ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արման Մկրտումյան. Նախադեպային որոշումներն ապահովում են կանխատեսելի արդարադատություն 02/08/2013 21:22 | ԼՐԱՀՈՍ
2012թ. թվականի ընթացքում ՀՀ դատարաններում ստացվել է շուրջ 40 հազար քաղաքացիական գործ, 20 հազար վարչական գործ և նույնքան քրեական գործեր ու մինչդատական վարույթի գործեր, այսինքն՝ ընդհանուր առմամբ՝ շուրջ 80 հազար գործ: Այս մասին անցյալ տարվա ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական ու վարչական պալատի հաշվետվություն ձեռնարկի ու հիշյալ պալատի որոշումների ձեռնարկների շնորհանդեսին հայտարարեց ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: Նա ընդգծեց, որ Վճռաբեկ դատարանը ստացել է ընդամենը 4 հազար վճռաբեկ բողոք, այսինքն՝ 80 հազար գործի միայն 5 տոկոսը:
Այս տարի իր կազմավորման 15-ամյակը նշող բարձրագույն դատական ատյանի նախագահը հետադարձ հայացք գցելով անցախ ուղուն՝ արձանագրեց, որ ՀՀ սահմանադրական բարեփոխումների արդյունքում սահմանվեց Վճռաբեկ դատարանի հիմնական առաքելությունը՝ բուն արդարադատություն իրականացնելու պարտականությունից բացի, օրենքների միատեսակ կիրառության և միասնական դատական պրակտիկայի ապահովումը, ինչպես նաև իրավունքի զարգացմանը նպաստելը:
Արման Մկրտումյանն ընդգծեց, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները հնարավորություն են ստեղծում հրատապ կերպով շտկել օրենքներում առկա բացերը և տարակարծիք մեկնաբանությունները, ինչպես նաև լուծել դատական պրակտիկայում ծագող խնդիրները: «Նախադեպային որոշումներն ապահովում են դատավարության բոլոր մասնակիցների համար կանխատեսելի արդարադատություն, որի արդյունքում կնվազեն կոռուպցիոն երևույթները և վերջ կդրվի դատական համակարգի շուրջ տարբեր տեսակի խարդախների ծավալած գործունեությանը», - ասաց նա՝ հավելելով, որ չկա և ոչ մի դատական ակտ կամ վճռաբեկ բողոք, որում հղում չկատարվի Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին:
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի գնահատմամբ՝ փոխվել է նախադեպային որոշումների ազդեցությունը օրենքի միատեսակ կիրառման ու միասնական դատական պրակտիկայի վրա, իսկ իրավունքի զարգացման համար առանձին նախադեպային որոշումներ ունեցել են հեղափոխական նշանակություն: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի անցյալ տարվա լավագույն նախադեպային որոշումը Ա.Մկրտումյանը համարում է Անձի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի իրավական կարգավորման վերաբերյալ որոշումը, որում ըստ էության ամփոփվել են կարծիքն ազատ արտահայտելու վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տասնյակ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները:
Իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի անցյալ տարվա լավագույն նախադեպային որոշումն, ըստ Արման Մկրտումյանի, խուլիգանության վերաբերյալ նախադեպային որոշումն էր, որի արդյունքում ՀՀ-ում խուլիգանության գործերի թիվը նվազեց 40 տոկոսով:
Ա.Մկրտումյանն ընդգծեց, որ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները դատական իշխանության անկախության երաշխիքներից մեկն է՝ դրանք հնարավորություն են տալիս պաշտպանվելու հարցին այլ իրավական լուծում պահանջող տարբեր տեսակի, այդ թվում՝ վարչական ճնշումներից: Դրանցով է պայմանավորված դատական իշխանության հեղինակության և արդարադատության ու արդարության նկատմամբ ժողովրդի հավատի աճը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կարևորեց ձեռնարկների շնորհանդեսները՝ նման միջոցառումները լավ ավանդույթ են դառնում՝ ամփոփելու կատարված աշխատանքը և ուրվագծելու ապագա անելիքները: Դրանք ապահովում են հրապարակայնության մեկ նոր աստիճան:
Անվիճելի է, որ հասարակության շրջանում կա կարծիք, որ երկրում առկա խնդիրների լուծման բանալին դատական իշխանության բարեփոխումներն են: «Երբեք թևեր չենք փռել և ասել, որ այս ոլորտում խնդիրներ չկան»,- ասաց նախարարը՝ նկատելով, որ նախադեպային որոշումները այդ խնդիրների լուծմանն ուղղված քայլեր են: Դրանցից յուրաքանչյուրը մեկ քայլ առաջ է մղում դատական իշխանությանը, այլ հարց է, որ անհրաժեշտ է արագացնել այդ քայլերը: «Այդ խնդիրները մեր բոլորիս խնդիրն է, յուրաքանչյուրի, ով ցանկանում է ավելի լավ Հայաստան ունենալ»,- ասաց նախարարն՝ ընդգծելով, որ առաջիկա տարիներին իշխանության բոլոր թևերի համար պատվի խնդիր է լինելու դատաիրավական բարեփոխումների քառամյա ծրագրի լիարժեք իրականացումը: «Դրա արդյունքում ունենալու ենք նոր որակի դատական իշխանություն, նոր մթնոլորտ ու դատական իշխանության նոր ընկալում»,- ասաց Հ.Թովմասյանը:
ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարեց. «Արդեն հասել ենք այն փուլին, երբ Վճռաբեկ դատարանը ցույց է տալու իր բացարձակ կայացած լինելը»: Նա միաժամանակ ընդգծեց, որ դեռ երկար ճանապարհ կա անցնելու: Դ.Հարությունյանն ընդգծեց, որ Հայաստանը «ելքը դեպի ծով, նավթը, այլ գործոնները» պետք է կարողանա կոմպենսացնել այլ կռվաններ գտնելով, պետք է նախաձեռնող լինի, ինչի արդյունքում, մասնավորապես, Վճռաբեկ դատարանը շատ շուտով ոչ միայն տարածաշրջանում, այլև դրա սահմաններից դուրս կհամարվի իսկապես կայացած, առաջ ընթացող դատական իշխանություն: «Դուք դա կարող եք»,- ասաց Դ.Հարությունյանը:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից