ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Վիկիլիքս»-ի հեղինակը կմասնակցի Ավստրալիայի խորհրդարանական ընտրություններին 02/13/2013 14:07 | Միջազգային լրահոս
«Վիկիլիքս» ինտերնետ կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը երեկ Ավստրալիայի Վիկտորիա նահանգի ընտրական հանձնաժողովին է ներկայացրել իր դիմումն՝ այս տարվա սեպտեմբերին երկրի խորհրդարանի կայանալիք ընտրություններին մասնակցելու համար: Այդ մասին այսօր տեղեկացրել է «Վիկիլիքս»-ին օժանդակություն ցուցաբերող «Ավստրալիական քաղաքացիական միություն» կազմակերպության ներկայացուցիչ Սեմ Կաստրոն: Նա նաև հայտնել է, որ դիմումի հեղինակի հետադարձ հասցեի տեղում նշված է Ասանժի մոր՝ Մելբուրնի արվարձանում գտնվող բնակության վայրը:
Կաստրոն, միաժամանակ, ասել է, որ մոտ ժամանակներում կկայանա «Վիկիլիքս» կուսակցության առայժմ 10 հոգուց բաղկացած Ազգային խորհրդի նիստը, որտեղ կքննարկվի նորաստեղծ քաղաքական կազմակերպության գրանցման հարցը: Որպեսզի այդ գրանցումն իրականացվի անհրաժեշտ է, որ առնվազն 500 ընտրողներ անդամագրվեն նոր կուսակցությանը: Ավելի վաղ Ասանժը հայտարարել էր, որ գրանցման հարցով ոչ մի դժվարություն չի կարող լինել, քանի որ «մեծ թվով արժանավոր մարդիկ, ովքեր առաջացնում են ավստրալիական հանրության հիացմունքը, հայտնել են պատրաստակամություն օժանդակել կուսակցությանը»:
Իսկ առայժմ Ասանժն ապրում է Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանությունում: ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ այնտեղ նա թաքնվում է անցյալ տարվա հունիսից: Հիշեցնենք, որ Բրիտանիայում դատավճիռ է կայացվել Ասանժին Շվեդիա արտաքսելու համար, որտեղ նրան մեղադրում են սեռական բնույթի հանցանք կատարելու մեջ: Ինքը՝ Ասանժը, բազմիցս հայտարարել է, որ իր արտահանձնումը Շվեդիային ընդամենը պատճառ է, որպեսզի այնտեղից էլ արտահանձնվի ԱՄՆ-ին, որտեղ մեղադրվում է այդ երկրի ազգային անվտանգությանը վնաս հասցնելու մեջ:
Էկվադորի իշխանություններն Ասանժին քաղաքական ապաստան են տվել, սակայն դրանից նա չի կարողանում օգտվել, քանի որ դեսպանության տարածքից դուրս գալուն պես՝ անմիջապես կձերբակալվի անգլիական ոստիկանության կողմից:
Սեմ Կաստրոն ասել է, որ «Վիկիլիքս» կուսակցության գլխավոր նախընտրական կարգախոսը պետք է լինի «կառավարության գործունեության թափանցիկությունը և հաշվետվողականությունը» և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը: Նա նաև հստակեցրել է, որ սեպտեմբերի 14-ին կայանալիք ընտրություններում, եթե Ասանժը հաղթի, բայց չկարողանա հեռանալ Լոնդոնից, ապա Ավստրալիայի խորհրդարանում նրա տեղը կզբաղեցնի նոր կուսակցության կողմից առաջադրված մեկ ուրիշը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 21:21 Հոռոմի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը
- 01/24/2025 19:29 Երևանի կենտրոնում բախվել են «iCar» մակնիշի էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա
- 01/24/2025 17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 01/24/2025 13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել