ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երեխայի մահվանից հետո երրորդ փորձաքննությունն է նշանակվել 02/07/2013 13:26 | Քրեական խրոնիկոն
Գեղամասար գյուղի բնակիչ Անի Մարտիրոսյանը՝ հետագա բուժումը Երևանում շարունակելու նպատակով մայրաքաղաք տեղափոխվելիս մահացել է։ Դեպքը տեղի է ունեցել շուրջ երկու տարի առաջ՝ 2011 թվականի մարտի 16-ին, սակայն գործն առ այսօր դատաքննության փուլում է։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, իսկ «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի մանկական բաժանմունքի բժիշկ Հովիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։
Քննությամբ մասնավորապես պարզվել է. որ Հ. Սարգսյանը 2011թ. մարտի 12-ից մինչև մարտի 16-ը հիշյալ հիվանդանոցում ստացիոնար պայմաններում բուժում է իրականացրել Անի Մարտիրոսյանի նկատմամբ՝ վերջինիս հիվանդությունն ախտորոշելով որպես «ՍՇՀ, տոքսիկ ձև»: Ըստ մեղադրական եզրակացության, բժիշկը Անի Մարտիրոսյանի բուժման ընթացքում իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, նշանակված բուժումը եղել է ոչ լրիվ ծավալով, մասնավորապես` հիվանդ երեխայի վերաբերյալ կատարված ախտորոշումը եղել է թերի, չի ախտորոշվել երկկողմանի միջանկյալ թոքաբորբը, տրախեոբրոնխիտը և կատարյալ էնտերոկոլիտը:
Պարզվել է նաև, որ վերջինիս նկատմամբ կատարված հետազոտությունները եղել են ոչ լրիվ ծավալով, ավելի որոշակի` չի կատարվել թոքերի ռենտգեն հետազոտություն, լուծի պայմաններում` կղանքի բակտերիոլոգիական հետազոտություն, որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն, արյան կենսաքիմիական քննություն և էլեկտրասրտագրություն, ինչի հետևանքով էլ, ինչպես արդեն նշեցինք, Ա. Մարտիրոսյանը Երևան տեղափոխվելիս մահացել է:
Ուշագրավ է, որ Հովիկ Սարգսյանի պաշտպան Հենրիկ Մաղաքյանը միջնորդություն է ներկայացրել կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին` պատճառաբանելով, որ Հովիկ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի հիմքում դրված հանգամանքները ոչ միայն իրականությանը չեն համապատասխանում, այլև դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության թիվ 1499 եզրակացությունը միանգամայն թերի է և սխալ ելակետային տվյալների վրա հիմնված եզրակացության հետևությունների արտատպումն է: Պաշտպանը դատարանին միջնորդել է նշանակել կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն և փորձաքննության կատարումը հանձնարարել ՀՀ ԱՆ «Հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնին», ընդ որում, փորձաքննությանը մասնակից դարձնելով իրեն և ամբաստանյալին:
Մեղադրող Կարեն Խաչատրյանը որոշակի հիմնավորումներով առարկել է միջնորդության դեմ և հայտնել, որ փորձաքննությունը կատարվել է օբյեկտիվ: Նա մասնավորապես նշել է, որ հանձնաժողովային փորձաքննությունը հանգամանորեն ներկայացվել է փորձագետի կողմից, հանգուցյալը երկկողմանի միջանկյալ թոքաբորբով, բրոնխոպնևմոնիայով, կատարալ տրախեոբրոնխիտով և կատարալ էնտերոկոլիտով տառապել է դեռ կենդանության օրոք, և դրանք մահվան պատճառի հետ գտնվում են պատճառական կապի մեջ: Ամբաստանյալ Հովիկ Սարգսյանն իր պարտականությունները պատշաճ չի կատարել նաև նրանով, որ հիվանդին Երևան տեղափոխելու խնդիրը լուծելու փոխարեն, ծնողներին առաջարկել է, որ վերջիններս իրենք մեքենա գտնեն և երեխային տեղափոխեն Երևան: Մինչդեռ նշված եղանակով չի թույլատրվում նման հիվանդին տեղափոխել: Պետք էր հրավիրել համապատասխան մեքենա, որի միջոցով նոր պետք է հիվանդը տեղափոխվեր:
Չնայած մեղադրողը խնդրել է միջնորդությունը մերժել, սակայն ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Վ. Մելիքյանի, 24.01.2012թ. որոշմամբ ամբողջությամբ բավարարել է պաշտպանի միջնորդությունը՝ պատճառաբանել է, թե «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի թիվ 11-1499 եզրակացությունը բավականաչափ պարզ չէ:
Իրադարձությունների հետագա ընթացքն էլ ավելի հետաքրքիր է. պաշտպանի միջնորդության բավարարումից 5 ամիս անց նույն դատարանը` նախագահությամբ դատավոր Վ. Մելիքյանի, քննության առնելով մեղադրող Կ. Խաչատրյանի միջնորդությունը` կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին, 25.06.2012թ. որոշմամբ բավարարել է այն: Իսկ մեղադրողի միջնորդությունը, որի դեմ ամբաստանյալը և նրա պաշտպանն առարկել են, պայմանավորված է եղել նրանով, որ փորձաքննությունների թիվ 11-1499 և թիվ 2/կ «եզրակացությունների միջև առկա են էական տարաձայնություններ»: Դատարանը որոշել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության կատարումը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարությանը: Հիմա, երբ երրորդ փորձաքննության եզրակացությունը նույնպես կա, դատավարությունը երկարատև ընդմիջումից հետո վերսկսվել է:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից