ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խոսրովի արգելոցն անկաշառ ու սրտացավ տնօրենի կարիք ունի 02/11/2013 14:30 | Բնապահպանական իրավունք
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտարարել է մրցույթ, որը նախատեսել է 2013թ. մարտի 15-ին՝ ժամը 15:00-ին, նախարարության նիստերի դահլիճում:
Հիշյալ կազմակերպության նախկին տնօրենը, ինչպես հայտնի է, պաշտոնից ազատվեց 2012թ. աշնանը Խոսրովի արգելոցում որսագողության խայտառակ դեպքի բացահայտումից հետո, որը հասարակական մեծ հնչեղություն ստացավ: 2012թ նոյեմբերի 23-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնի համար մրցույթ հայտարարեց: Գրանցված երեք թեկնածուներից, սակայն, մրցույթին ներկայացավ միայն Խոսրովի արգելոցի արդեն նախկին փոխտնօրեն Գաբրիել Պողոսյանը: Վերջինս մրցույթի արդյունքում համարվեց հաղթող, բայց չմնաց այդ պաշտոնում: Սկիզբ առած և գնալով աճող հասարակական մեծ դժգոհության ու բողոքի արդյունքում նա հարկադրված եղավ հրաժարվել Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնելուց, միաժամանակ ազատվեց նաև տնօրենի տեղակալի պաշտոնից, որը մինչ այդ զբաղեցնում էր:
Նոր պաշտոնից հրաժարվելը և զբաղեցրած պաշտոնից Գաբրիել Պողոսյանի ազատվելը, կարծում ենք, արդարացի էր, որովհետև նա նույնպես, եթե ոչ իրավական առումով և անմիջականորեն, ապա բարոյական առումով հաստատապես պատասխանատու է երկարատև ժամանակաընթացքում կատարված, բնությանը, հանրությանն ու պետությանը մեծ վնաս պատճառած որսագողության համար: Ընդգծենք, որ «Թռչկան», «Խոսրովի արգելոց», «Ջերմուկը հանք չի դառնա», «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնությունների համոզմամբ, Խոսրովի արգելոցում որսագողության նշված դեպքը եզակի չէ: ՀՀ վարչապետին և գլխավոր դատախազին հասցեագրած իրենց 05.11.2012թ. դիմումում նրանք նշել են.
«Բացի այդ, որոշ ինտերնետային կայք-էջերի ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ արգելոցում և Հայաստանի այլ վայրերում կազմակերպված հանցավոր խմբերի կողմից տարիներ շարունակ իրականացվել է Կարմիր գրքում գրանցված կենդանիների ապօրինի որս, ինչը քրեորեն հետապնդելի արարք է և առաջացնում է քրեական պատասխանատվություն ոչ միայն կատարողների, այլև նրանց հետ ակնհայտորեն հանցավոր համագործակցության մեջ գտնվող պաշտոնյաների համար»:
Տնօրենի պաշտոնը զբաղեցնելուց Գ. Պողոսյանի հրաժարվելուց հետո, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի թիվ 335-Ա հրամանով 2012թ. դեկտեմբերի 10-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Հրաչյա Հովակիմյանը: Վերջինս 1992-1994թթ. հիշյալ արգելոցում աշխատել է որպես պահպանության գծով փոխտնօրեն:
Առաջիկայում պարզ կլինի, թե ովքեր կառաջադրեն իրենց թեկնածությունը հիշյալ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար: Այժմ կարող ենք ասել միայն, որ տվյալ մրցույթի վրա բևեռված է բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունների և հասարակական կազմակերպությունների, բազմաթիվ ԶԼՄ-ների և առանձին անձանց ուշադրությունը, նոր տնօրենի ընտրության հարցում ապօրինությունն ու անարդարությունը չեն հանդուրժվելու:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան