ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պ.Հայրիկյան. Ժողովրդավարությունն ու ահաբեկչությունն անհամատեղելի են 02/10/2013 18:59 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր օգտվեց անհաղթահարելի խոչընդոտի պարագայում ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու իր իրավունքից և համապատասխան դիմում ներկայացրեց ՀՀ Սահմանադրական դատարան:
Լրագրողների հետ զրույցում թեկնածուն նշեց, որ ցայժմ ձեռնպահ էր մնում այդ քայլին դիմելուց, սակայն իր նկատմամբ հունվարի 31-ի մահափորձից հետո անցած 10 օրերը ցույց տվեցին, որ իր դեմ հանդիման կանգնած է ընտրապայքարի համար անհաղթահարելի խոչընդոտ: «Բնությունը ավելի ուժեղ է, քան իմ ցանկությունը, և ես այս 10 օրը կորցրեցի»,- ասաց Պ.Հայրիկյանը: Նա միաժամանակ մտահոգություն հայտնեց, որ ընտրությունները հետաձգվելու դեպքում պետությունը լրացուցիչ ծախսեր պետք է անի՝ նոր քվեաթերթիկներ տպագրի, անհարմարություններ կառաջանան նաև այն հազարից ավելի մարդկանց համար, ովքեր Հայաստան են ժամանել որոշակի ժամանակացույցով, սակայն ժողովրդավարությունը դրանից ավելի կարևոր է:
Այդուհանդերձ, Պ.Հայրիկյանը պատրաստ է ընտրապայքարին իր անհավասար մասնակցությունը համարել ոչ էական և ետ վերցնել իր դիմումը, եթե կայանա համագործակցությունը ՀՀ նախագահի երեք ընդդիմադիր թեկնածուների՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի ու իր միջև, և ընդդիմությունը հանդես գա մեկ միասնական թեկնածուով: «Երկրորդ փուլն անպայման կլինի, բայց միավորվելու դեպքում մենք առաջին փուլում շատ բան փոխում ենք»,- ասաց Պ.Հայրիկյանը: Այս առումով Պ.Հայրիկյանը առայժմ լավատեսություն ներշնչող շատ քիչ բան է տեսնում: Եթե այդ համագործակցությունը տեղի չունենա, ԱԻՄ առաջնորդը հույսեր է կապում քաղաքացիական համագործակցության հետ:
Պ.Հայրիկյանը ձեռնպահ մնաց իր նկատմամբ մահափորձի մասին խոսելուց, սակայն հույս հայտնեց, որ կբացահայտվեն պատվիրատուներն ու նրանց պատվիրատուները, ովքեր բացի իրեն վերացնելուց, նպատակ ունեին երկրում նոր իրավիճակ ստեղծել. «Դա դավադրություն էր»,- ասաց թեկնածուն:
Ընդգծելով, որ ժողովրդավարությունն ու ահաբեկչությունը անհամատեղելի են, Պ.Հայրիկյանը հավելեց. «Մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որ մեր երկրում սերը թագավորի և որևէ մեկի ատելությունը ու չարությունը չշեղի մեզ հիմնական ուղուց: Ինձ համար կարևորն այն է, որ որևէ ստահակ ի վիճակի չլինի մեր երկրի ժողովրդավարական գործընթացները շեղել բնականոն հունից»:
Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանն փետրվարի 9-ին առաջարկել է ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանին և Հրանտ Բագրատյանին հանդես գալ միասնաբար՝ նշելով. «Իրականում, եթե ես ընտրությունները հետաձգեմ 14 օրով, ապա մենք կարող ենք մեկ միասնական թեկնածուն առաջարկել, ի մի բերել բոլորիս ծրագրերը և 10 օր էլ միասին ներկայանալ ժողովրդին։ Եվ այդ դեպքում մեր միասնական տոկոսը ոչ թէ 70%, այլ՝ 80% էլ կդառնա»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ