ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կեղծ դատավորն ահազանգել է ոստիկանություն... 02/07/2013 13:02 | Քրեական խրոնիկոն
Կրկին ամբաստանյալի աթոռին է հայտնվել Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում հաշվառված, նախկինում դատված, «Կլոր» մականվամբ հայտնի Հովիկ Լևոնի Բաբայանը:
Այս անգամ էլ նա մեղադրվում է խոշոր չափերով խարդախության և սուտ մատնության մեջ։ Մասնավորապես, ըստ քննության նյութերի, Հ.Բաբայանը, խարդախությամբ խոշոր չափերի ուրիշի գույք հափշտակելու դիտավորությամբ, չարաշահելով տարբեր մարդկանց վստահությունը և ներկայանալով որպես ՀՀ Վերաքննիչ դատարանի աշխատակից կամ դատավորի օգնական, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից աճուրդով վաճառվող ավտոմեքենաները գնելու պատրվակով վերցրել է խոշոր չափի գումարներ, սակայն վերցրած գումարներն օգտագործել է անձնական կարիքների համար և խարդախությամբ տիրացել գումարներին:
Բացի վերոնշյալից, ըստ մեղադրական եզրակացության, Հ. Բաբայանը կատարել է նաև սուտ մատնություն` հայտնելով, որ անհայտ անձինք իրեն ազատությունից ապօրինի զրկել են: Հ. Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի («Խարդախությունը») 2-րդ մասի 2-րդ կետի և 333-րդ հոդվածի («Սուտ մատնությունը») 1-ին մասի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:
Հ.Բաբայանի գործով մեղադրական եզրակացությունը դատախազությունը հաստատել է և գործն ուղարկել դատարան։ Ներկայումս քննվում է սուտ մատնության դրվագը և դատարան են հրավիրվել ու հարցաքննվել հյուրանոցային համալիրի աշխատակիցները։ Վերջիններիս Հ.Բաբայանը ներկայացել է որպես դատավոր, ով «ցմահ մարդ է դատել ու փախած է» և խնդրել ոչ ոքի չհայտնել իր գտնվելու վայրի մասին: Երբ համալիրի աշխատողները նրանից պահանջել են վճարել վարձած սենյակի և ուտելիքի համար՝ 16 հազար դրամ, նախ նա, ըստ վկաների ցուցմունքների, հրաժարվել է վճարել, ապա հավաստել, որ կզանգի իր վարորդին և վերջինս գումարը կբերի: Սակայն իրականում ամբաստանյալը զանգահարել է ոստիկանություն և ըստ ոստիկանի կազմած զեկուցագրի, հայտարարել. «Բանգլադեշում եմ (խոսքը Երևանի թաղամասի մասին է), զալոժնիկի (պատանդի) կարգավիճակում եմ, եկեք, հասեք»:
Վկաները դատական նիստում միաբերան հերքել են ապօրինի ազատությունից զրկելու ամբաստանյալի հայտարարությունը։ Ըստ նրանց, դուռը բաց էր և իրենք նույնիսկ ներկա չեն եղել ոստիկանություն կատարված «ահազանգին»:
Հիշեցնենք, որ Հ. Բաբայանը նախկինում ևս մեղադրվել է խարդախության մեջ։ 2008 թվականին նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այսինքն` առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար։ Այն ժամանակ քննությամբ պարզվել էր, որ նա ներկայացել էր որպես դատախազ, մասնավորապես՝ Արմավիրի մարզի դատախազի և նրա տեղակալների անունից տարբեր քաղաքացիներից հազարավոր դոլարների հասնող գումարներ էր վերցրել` որոշակի խնդիրներ լուծելու խոստումներ տալով։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ