողմնորոշելու մասոնական ընտրազանգվածը:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ Քնքշանք մասոնական օթյակը ձեռնպահ է մնում առաջիկա նախագահական ընտրություններին առաջադրված որևէ թեկնածուի սատարումից, իսկ ազատ որմնադիրներն իրենց քաղաքացիական կեցվածքը կարող են դրսևորել իրենց խղճի մտոք: Հայտարարում ենք նաև, որ ազատ որմնադիրներն առհասարակ հակված չեն ոչնչացնել խորհրդանիշներ, հատկապես այնպիսի տիեզերական նշանակության, ինչպիսին Պարույր Հայրիկյանն է:
Օգտվելով առիթից, հայտարարում ենք նաև, որ նախագահի մեկ այլ թեկնածու Անդրիաս Ղուկասյանի գլխարկին հայտնված ազատ որմնադիրների խորհրդանիշը գլխարկի վրա հավանաբար հայտնվել է պատահաբար, ոչ` դավադիր ճանապարհով: Համենայն դեպս, Ա. Ղուկասյանի գլխարկի վրա հայտնված խորհրդանիշը Քնքշանք մասոնական օթյակի մութ ծրագրերի արգասիք չէ:
Տեղեկացնում ենք նաև, որ կապված Սուրբ Պետրոսի գահից Բենեդիկտոս XVI-ի հրաժարականի հետ` Քնքշանք մասոնական օթյակն այժմ զբաղված է ոչ թե ՀՀ նախագահական ընտրությունների խնդիրներով, այլ` առաջիկայում նախատեսված Կոնկլավի կազմակերպչական աշխատանքներով, ուստի Հայաստանի քաղաքացիներին առաջարկում ենք զերծ մնալ ընտրությունների համատեքստում ազատ որմնադիրների անվան շահարկումից:
Հարգանքներով`
Քնքշանք հայկական մասոնական օթյակի մամլո դիվան»։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն այսօր կարծիք է հայտնել, թե Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը կազմակերպվել է մի մասոնական կազմակերպության կողմից, որը գործունեություն է ծավալել ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում: Մասնավորապես նա Հայրիկյանի դեմ մահափորձի կազմակերպման մեջ մեղադրել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին ու նշել, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա հայրը` Ռիչարդ Հովհաննիսյանը, տվյալ մասոնական օթյակի անդամներ են:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ