ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի ահազանգի հիման վրա նախապատրաստվում են նյութեր 02/07/2013 17:17 | Ընտրական իրավունք
Փետրվարի 6-ի դրությամբ, ընտրախախտումների վերաբերյալ իրավապահ մարմինները ստացել են 13 հաղորդում, որոնցից 5-ին դատախազությունն ընթացք է տվել սեփական նախաձեռնությամբ՝ ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում։
Ինչպես տեղեկացնում են դատախազությունից, 3-ին տրվել է պարզաբանում, 1-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, 1- ով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 8 հաղորդման քննարկումն ընթացքում է:
Ընտրությանն առնչվող ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ստացվել են հետեւյալ հաղորդումները.
1. 2013թ. հունվարի 10-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում մուտք է եղել ՀՀ Նախագահի նախկին թեկնածու, «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանի 2013թ. հունվարի 8-ի բողոքը ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված 8.000.000 ՀՀ դրամի պահանջի համար ՀՀ ԿԸՀ նախագահ Տ.Մուկուչյանին և նրա աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ, 143-րդ, 149-րդ, 178-րդ, 223-րդ, 226-րդ, 299-րդ, 300-րդ, 3001-րդ, 304-րդ, 308-րդ, 309-րդ, 322-րդ, 334-րդ, 335-րդ, 389-րդ, 392-րդ և 393-րդ հոդվածներով պատասխանատվության ենթարկելու և ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու պահանջով:
Դիմումատուին գրավոր պարզաբանում է տրվել, որ չնայած հղում է կատարել ՀՀ քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածների, սակայն իր կողմից որևէ հանցագործության մասին հաղորդում ներկայացված չէ, դիմումը կոնկրետ հանցագործության մասին տեղեկատվություն չի պարունակում, իսկ օրենսդրական փոփոխություններ իրականացնելը դատախազական գործառույթներ չեն։
2. 2013թ. հունվարի 24-ին, ժամը 17:25-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել«Ժառանգություն»կուսակցության ներկայացուցիչ Սուսաննա Բարխուդարյանից այն մասին, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի 33 շենքի մոտ իրեն խոչընդոտում են և չեն թողնում բաժանել «Ժառանգություն» կուսակցության նախընտրական բուկլետները:
ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստվող նյութերի ընթացքում ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին է հրավիրվել ՀՀ ոստիկանություն ահազանգած Սուսաննա Բարխուդարյանը, սակայն վերջինս պատճառաբանելով իր զբաղվածությունը հրաժարվել է ներկայանալ:
Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում կատարված դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:
3. 2013թ. հունվարի 21-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում մուտք է եղել ՀՀ Նախագահի նախկին թեկնածու, «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանի 2013թ. հունվարի 15-ի բողոքը ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված 8.000.000 ՀՀ դրամի պահանջի համար ՀՀ ԿԸՀ նախագահ Տ.Մուկուչյանին և նրա աշխատակիցներին քրեական պատասխանատվության ենթարկելու, ԿԸՀ նախագահի լիազորությունները կասեցնելու, ընտրությունները հետաձգելու և ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու պահանջով:
Դիմումատուին կրկին գրավոր պարզաբանում է տրվել, որ իր կողմից որևէ հանցագործության մասին հաղորդում չի ներկայացվել, դիմումը կոնկրետ հանցագործության մասին տեղեկություն չի պարունակում, իսկ բարձրացրած մյուս հարցադրումները դատախազական գործառույթներ չեն։
4. 2013թ. հունվարի 21-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում մուտք է եղել ՀՀ Նախագահի նախկին թեկնածու Պավլիկ Սարգսյանի 2013թ. հունվարի 11-ի հայտարարությունը ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված 8.000.000 ՀՀ դրամի պահանջի հիմքով իրեն ՀՀ Նախագահի խոչընդոտված թեկնածու հռչակելու մասին։
Դիմումատուին գրավոր պարզաբանում է տրվել, որ իր կողմից որևէ հանցագործության մասին հաղորդում չի ներկայացվել, դիմումը կոնկրետ հանցագործության մասին տեղեկություն չի պարունակում։
5. 2013թ. հունվարի 24-ին ժամը 14 :50-ին ՀՀ Նախագահի թեկնածու, Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական կենտրոնական շտաբի իրավաբան Հայարփի Նորեյանը զանգահարել է Ոստիկանության «թեժ գիծ» և հայտնել, որ Արարատի մարզի Վանաշեն գյուղի գյուղապետ Արտաշես Գրիգորյանը խաչընդոտում է նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհանիսյանի օգտին գյուղում իրականացվող քարոզարշավին:
Նույն օրը ժամը 15 :30-ին Հայարփի Նորեյանը կրկին ահազանգել է նույն հեռախոսահամարին և հայտնել, որ Վանաշենի գյուղապետը գումար է պահանջում քարոզչական պաստառներ փակցնելու թույլտվություն տալու համար: Հաղորդման կապակցությամբ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2012թ. դեկտեմբերի 17–ին Արարատի մարզի Վանաշեն համայնքի ղեկավար Արտաշես Գրիգորյանը, հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջները, որոշում է կայացրել, ՀՀ նախագահի 2013թ. փետրվարի 18-ի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Վանաշեն գյուղի համայնքի տարածքում նախագահի թեկնածուների կողմից քարոզչական պաստառներ փակցնելու համար համապատասխան տարածքներ առանձնացնելու մասին:
2013թ. հունվարի 24-ին ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քարոզարշավ իրականացնող Գևորգ Օհանջանյանը, Մայիս Միքայելյանը, Գագիկ Իսաջանյանը և Արտուշ Գասպարյանը մեկնել են Վանաշեն գյուղ, որպեսզի համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնեն և ընտրողների շրջանում տպագիր նյութեր տարածեն: Գյուղում Գևորգ Օհանջանյանը մտել է գյուղապետարան, որպեսզի գյուղապետից տեղեկանա, թե որտեղ իրենք կարող են քարոզչական պաստառներ փակցնել: Սակայն գյուղապետը և գյուղապետարանի մյուս աշխատակիցները տեղում չեն եղել: Գևորգ Օհանջանյանը խմբի մյուս անդամների հետ գյուղի կենտրոնական փողոցում սկսել են համագյուղացիների շրջանում տպագիր նյութեր բաժանել, զրուցել են հավաքված ընտրողների հետ, սպասելով գյուղապետին: Քիչ անց փողոցով քայլելով վերջիններիս է մոտեցել համայնքի ղեկավար Արտաշես Գրիգորյանը և տեղյակ չլինելով, որ նրանք ի սկզբանե գյուղապետարան են գնացել, կարծել է, թե վերջիններս ցանկանում են պաստառներ փակցնել ըստ իրենց ցանկության, նրանց ասել է, որ իրենք իրավունք չունեն առանց համայնքի ղեկավարի թույլտվության պաստառներ փակցնել ցանկացած վայրում: Խմբի ղեկավար Գևորգ Օհանջանյանը կարծելով, որ Արտաշես Գրիգորյանը արգելում է իրենց քարոզչությամբ զբաղվել, զանգահարել է«Ժառանգություն»կուսակցության Արարատի մարզի կոորդինացնող Մայիս Միքայելյանին և ասել, որ համայնքի ղեկավարը խոչընդոտում է քարոզարշավին: Տեղեկանալով այդ մասին Մայիս Միքայելյանը զանգահարել է նախընտրական կենտրոնական շտաբի իրավաբան Հայարփի Նորեյանին և ասել, որ Վանաշեն գյուղի համայնքի ղեկավար Գրիգորյանը խոչընդոտում է իրենց քարոզարշավին: Հայարփի Նորեյանն էլ ահազանգել է ոստիկանության համապատասխան ծառայություն և հայտնել է այդ մասին: Այդ ընթացքում Արտաշես Գրիգորյանը և Գևորգ Օհանջանյանը միասին գնացել են գյուղապետարան, որտեղ զրուցել են: Գյուղապետը պարզաբանել է Գևորգ Օհանջանյանին օրենքի պահանջը, որից հետո նրանք շարունակել են իրենց քարոզարշավը:
Գյուղապետ Արտաշես Գրիգորյանը բացատրություն է տվել, որ գյուղի կենտրոնում նկատելով հավաքված բազմություն, մոտեցել է ու տեսել անծանոթ անձանց, ովքեր ներկայացել են որպես ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի անդամներ և հայտնել, որ ցանկանում են գյուղում քարոզչական պաստառներ փակցնել: Նրանց բացատրել է պաստառներ փակցնելու կարգը, այն, որ պետք է համապատասխան դիմում ներկայացնեն և պաստառները փակցնեն այդ նպատակի համար նախատեսված տեղերում, սակայն շտաբի անդամները չեն համաձայնվել իր հետ, հայտարարել են, որ գյուղապետը խոչընդոտում է իրենց աշխատանքը:
Գյուղապետ Արտաշես Գրիգորյանը ներկայացրել է նաև համայնքի ավագանու 2012թ. դեկտեմբերի 17-ի որոշումը` քարոզչական պաստառներ փակցնելու համար տեղեր (3հասցե) առանձնացնելու մասին:
Հայարփի Նորեյանը և մյուսները 2013թ. հունվարի 25-ի դրությամբ չեն ներկայացել բացատրություններ տալու, որի համար նրանք ծանուցագրով հրավիրվել են ոստիկանության բաժին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Գևորգ Օհանջանյանը, Մայիս Միքայելյանը, Գագիկ Իսաջանյանը և Արտուշ Գասպարյանը բացատրություններ են տվել, որ իրականում Արտաշես Գրիգորյանը իրենց քարոզարշավին չի խոչընդոտել, ուղակի միմյանց ճիշտ չեն հասկացել: Նշել են նաև, որ Արտաշես Գրիգորյանը պաստառներ փակցնելու համար իրենցից գումար չի պահանջել, որ իրենք նման բան Մայիս Միքայելյանին չեն ասել:
Նախընտրական կենտրոնական շտաբի իրավաբան Հայարփի Նորեյանն իր բացատրությունում նշել է, որ Մայիս Միքայելյանն իրեն գումարի հարցի շուրջ ոչինչ չի ասել, նման տեղեկատվություն ինքը ոստիկանությանը չի հայտնել, ուղակի երկրորդ անգամ, երբ ոստիկանություն է ահազանգել, փորձել է ճշտել, թե արդյոք Վանաշեն գյուղում առաջացած խնդիրները կարգավորվել են, թե ոչ: Հայարփի Նորեյանը միաժամանակ հայտնել է, որ գումար պահանջելու մասին խոսակցությունը հավանաբար թյուրիմացության արդյունք է, ինքը ոստիկանության աշխատակցին միայն «թույլտվության» պահանջի մասին է հայտնել, գուցե նա իրեն ճիշտ չի հասկացել:
Նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ Վանաշենի համայնքապետ Արտաշես Գրիգորյանի գործողություններն օրինական են, նա չի խոչընդոտել թեկնածուի օգտին նախընտրական քարոզչություն իրականացնող անձանց լիազորությունների իրականացմանը, այլ միայն պահանջել է գործել օրենքով սահմանված կարգով, ուստի նրա արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով սահմանված հանցագործության կամ որևէ այլ հանցագործության դեպքը, որի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով որոշում է կայացվել ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական կենտրոնական շտաբի իրավաբան Հայարփի Նորեյանի ահազանգի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:
Որոշման մեկ օրինակն ուղարկվել է Հայարփի Նորեյանին նրան պարզաբանելով որոշման բողոքարկման կարգը:
6. 2013թ. հունվարի 25-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է քաղաքացիներ Աշոտ Խաչատրյանի, Կարեն Հարությունյանի, Սևակ Մամյանի, Միհրան Մարգարյանի, Վահագն Մինասյանի և Սարո Սարոյանի անվամբ նշված անստորագիր դիմումը, որում կոչ է արվել պետական մարմիններին ՀՀ Սահմանադրության պահանջներով առաջնորդվել և իրավունքի գերակայություն սահմանել:
Նկատի ունենալով, որ դիմումատուներից որևէ մեկը դիմումը չի ստորագրել, իրենց հեռախոսահամարները կամ հեռախոսահամարը, ինչպես նաև հետադարձ հասցե դիմումում չեն նշել, այլ միայն դիմումի ծրարի վրա նշել են «ՀՀ, Կոտայքի մարզ, գյուղ Ձորաղբյուր, Հատիսի փ., 1-ին նրբանցք, տուն 2, Սարո Սարոյան», ուստի դիմումն ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազություն նշված անձանց բնակության վայրը կամ հաշվառման հասցեները պարզելու և դիմումի կապակցությամբ համապատասխան պարզաբանում տալու նպատակով:
7. 2013թ. հունվարի 31-ին ժամը 17:15-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել «Ժառանգություն» կուսակցության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների պատասխանատու Սեդա Մելիքյանից այն մասի, որ Սասունցի Դավիթ փողոցի թիվ 2 և 3 շենքերի մոտ մի խումբ տղաներ խոչընդոտում են իրենց քարոզարշավին` չթողնելով բնակիչներին բուկլետներ բաժանել:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
8. 2013 թվականի հունվարի 31-ին, ժամը 23:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 7-րդ մուտքի դիմաց, անհայտ անձը, սպանելու դիտավորությամբ, հրազենից կրակոցներ է արձակել տուն վերադարձող, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու, Ազգային Ինքնորոշում Միավորում կուսակցության նախագահ Պարույր Արշավիրի Հայրիկյանի վրա նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով և դիմել փախուստի։
Կրակոցների հետևանքով Պարույր Հայրիկյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։
ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով 01.02.2013թ. հարուցվել է քրեական գործ` Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու, Ազգային Ինքնորոշում Միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:
Նկատի ունենալով, որ քրեական գործն իրենից որոշակի բարդություն է ներկայացնում, անհրաժեշտ է կատարել անհետաձգելի մեծածավալ քննչական գործողություններ, որոնք օրենքով սահմանված ժամկետում բազմակողմանի և լրիվ ծավալով հնարավոր է իրականացնել քննչական խմբի միջոցով, ՀՀ գլխավոր դատախազի 01.02.2013թ. ցուցումի համաձայն` ՀՀ ԿԱ ոստիկանության քննչական գլխավոր և ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունների քննիչներից կազմվել է համատեղ քննչական խումբ, իսկ քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը:
Քրեական գործը վարույթ է ընդունել ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության պետ Մ.Մարուքյանը, քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար համատեղ խմբում ընդգրկվել են ՀՀ ԿԱ ԱԱԾ և ՀՀ ԿԱ ոստիկանության քննչական վարչությունների քննիչներ և համապատասխան օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցներ:
Քրեական գործով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում` դեպքի վայրից առգրավվել են 7,62 մմ տրամաչափի 1 գնդակ, նույն տրամաչափի 1 գնդակ էլ վիրահատության ընթացքում հանվել է Պարույր Հայրիկյանի մարմնից, նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, մատնադրոշմային, ինչպես նաև դատաձգաբանական, դատամանրաթելային և դատաքիմիական համալիր փորձաքննություններ։
Ձեռնարկվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ընթացք են տվել մամուլի հետեւյալ հրապարակումներին
1. 2013թ. հունվարի 21-ին «www.aravot.am» էլեկտրոնային թերթում հրապարակվել է «Սերժ Սարգսյանի շտաբներում փող են բաժանում, հաղորդում է ՀՀԿ կարկառուն դեմքերից մեկը»վերտառությամբ հոդվածը:
Հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ ոստիկանության շտաբ, որտեղից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն հետագա քննարկման:
2. 2013թ. հունվարի 24-ին «www.iditord.org» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին թույլ չեն տվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում հանդիպել ընտրողների հետ:
ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարի 30.01.2013թ. գրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանից խնդրվել է տրամադրել լրացուցիչ նյութեր հաղորդումն ստուգելու և ընթացք տալու համար: Դեռևս պատասխան չի ստացվել:
3. 2013թ. հունվարի 30-ին «www.iditord.org» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ Երևանի շենքերի պատերին և էլեկտրասյուներին հայտնվել են պաստառներ «Ոչ ասենք արևմտամետ Լևոնին և Րաֆֆուն» վերտառությամբ հոդված: Հաղորդումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քննարկմանը:
4. 2013թ. հունվարի 31-ին «www.lragir.am» էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Արարատի մարզում 10 հազարական դրամ են բաժանում»վ երտառությամբ հոդվածը, որում մասնավորապես նշվել է.
«Արարատի մարզի ՀՀԿ մարզային շտաբն իր աշխատողներին ուղարկում է տնետուն, հատկապես` սոցիալապես անապահով ընտանիքների մոտ, 10 հազար դրամ տալիս, ցուցակագրում, ինչպես նաև վերցնում են բջջային հեռախոսահամարները և ուղղորդում, որ քվեարկեն Սերժ Սարգսյանի օգտին: Նրանք սպառնում են, որ ընտրատարածքներում գրիչների վրա, ինչպես նաև ընտրատարածքներում հատուկ սարքավորումներ են դրված, որոնք ստուգելու են, թե ում օգտին են քվեարկել:
Մասիսից ԱԺ պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանն էլ բնակիչներին խոստանում է ջրատարներ անցկացնել, սոցիալական օգնություն ցույց տալ ուսանողներին, եթե ընտրեն Սերժ Սարգսյանին»։
Հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն նյութեր նախապատրաստելու համար:
5. 2013թ. փետրվարի 5-ին «www.tert.am» ինտերնետային կայքում հրապարակվել է «Արման Մելիքյանն ասում է, որ իր մորն ընտրակաշառք են առաջարկել» վերտառությամբ հոդված (նույն թեմային անդրադարձել են այլ լրատվության միջոցներ եւս) :
Հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն քննարկմանը:
Պարզաբանում. Դատախազությունն ընթացք է տալիս ընտրախախտումների վերաբերյալ ԶԼՄ-ների այն հրապարակումներին, որոնք պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տեղեկություններ։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ