ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանի շնորհիվ ազատության մեջ է հայտնվել սպանության համար հետախուզվողը 02/14/2013 12:47 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման շնորհիվ ազատության մեջ է հայտնվել պատվերով սպանություն կատարելու մեղադրանքով Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվող Մկրտիչ Սարգսյանը։
2011թ. փետրվարի 9-ին ՌԴ քննչական կոմիտեի Նովոսիբիրսկի մարզի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննության բաժնի քննիչի կողմից քրեական գործ է հարուցվել Նովոսիբիրսկ քաղաքի Լենինսկի շրջանի «Միկրոռայոն Գորսկի» փողոցի թիվ 56 շենքի մոտ հրազենային վնասվածքներով Կ. Ալոյանի դիակի հայտնաբերման փաստի առնչությամբ:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Կ.Ալոյանը հանդիսանալով Նովոսիբիրսկ քաղաքում խոշոր ձեռնարկատեր, զբաղվել է կոշիկի արտադրությամբ, առևտրային և օֆիսային տարածքներ է տվել վարձակալության, կանխիկացրել է դրամական միջոցներ, դրամական միջոցներ է տվել տոկոսներով, պլանավորել է գնել Պաշինոյում գործարան, բիզնեսի զարգացման նպատակով Ռուսաստանի խնայբանկի Սիբիրսկի բանկից ստացել է վարկով գումարներ:
Պարզվել է նաև, որ 2011թ. հունվար, փետրվար ամիսներին Կ. Ալոյանի և քննությամբ չպարզված անձանց միջև վեճ է ծագել` վերջիններիս կողմից 16 000 000 ռուսական ռուբլին Ալոյանին չվերադարձնելու շուրջ: Այնուհետև քննությամբ չպարզված անձինք դիմել են ՀՀ քաղաքացի, Սևանի Ծովագյուղ գյուղում 1988թ. ծնված Մկրտիչ Սարգսյանին` վերջինիս առաջարկելով պատվերով, որոշակի վարձատրության դիմաց սպանել Ալոյանին:
Ռուսաստանի իրավապահների տեղեկացմամբ, 2011թ. փետրվարի 6-8-ը Մկրտիչ Սարգսյանը հետևել է Կ. Ալոյանի տեղաշարժերին, իսկ 2011թ. փետրվարի 8-ի գիշերային ժամին պատվիրատուների հետ միասին արդեն դարանակալել և սպասել է Կ. Ալոյանին վերջինիս ծանոթուհու բնակարանի մոտ: Նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, երբ Կ. Ալոյանը դուրս է եկել իր ծանոթուհու բնակարանի շքամուտքից, Մ.Սարգսյանը երկու անգամ կրակել է Կ.Ալոյանի վրա, որը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: 2012թ. մարտի 20-ին Մ. Սարգսյանը մեկնել է ՌԴ «Վնուկովո» օդանավակայանից:
ՌԴ քննչական կոմիտեի Նովոսիբիրսկի մարզի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննության բաժնի քննիչը նախաքննության ընթացքում, իսկ ավելի որոշակի` 2012թ. նոյեմբերի 1-ին, որոշում է կայացրել Մկրտիչ Սարգսյանին ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-ին մասի «զ» կետով (սպանությունը` շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով) որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Վերջինիս գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով, 2012թ. նոյեմբերի 2-ին Մկրտիչ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
ՀՀ ԿԱ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ՌԴ իրենց գործընկերների կողմից հիշյալ հետախուզումը հայտարարելուց երեք ամիս չանցած, 2013 թ. հունվարի 26-ին ձերբակալել և ՀՀ ոստիկանության Երևանի ՁԱՊՎ են տեղափոխվել Մ. Սարգսյանին: Նույն օրը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության միջոցով ստացվել է Մ. Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորումն ընտրելու մասին ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի Լենինյան շրջանի դատարանի 13.11.2012թ. որոշումը:
ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետը, ղեկավարվելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի (այսուհետ` Մինսկի կոնվենցիա) դրույթների պահանջներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 280-րդ, 478.2-րդ, 479-րդ հոդվածներով միջնորդել է Մկրտիչ Սարգսյանի նկատմամբ կիրառել կալանավորում 40 օր ժամկետով:
Սակայն, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քննության առնելով Մկրտիչ Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը, 2013թ. հունվարի 29-ի անհիմն որոշմամբ այն մերժել է: Պատճառաբանել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործող միջազգային պայմանագրի իմաստով սեփական քաղաքացու հանձնումն օտարերկրյա պետությանն ուղղակիորեն արգելված է, ուստի քանի որ Մ.Սարգսյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, օտարերկրյա պետությանը հանձնելու նպատակով կալանավորվել չի կարող: Եվ սա` այն դեպքում, երբ հետախուզվող Մ.Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացվել է ղեկավարվելով Մինսկի կոնվենցիայով, Եվրոպայի Նախարարների կոմիտեի թիվ 13/2006/ հանձնարարականի 6-րդ, 7-րդ կետերի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներով:
Կարծում ենք, արդեն մեկ այլ քննության պարզելու խնդիրն է, թե դատարանն իրականում ինչու է մերժել հիշյալ միջնորդությունը, ինչո՞վ է առաջնորդվել, երբ միանշանակ է, որ օրենսդրության պահանջներով չի առաջնորդվել, արդյոք եղե՞լ են ինչ-ինչ շահագրգռություններ… Հիշյալ միջնորդության կապակցությամբ որոշում կայացրած դատավորն ինչպե՞ս կարող էր չիմանալ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 478.2-րդ հոդվածի համաձայն` Հայաuտանի տարածքից դուրu հանցագործություն կատարած և ՀՀ տարածքում ձերբակալված անձանց նկատմամբ կիրառվում է ժամանակավոր կալանավորում մինչև 40 oր ժամկետով կամ միջազգային պայմանագրով նախատեuված այլ ժամկետով` հանձնելու վերաբերյալ միջնորդությունը uտանալու և հանձնումը բացառող հանգամանքները պարզելու նպատակով:
Մինսկի կոնվենցիայի 72, 73-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` Մ.Սարգսյանի հանձնումը մերժելու դեպքում, ՀՀ իրավապահ մարմինները պետք է լուծեն նրան Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, ղեկավարվելով Մինսկի Կոնվենցիայի 56, 60, 61, 72, 73-րդ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 16-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 7-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 280-րդ, 478.2-րդ, 479-րդ հոդվածների պահանջներով:
Նշենք, որ դատարանին ներկայացված միջնորդությունը չի վերաբերել Մ. Սարգսյանին հանձնելու նպատակով կալանավորելուն, այլ համաձայն «Հանձնման մասին» 1957թ. եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի դրույթների, պետության, տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ստանձնած պարտավորությանը` չհանձնելու դեպքում քրեական հետապնդում իրականացնելու իր տարածքում` այլ պետության տարածքում կատարած հանցագործության համար: Այսպիսով, կարծում ենք, թույլ է տրվել դատական սխալ, խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 478.2, 478.3 հոդվածները, դրանով անտեսվել են կիրառելի ներպետական և միջազգային-իրավական օրենսդրության դրույթները:
Դատարանը վկայակոչելով Մ.Սարգսյանի` ՀՀ քաղաքացի հանդիսանալու հանգամանքը, անտեսել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 478.3-րդ հոդվածի 8-րդ մասը, համաձայն որի, ժամանակավոր կալանավորման և հանձնման նպատակով կալանավորման վերաբերյալ «Սույն հոդվածի և սույն օրենսգրքի 478.2 հոդվածի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ծանր և առանձնապես ծանր հանցագործություն կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա` քրեական գործով վարույթը Հայաստանի Հանրապետություն փոխանցելու նպատակով: Փոխանցված քրեական գործը վարույթ ընդունելու պահից անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը լուծվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով»:
Այն, որ Մկրտիչ Սարգսյանը կասկածվում է ՌԴ-ում առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, վկայում է 2012թ. նոյեմբերի 2-ին ՌԴ քննչական կոմիտեի Նովոսիբիրսկի մարզի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննության բաժնի քննիչի կայացրած` մեղադրյալի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշումը:
Ճիշտ է, դատախազության միջազգային իրավական կապերի բաժնի պետն անմիջապես ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի հիշյալ որոշումը, ինչն էլ վերաքննիչ քրեական դատարանը փետրվարի 11-ին բավարարել էր, բայց ընդհանուր իրավասության դատարանի որոշման շնորհիվ ազատության մեջ հայտնված Մկրտիչ Սարգսյանը հաջողացրել է թաքնվել քննությունից:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան