ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Բանկային «բարեխղճության» դրսևորում» 02/13/2013 13:08 | ԳՈՐԾ #
Փաստաթղթեր ստորագրելուց առաջ խորհրդակցեք իրավաբանի հետ
Քաղաքացի Գայանե Հարությունյանի ամուսինը` Ղարիբ Վարդանյանի եղել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ հաճախորդը, ով Բանկի առջև ունեցել է վճարային պարտավորություն` 246.038 ՀՀ դրամի չափով: 29.01.2012թ.-ին Ղարիբ Վարդանյանը մահացել է:
Ամուսնու մահից հետո «Հայէկոնոմբանկ»-ից զանգահարում են Գայանե Հարությունյանին և հրավիրում «Հայէկոնոմբանկ», որտեղ վերջինիս պարզաբանվում է իր հանգուցյալ ամուսնու վարկային պարտքը մարելու կնոջ պարտավորությունը: Գայանե Հարությունյանն առանց խորհրդակցելու իրավաբանի հետ, վստահելով Բանկի օրենսդրական պարզաբանումներին, որպես օրինապահ քաղաքացի ստորագրում է Բանկի կողմից տրված փաստաթղթերը:
Այնուհետև Գայանե Հարությունյանին հանձնում են վարկի մարման «գրաֆիկ», որպեսզի վերջինս մարի իր հանգուցյալ ամուսնու պարտքը:
Գայանե Հարությունյանը, հետագայում տեղեկանալով, որ կարող էր նշված փաստաթղթերը չստորագրել, չստանձնել իր հանգուցյալ ամուսնու պարտքը մարելու պարտավորությունը և որ համաձայն օրենսդրության պարտապանի մահվան դեպքում պարտավորության իրավահաջորդություն է տեղի ունենում միայն պարտապանի ժառանգների կողմից ժառանգությունն ընդունած լինելու պարագայում, գիտակցում է խաբված լինելու փաստը և 2012 հունիսի 22-ին դիմում է «Այլեքս» փաստաբանական գրասենյակ` իր խախտված իրավունքների վերականգնման հարցում իրավական աջակցություն ստանալու նպատակով: Ընկերության փաստաբանի կողմից հայցադիմում է ներկայացվում Ընդհանուր իրավասության դատարան այն հիմքով, որ փաստորեն անձը խաբվել է, վերջինիս չի պարզաբանվել նշված պարտավորությունը չստանձնելու իրավունքը, Գայանե Հարությունյանը նույնիսկ չի հանդիսացել Բանկի հաճախորդ, չի ընդունել ժառանգությունը և չուներ պարտքի մարումը կատարելու որևէ պարտավորություն: Հատկանշական է, որ Բանկի կողմից Գայանե Հարությունյանին հանձնվել է միայն մարման գրաֆիկը, որպեսզի վերջինս կատարի իր ամուսնու պարտավորությունները: Սակայն, ցավոք, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ի դեմս դատավոր Նաիրա Մարգարյանի մերժեց Գայանե Հարությունյանի հայցը նշելով,
«Քանի որ որևէ իրավանորմով ամրագրված չէ բանկի պարտականությունը բացատրել գործարքի կողմերին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հնարավոր կամ անհրաժեշտ դրույթները և ելնելով Գայանե Հարությունյանի ստորագրած փաստաթղթերի բովանդակությունից, ու դրանց պարզ շարադրանքից` ակնհայտ է, որ Գայանե Հարությունյանին հասկանալի է եղել գործարքի բուն իմաստը, ըստ որի` վերջինս գրավոր պարտավորություն է ստանձնել բանկի հանդեպ` մարել իր հանգուցյալ ամուսնու պարտքը»:
Փաստորեն սույն որոշմամբ անտեսվեց այն պարզ իրականությունը, որ Բանկի` որպես առավել հեղինակավոր ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը ստորագրելով քաղաքացին չէր կարող կասկածել, որ իրավունք ուներ չստորագրելու այդ փաստաթղթերը: Ավելին` փաստաբանը չէր էլ հերքել, որ Գայանե Հարությունյանը հասկացել է գործարքի հետևանքները, սակայն քաղաքացուն չէր բացատրվել նման փաստաթղթեր չստորագրելու վերջինիս իրավունքը և որ անտրամաբանական է քաղաքացու կողմից առանց Բանկի կողմից ակտիվ գործողությունների պարտքը մարելու պարտավորությունն ինքնակամ ստանձնելը այն էլ անմիջապես ամուսնու մահից հետո: Իսկ Բանկի կողմից ակտիվ գործողությունները մեր գնահատմամբ դժվար թե հնարավոր լինի համարել «բարեխիղճ»: Թե ինչքանով է օրինական այս գործելաոճը որոշում է դատարանը, սակայն բարոյական տեսանկյունից կասկած չի կարող հարուցել, որ Բանկը լինելով առավել ֆինանսական միջոցներ տիրապետող հեղինակավոր կառույց կարող էր քաղաքացուց նման կերպ այդ գումարը չվերցնել և այն դեպքում, երբ վերջինս ընդուներ ժառանգությունը նշված գումարը ստանալ օրենքով նախատեսված կարգով` ժառանգությունը բացած նոտարին դիմելու միջոցով: Եթե քաղաքացին տեղյակ չլինի իր իրավունքների վերաբերյալ կամ գործարք ստորագրելուց առաջ նախապես չքննարկի իրավաբանի հետ դրա հնարավոր իրավական հետևանքները, ապա ապահովագրված չի լինի այլ անձանց անբարեխիղճ գործելաոճի զոհը դառնալու հնարավորությունից:
«Այլեքս» փաստաբանական գրասենյակ
Փաստաբան Շ. Փեթակչյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ