ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«www.lragir.am» կայքում հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը 02/14/2013 14:05 | ԼՐԱՀՈՍ
2013 թվականի հունվարի 31-ին «lragir.am» էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Արարատի մարզում 10 հազարական դրամ են բաժանում» վերտառությամբ հոդվածը, որի համաձայն` Արարատի մարզի ՀՀԿ մարզային շտաբն իր աշխատողներին ուղարկում է տնետուն, հատկապես` սոցիալապես անապահով ընտանիքների մոտ, 10 հազար դրամ է տալիս, ցուցակագրում, ինչպես նաև վերցնում բջջային հեռախոսահամարները և ուղղորդում, որ քվեարկեն ՀՀԿ թեկնածուի օգտին: Նրանք սպառնում են, որ ընտրատարածքներում և գրիչների վրա հատուկ սարքավորումներ են տեղադրված, որոնց միջոցով ստուգելու են, թե ում օգտին են քվեարկել: Բացի այդ, Մասիսից ԱԺ պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանն էլ բնակիչներին խոստանում է ջրատարներ անցկացնել, սոցիալական օգնություն ցույց տալ ուսանողներին, եթե նրանք ընտրեն ՀՀԿ թեկնածուին:
ՀՀ գլխավոր դատախազությունից «Pastinfo.am»-ին տեղեկացրեցին, որ նշված հոդվածն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` դրանում նշված փաստերն ստուգելու և համապատասխան որոշում կայացնելու համար:
Քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հարցում է ուղարկել «Լրագիր» էլեկտրոնային թերթի խմբագրությանը` հրապարակման մեջ նշված փաստերը հաստատող նյութերը տրամադրելու խնդրանքով, սակայն խմբագրությունից ստացված պատասխանից պարզվել է, որ այդպիսիք չկան, հրապարակման համար էլ հիմք է հանդիսացել անանուն ահազանգը:
Այդուհանդերձ, համապատասխան գրությամբ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչությանը հանձնարարվել է անհապաղ ձեռնարկել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` տեղեկատվության իսկությունը ստուգելու և իրազեկ անձանց բացատրություն տալու համար ՀՔԾ ներկայացնելու նպատակով, սակայն ոստիկանությունից ստացված գրության համաձայն` ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ևս կայքում հրապարակված տեղեկատվությունը չի հաստատվել, և նման անձինք չեն հայտնաբերվել: Չի հաստատվել նաև ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանի` բնակիչներին ջրատարներ անցկացնելու և սոցիալական օգնություն ցույց տալու խոստումների վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ են վերցվել Արարատի մարզի ՀՀԿ մարզային շտաբի ներկայացուցիչներ Գագիկ Բենիամինյանից ու Ստեփան Խաչատրյանից, ովքեր նույնպես հերքել են «lragir.am» էլեկտրոնային կայքում հրապարակված տեղեկատվությունը:
Նկատի ունենալով, որ «lragir.am» էլեկտրոնային կայքում հրապարակված տեղեկատվության ստուգման արդյունքում պարզվել է, որ այն չի համապատասխանում իրականությանը, հետևաբար` բացակայում են քրեական գործ հարուցելու օրինական առիթը և հիմքերը, 2013թ. փետրվարի 13-ի որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով` հանցագործության դեպքի բացակայության պատճառով:
Որոշման պատճենն ուղարկվել է հանցագործության մասին հաղորդած իրավաբանական անձին` «ԱՏՀԿ ՀԱՄԱԿԱՐԳ (lragir.am)» ՍՊԸ տնօրենին և պարզաբանվել որոշման բողոքարկման կարգը:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից