ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ե.Խունդկարյան. վիրավորանքի եւ զրպարտության գործերի քանակը նվազում է 02/09/2013 10:57 | ԼՐԱՀՈՍ
2012թ. երկրորդ կիսամյակում յուրաքանչյուր ամիս վիրավորանքի ու զրպարտության գործերի քանակը եղել է միջինը 1 գործից էլ պակաս՝ 2010 թվականից մինչև 2012թ. առաջին կիսամյակն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս դատարան ներկայացված միջինը 5 հայցադիմումի դիմաց: Այս մասին ամփոփելով անցյալ տարվա աշխատանքի արդյունքները՝ նշեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ու վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը:
Պալատի նախագահն ընդգծեց, որ Տեղեկատվական վեճերի խորհրդի կողմից ներկայացված այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ անձի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի իրավական կարգավորման վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի անցյալ տարվա նախադեպային 3 որոշումների ազդեցությունն առավել քան ակնհայտ է:
Պալատի նախագահը փաստեց, որ 2010թ. վիրավորանքի ու զրպարտության ապաքրեականացումից հետո իրավակիրառ պրակտիկայում նկատվել է նման հիմքով ներկայացվող հայցերի աննախադեպ աճ: Դատարանները գործերի ճնշող մեծամասնության դեպքում բավարարում էին հայցապահանջները, հատկապես, եթե դրանք ներկայացված էին զանգվածային լրատվության միջոցների դեմ, գանձվում էին բավականին մեծ գումարներ, ինչի արդյունքում վտանգվում էր այս կամ այն լրատվամիջոցի հետագա գործունեությունը: Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշումն արժևորվեց նրանով, ըստ Պալատի նախագահի, որ դրանում գրեթե յուրաքանչյուր խնդրի պարագայում հղում է կատարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումների վրա: Առկա են նաև հղումներ ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ 997 որոշմանը, որով անդրադարձ էր կատարվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի սահմանադրականության հարցին:
Նախադեպային որոշմամբ անդրադարձ է կատարվել անձի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման ընթացքում առաջ եկող ամենատարբեր խնդիրներին: Դրանք ծագել էին հոդվածի կիրառման հենց սկզբից, ձևավորվել էր հակասական դատական պրակտիկա և վնասի հատուցման եղանակների կիրառման, և գումարային տեսքով վնասի հատուցման չափերի, և վիրավորանքի կամ զրպարտության գնահատման չափանիշների առումով:
Որոշումներով, մասնավորապես, արձանագրվեց, թե ովքեր են հանդիսանում վնաս պատճառող և տուժող նմանատիպ գործերով, որոնք են տվյալ արտահայտությունը որպես վիրավորանք կամ զրպարտություն գնահատելու չափանիշները, տարանջատվել են «գնահատող դատողություններ» և «ստույգ փաստեր» եզրույթները: Բացահայտվել է նաև «տեղեկատվության աղբյուր» և «տեղեկատվության միջոց» եզրույթների բովանդակությունը: Անդրադարձ է կատարվել նման գործերով պատասխանատվությունից ազատելու կանոններին, ամրագրվել այն մոտեցումը, որ ԶԼՄ-ների դեմ ներկայացված վնասի հատուցման հայցապահանջը բավարարելու դեպքում հնարավորինս պետք է բավարարվել առանց գումարի բռնագանձման խախտված իրավունքներն վերականգնելով: Ինքնուրույն քննարկման առարկա է դարձվել պաշտոնատար անձանց քննադատության հարցը և դրա սահմանները:
Ոչ միատեսակ էր նաև մոտեցումը հայցային վաղեմության ժամկետների հաշվարկման հետ կապված, որին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է ավելի ուշ Գեղամ Գալստյանն ու Նորիկ Պետրոսյանը ընդդեմ Պարույր Հայրիկյանի գործով, որով վերջ դրվեց դատական պրակտիկայում առկա երկիմաստ մեկնաբանություններին:
Ե.Խունդկարյանը կարևորեց նաև մի շարք այլ որոշումների ընդունումը, որոնցում անդրադարձ կատարվեց դատական ծախսերի մաս կազմող փաստաբանի խելամիտ վարձատրության փոխհատուցման ժամանակ հաշվի առնվող չափանիշներին:
Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ոչ պատշաճ որակի ապրանքի վաճառքի դեպքում գնորդի իրավունքի պաշտպանության խնդրին, աշխատողի կողմից վնաս պատճառելու խնդրին, եթե նույնիսկ աշխատողն իր աշխատանքային պարտականությունները կատարել է գործատուի վերահսկողությունից դուրս՝ խախտելով աշխատանքային պայմանագիրը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան