ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերահսկիչ Պալատը կուսումնասիրի բնապահպանության ոլորտը 02/12/2013 19:19 | Բնապահպանական իրավունք
Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը (ՎՊ) որոշել է այս տարի վերահսկել նաև բնապահպանության ոլորտը` սկսելով 2 ուղղությունից.
1. Խոսրովի արգելոցի պահպանության, գիտական ուսումնասիրությունների, անտառատնտեսական աշխատանքների ծառայություններ:
2. Բնապահպանական պետական տեսչության աշխատանքների օրինականությունն ու արդյունավետությունը:
Վերահսկողությունն իրականացվելու է հետևյալ ուղղություններով` մթնոլորտային օդի պահպանություն, ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն, հողերի պահպանության, ընդերքի օգտագործում և պահպանություն, կենդանական և բուսական աշխարհի օգտագործում և պահպանություն, վտանգավոր նյութեր և արտադրության ու սպառման թափոններ, բնապահպանական և բնօգտագործման վճարներ:
Ս.թ. փետրվարի 8-ին բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ տեղեկացնելով այս մասին, ՎՊ-ի նախագահ Իշխան Զաքարյանը պարզաբանել է, որ բնապահպանության ոլորտում առկա խնդիրների հասարակական հնչեղությունը հաշվի առնելով, հիշյալ խնդիրների նկատմամբ վերահսկողությունը ներառվել է պալատի 2013 թ. գործունեության տարեկան ծրագրի աշխատանքային պլանում: Ըստ պալատի նախագահի, վերոնշյալ ստուգումները հնարավորություն կտան մտնել բնապահպանական ցանկացած ոլորտ:
Ի. Զաքարյանի հավաստմամբ, որոշ պաշտոնյաներ պատասխան են տալու Նուբարաշենի աղբավայրում մեթանից էլեկտրաէներգիա ստանալու ճապոնական ծրագրի ձախողման և նրա համար, որ 53 հեկտարի փոխարեն, ճապոնական կողմին աղբավայրից հատկացվել ընդամենը 7 հա տարածք:
Համապատասխան մոտեցման պարագայում բնապահպանները պատրաստ են համագործակցել, ինչի մասին հայտնել են հիշյալ կառույցի ղեկավարին: Նրանք առաջարկել են վերահսկողություն իրականացնել հատկապես Թեղուտի հանքավայրի շահագործման օրինականության, բազմաբնույթ նախագծերին «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից տրվող դրական եզրակացությունների համապատասխանության, Խոսրովի արգելոցի Գիլանի տեղամասում ապօրինի կառույցի առկայության և այլ խնդիրների նկատմամբ: Նաև հավաստել են, որ ոլորտում անօրինություններին վերջ տալու ժամանակն է, այլապես վաղն ուշ կլինի: Ճշտենք, որ որոշ հարցերում, օրինակ, Սևանա լճի սիգի արդյունագործական ձկնապաշարների ոչնչացման, արդեն ուշ է:
Բնապահպան Լևոն Գալստյանի տեղեկացմամբ, պալատի նախագահ Իշխան Զաքարյանը չի ժխտել այն միտքը, որ բնապահպանության ոլորտի առանձին ուղղություններում պետական քաղաքականությունը, ըստ էության, ձախողված է:
Ըստ Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի, միայն Հրազդանի, Հանքավանի և Թեժ սարի հանքերը շահագործելու հետևանքով կվտանգվի ամբողջ Արարատյան դաշտը:
ՎՊ-ի նախագահն առաջարկել է, որ բնապահպանական վերահսկողություն իրականացնող հանձնախմբի աշխատանքներին մասնակցեն նաև ոլորտի հասարակական թևի ներկայացուցիչները: Մնացյալը ցույց կտա ժամանակը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան