Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի ահազանգի հիման վրա նախապատրաստվում են նյութեր 02/07/2013   17:17  |  Ընտրական իրավունք

Փետրվարի 6-ի դրությամբ, ընտրախախտումների վերաբերյալ իրավապահ մարմինները ստացել են 13 հաղորդում, որոնցից 5-ին դատախազությունն ընթացք է տվել սեփական նախաձեռնությամբ՝ ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում։

Ինչպես տեղեկացնում են դատախազությունից, 3-ին տրվել է պարզաբանում, 1-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, 1- ով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 8 հաղորդման քննարկումն ընթացքում է:

 Ընտրությանն առնչվող ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ստացվել են հետեւյալ հաղորդումները.

1. 2013թ. հունվարի 10-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում մուտք է եղել ՀՀ Նախագահի նախկին թեկնածու, «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանի 2013թ. հունվարի 8-ի բողոքը ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված 8.000.000 ՀՀ դրամի պահանջի համար ՀՀ ԿԸՀ նախագահ Տ.Մուկուչյանին և նրա աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ, 143-րդ, 149-րդ, 178-րդ, 223-րդ, 226-րդ, 299-րդ, 300-րդ, 3001-րդ, 304-րդ, 308-րդ, 309-րդ, 322-րդ, 334-րդ, 335-րդ, 389-րդ, 392-րդ և 393-րդ հոդվածներով պատասխանատվության ենթարկելու և ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու պահանջով:
Դիմումատուին գրավոր պարզաբանում է տրվել, որ չնայած հղում է կատարել ՀՀ քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածների, սակայն իր կողմից որևէ հանցագործության մասին հաղորդում ներկայացված չէ, դիմումը կոնկրետ հանցագործության մասին տեղեկատվություն չի պարունակում, իսկ օրենսդրական փոփոխություններ իրականացնելը դատախազական գործառույթներ չեն։

2. 2013թ. հունվարի 24-ին, ժամը 17:25-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել«Ժառանգություն»կուսակցության ներկայացուցիչ Սուսաննա Բարխուդարյանից այն մասին, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի 33 շենքի մոտ իրեն խոչընդոտում են և չեն թողնում բաժանել «Ժառանգություն» կուսակցության նախընտրական բուկլետները:
ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստվող նյութերի ընթացքում ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին է հրավիրվել ՀՀ ոստիկանություն ահազանգած Սուսաննա Բարխուդարյանը, սակայն վերջինս պատճառաբանելով իր զբաղվածությունը հրաժարվել է ներկայանալ:
Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում կատարված դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:

3. 2013թ. հունվարի 21-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում մուտք է եղել ՀՀ Նախագահի նախկին թեկնածու, «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանի 2013թ. հունվարի 15-ի բողոքը ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված 8.000.000 ՀՀ դրամի պահանջի համար ՀՀ ԿԸՀ նախագահ Տ.Մուկուչյանին և նրա աշխատակիցներին քրեական պատասխանատվության ենթարկելու, ԿԸՀ նախագահի լիազորությունները կասեցնելու, ընտրությունները հետաձգելու և ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու պահանջով:
Դիմումատուին կրկին գրավոր պարզաբանում է տրվել, որ իր կողմից որևէ հանցագործության մասին հաղորդում չի ներկայացվել, դիմումը կոնկրետ հանցագործության մասին տեղեկություն չի պարունակում, իսկ բարձրացրած մյուս հարցադրումները դատախազական գործառույթներ չեն։

4. 2013թ. հունվարի 21-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում մուտք է եղել ՀՀ Նախագահի նախկին թեկնածու Պավլիկ Սարգսյանի 2013թ. հունվարի 11-ի հայտարարությունը ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված 8.000.000 ՀՀ դրամի պահանջի հիմքով իրեն ՀՀ Նախագահի խոչընդոտված թեկնածու հռչակելու մասին։
Դիմումատուին գրավոր պարզաբանում է տրվել, որ իր կողմից որևէ հանցագործության մասին հաղորդում չի ներկայացվել, դիմումը կոնկրետ հանցագործության մասին տեղեկություն չի պարունակում։

5. 2013թ. հունվարի 24-ին ժամը 14 :50-ին ՀՀ Նախագահի թեկնածու, Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական կենտրոնական շտաբի իրավաբան Հայարփի Նորեյանը զանգահարել է Ոստիկանության «թեժ գիծ» և հայտնել, որ Արարատի մարզի Վանաշեն գյուղի գյուղապետ Արտաշես Գրիգորյանը խաչընդոտում է նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհանիսյանի օգտին գյուղում իրականացվող  քարոզարշավին:

Նույն օրը ժամը 15 :30-ին  Հայարփի Նորեյանը կրկին ահազանգել է նույն հեռախոսահամարին և հայտնել, որ Վանաշենի գյուղապետը գումար է պահանջում քարոզչական պաստառներ փակցնելու թույլտվություն տալու համար: Հաղորդման կապակցությամբ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2012թ. դեկտեմբերի 17–ին Արարատի մարզի Վանաշեն համայնքի ղեկավար Արտաշես Գրիգորյանը, հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջները, որոշում է կայացրել, ՀՀ նախագահի 2013թ. փետրվարի 18-ի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Վանաշեն գյուղի համայնքի տարածքում նախագահի թեկնածուների կողմից քարոզչական պաստառներ փակցնելու համար համապատասխան տարածքներ առանձնացնելու մասին: 
2013թ. հունվարի 24-ին ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քարոզարշավ իրականացնող Գևորգ Օհանջանյանը, Մայիս Միքայելյանը, Գագիկ Իսաջանյանը և Արտուշ Գասպարյանը մեկնել են Վանաշեն գյուղ, որպեսզի համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնեն և ընտրողների շրջանում տպագիր նյութեր տարածեն: Գյուղում Գևորգ Օհանջանյանը մտել է գյուղապետարան, որպեսզի գյուղապետից տեղեկանա, թե որտեղ իրենք կարող են քարոզչական պաստառներ փակցնել: Սակայն գյուղապետը և գյուղապետարանի մյուս աշխատակիցները տեղում չեն եղել: Գևորգ Օհանջանյանը խմբի մյուս անդամների հետ գյուղի կենտրոնական փողոցում սկսել են համագյուղացիների շրջանում տպագիր նյութեր բաժանել, զրուցել են հավաքված ընտրողների հետ, սպասելով գյուղապետին: Քիչ անց փողոցով քայլելով վերջիններիս է մոտեցել համայնքի ղեկավար Արտաշես Գրիգորյանը և տեղյակ չլինելով, որ նրանք ի սկզբանե  գյուղապետարան են գնացել, կարծել է, թե վերջիններս ցանկանում են պաստառներ փակցնել ըստ իրենց ցանկության, նրանց ասել է, որ իրենք իրավունք չունեն առանց համայնքի ղեկավարի թույլտվության պաստառներ փակցնել ցանկացած վայրում: Խմբի ղեկավար Գևորգ Օհանջանյանը կարծելով, որ Արտաշես Գրիգորյանը արգելում է իրենց քարոզչությամբ զբաղվել, զանգահարել է«Ժառանգություն»կուսակցության Արարատի մարզի կոորդինացնող Մայիս Միքայելյանին և ասել, որ համայնքի ղեկավարը խոչընդոտում է քարոզարշավին: Տեղեկանալով այդ մասին Մայիս Միքայելյանը զանգահարել է նախընտրական կենտրոնական շտաբի իրավաբան Հայարփի Նորեյանին և ասել, որ Վանաշեն գյուղի համայնքի ղեկավար Գրիգորյանը խոչընդոտում է իրենց քարոզարշավին: Հայարփի Նորեյանն էլ ահազանգել է ոստիկանության համապատասխան ծառայություն և հայտնել է այդ մասին: Այդ ընթացքում Արտաշես Գրիգորյանը և Գևորգ Օհանջանյանը միասին գնացել են գյուղապետարան, որտեղ զրուցել են: Գյուղապետը պարզաբանել է Գևորգ Օհանջանյանին օրենքի պահանջը, որից հետո նրանք շարունակել են իրենց քարոզարշավը:
Գյուղապետ Արտաշես Գրիգորյանը բացատրություն է տվել, որ գյուղի կենտրոնում նկատելով հավաքված բազմություն, մոտեցել է ու տեսել անծանոթ անձանց, ովքեր ներկայացել են որպես ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի անդամներ և հայտնել, որ ցանկանում են գյուղում քարոզչական պաստառներ փակցնել: Նրանց բացատրել է պաստառներ փակցնելու կարգը, այն, որ պետք է համապատասխան դիմում ներկայացնեն և պաստառները փակցնեն այդ նպատակի համար նախատեսված տեղերում, սակայն շտաբի անդամները չեն համաձայնվել իր հետ, հայտարարել են, որ գյուղապետը խոչընդոտում է իրենց աշխատանքը:
Գյուղապետ Արտաշես Գրիգորյանը ներկայացրել է նաև համայնքի ավագանու 2012թ. դեկտեմբերի 17-ի որոշումը` քարոզչական պաստառներ փակցնելու համար տեղեր (3հասցե) առանձնացնելու մասին:
Հայարփի Նորեյանը և մյուսները 2013թ. հունվարի 25-ի դրությամբ չեն ներկայացել բացատրություններ տալու, որի համար նրանք ծանուցագրով հրավիրվել են ոստիկանության բաժին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Գևորգ Օհանջանյանը, Մայիս Միքայելյանը, Գագիկ Իսաջանյանը և Արտուշ Գասպարյանը բացատրություններ են տվել, որ իրականում Արտաշես Գրիգորյանը իրենց քարոզարշավին չի խոչընդոտել, ուղակի միմյանց ճիշտ չեն հասկացել: Նշել են նաև, որ Արտաշես Գրիգորյանը պաստառներ փակցնելու համար իրենցից գումար չի պահանջել, որ իրենք նման բան Մայիս Միքայելյանին չեն ասել: 
Նախընտրական կենտրոնական շտաբի իրավաբան Հայարփի Նորեյանն իր բացատրությունում նշել է, որ Մայիս Միքայելյանն իրեն գումարի հարցի շուրջ ոչինչ չի ասել, նման տեղեկատվություն ինքը ոստիկանությանը չի հայտնել, ուղակի երկրորդ անգամ, երբ ոստիկանություն է ահազանգել, փորձել է ճշտել, թե արդյոք Վանաշեն գյուղում առաջացած խնդիրները կարգավորվել են, թե ոչ: Հայարփի Նորեյանը միաժամանակ հայտնել է, որ գումար պահանջելու մասին խոսակցությունը հավանաբար թյուրիմացության արդյունք է, ինքը ոստիկանության աշխատակցին միայն «թույլտվության» պահանջի մասին է հայտնել, գուցե նա իրեն ճիշտ չի հասկացել: 
Նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ Վանաշենի համայնքապետ Արտաշես Գրիգորյանի գործողություններն օրինական են, նա չի խոչընդոտել թեկնածուի օգտին նախընտրական քարոզչություն իրականացնող անձանց լիազորությունների իրականացմանը, այլ միայն պահանջել է գործել օրենքով սահմանված կարգով, ուստի նրա արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով սահմանված հանցագործության կամ որևէ այլ հանցագործության դեպքը, որի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ  քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով որոշում է կայացվել ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական կենտրոնական շտաբի իրավաբան Հայարփի Նորեյանի ահազանգի վերաբերյալ  նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել` հանցագործության դեպքի բացակայության  պատճառաբանությամբ:
Որոշման մեկ օրինակն ուղարկվել է Հայարփի Նորեյանին նրան պարզաբանելով որոշման բողոքարկման  կարգը:

6. 2013թ. հունվարի 25-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է քաղաքացիներ Աշոտ Խաչատրյանի, Կարեն Հարությունյանի, Սևակ Մամյանի, Միհրան Մարգարյանի, Վահագն Մինասյանի և Սարո Սարոյանի անվամբ նշված անստորագիր դիմումը, որում կոչ է արվել պետական մարմիններին ՀՀ Սահմանադրության պահանջներով առաջնորդվել և իրավունքի գերակայություն սահմանել: 
Նկատի ունենալով, որ դիմումատուներից որևէ մեկը դիմումը չի ստորագրել, իրենց հեռախոսահամարները կամ հեռախոսահամարը, ինչպես նաև հետադարձ հասցե դիմումում չեն նշել, այլ միայն դիմումի ծրարի վրա նշել են «ՀՀ, Կոտայքի մարզ, գյուղ Ձորաղբյուր, Հատիսի փ., 1-ին նրբանցք, տուն 2, Սարո Սարոյան», ուստի դիմումն ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազություն նշված անձանց բնակության վայրը կամ հաշվառման հասցեները պարզելու և դիմումի կապակցությամբ համապատասխան պարզաբանում տալու նպատակով:

7. 2013թ. հունվարի 31-ին ժամը 17:15-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել «Ժառանգություն» կուսակցության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների պատասխանատու Սեդա Մելիքյանից այն մասի, որ Սասունցի Դավիթ փողոցի թիվ 2 և 3 շենքերի մոտ մի խումբ տղաներ խոչընդոտում են իրենց քարոզարշավին` չթողնելով բնակիչներին բուկլետներ բաժանել:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

8. 2013 թվականի հունվարի 31-ին, ժամը 23:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 7-րդ մուտքի դիմաց, անհայտ անձը, սպանելու դիտավորությամբ, հրազենից կրակոցներ է արձակել տուն վերադարձող, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու, Ազգային Ինքնորոշում Միավորում կուսակցության նախագահ Պարույր Արշավիրի Հայրիկյանի վրա նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով և դիմել փախուստի։
Կրակոցների հետևանքով Պարույր Հայրիկյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։ 
ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով 01.02.2013թ. հարուցվել է քրեական գործ` Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու, Ազգային Ինքնորոշում Միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:
Նկատի ունենալով, որ քրեական գործն իրենից որոշակի բարդություն է ներկայացնում, անհրաժեշտ է կատարել անհետաձգելի մեծածավալ քննչական գործողություններ, որոնք օրենքով սահմանված ժամկետում բազմակողմանի և լրիվ ծավալով հնարավոր է իրականացնել քննչական խմբի միջոցով, ՀՀ գլխավոր դատախազի 01.02.2013թ. ցուցումի համաձայն` ՀՀ ԿԱ ոստիկանության քննչական գլխավոր և ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունների քննիչներից կազմվել է համատեղ քննչական խումբ, իսկ քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը:
Քրեական գործը վարույթ է ընդունել ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության պետ Մ.Մարուքյանը, քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար համատեղ խմբում ընդգրկվել են ՀՀ ԿԱ ԱԱԾ և ՀՀ ԿԱ ոստիկանության քննչական վարչությունների քննիչներ և համապատասխան օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցներ:
Քրեական գործով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում` դեպքի վայրից առգրավվել են 7,62 մմ տրամաչափի 1 գնդակ, նույն տրամաչափի 1 գնդակ էլ վիրահատության ընթացքում հանվել է Պարույր Հայրիկյանի մարմնից, նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, մատնադրոշմային, ինչպես նաև դատաձգաբանական, դատամանրաթելային և դատաքիմիական համալիր փորձաքննություններ։  
Ձեռնարկվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ: 
Նախաքննությունը շարունակվում է:


Ընթացք են տվել մամուլի հետեւյալ հրապարակումներին

1. 2013թ. հունվարի 21-ին «www.aravot.am» էլեկտրոնային թերթում հրապարակվել է «Սերժ Սարգսյանի շտաբներում փող են բաժանում, հաղորդում է ՀՀԿ կարկառուն դեմքերից մեկը»վերտառությամբ հոդվածը:
Հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ ոստիկանության շտաբ, որտեղից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն հետագա քննարկման: 

2. 2013թ. հունվարի 24-ին «www.iditord.org» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին թույլ չեն տվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում հանդիպել ընտրողների հետ:
ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարի 30.01.2013թ. գրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանից խնդրվել է տրամադրել լրացուցիչ նյութեր հաղորդումն ստուգելու և ընթացք տալու համար: Դեռևս պատասխան չի ստացվել:

3. 2013թ. հունվարի 30-ին «www.iditord.org» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ Երևանի շենքերի պատերին և էլեկտրասյուներին հայտնվել են պաստառներ «Ոչ ասենք արևմտամետ Լևոնին և Րաֆֆուն» վերտառությամբ հոդված: Հաղորդումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քննարկմանը:

4. 2013թ. հունվարի 31-ին «www.lragir.am» էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Արարատի մարզում 10 հազարական դրամ են բաժանում»վ երտառությամբ հոդվածը, որում մասնավորապես նշվել է.
«Արարատի մարզի ՀՀԿ մարզային շտաբն իր աշխատողներին ուղարկում է տնետուն, հատկապես` սոցիալապես անապահով ընտանիքների մոտ, 10 հազար դրամ տալիս, ցուցակագրում, ինչպես նաև վերցնում են բջջային հեռախոսահամարները և ուղղորդում, որ քվեարկեն Սերժ Սարգսյանի օգտին: Նրանք սպառնում են, որ ընտրատարածքներում գրիչների վրա, ինչպես նաև ընտրատարածքներում հատուկ սարքավորումներ են դրված, որոնք ստուգելու են, թե ում օգտին են քվեարկել: 
Մասիսից ԱԺ պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանն էլ բնակիչներին խոստանում է ջրատարներ անցկացնել, սոցիալական օգնություն ցույց տալ ուսանողներին, եթե ընտրեն Սերժ Սարգսյանին»։
Հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն նյութեր նախապատրաստելու համար:

5. 2013թ. փետրվարի 5-ին «www.tert.am» ինտերնետային կայքում հրապարակվել է «Արման Մելիքյանն ասում է, որ իր մորն ընտրակաշառք են առաջարկել» վերտառությամբ հոդված (նույն թեմային անդրադարձել են այլ լրատվության միջոցներ եւս) :
Հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն քննարկմանը:

 

Պարզաբանում. Դատախազությունն ընթացք է տալիս ընտրախախտումների վերաբերյալ ԶԼՄ-ների այն հրապարակումներին, որոնք պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տեղեկություններ։
 


Հարակից հրապարակումներ`

16:48 07/02/2013  |  Ընտրական իրավունքԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարում
16:22 07/02/2013  |  Ընտրական իրավունքԱնդրիաս Ղուկասյանի զարկերակային ճնշումը կարգավորվել է
21:29 06/02/2013  |  Ընտրական իրավունքԳլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են ընտրախախտումներին վերաբերող հարցեր
20:53 06/02/2013  |  Ընտրական իրավունքՏիգրան Սարգսյան. Մեզ «արջի ծառայությունները» պետք չեն
19:23 06/02/2013  |  Ընտրական իրավունք Դիտորդների հավատարմագրումը կավարտվի փետրվարի 8-ին
18:46 06/02/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԿԸՀ-ն մերժել է Անդրիաս Ղուկասյանի դիմումը
17:26 06/02/2013  |  Ընտրական իրավունքՐաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբն ահազանգում է
16:07 06/02/2013  |  Ընտրական իրավունքՊարույր Հայրիկյանի նախընտրական հիմնադրամում շարժ չի եղել
15:23 06/02/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրման Մելիքյանի հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն
14:37 06/02/2013  |  ԼՐԱՀՈՍԱնդրիաս Ղուկասյանը որոշել է հացադուլը շարունակել պառկած վիճակում

Արխիվ

[]