ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանների նկատմամբ հարուցվել է 28 կարգապահական վարույթ 02/06/2013 17:51 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀՀ փաստաբանների պալատի անդամներից 26-ի նկատմամբ 2012թ. հարուցվել է 28 կարգապահական վարույթ, որից 15-ի մասով, սակայն, կարճվել է, իսկ հինգի առնչությամբ կարգապահական վարույթները դեռ չեն լսվել։ Վերջին 5 վարույթները հարուցվել են Երևանի Աջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների, Կոտայքի և Արմավիրի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններից ստացված սանկցիաների, ինչպես նաև քաղաքացու դիմումի հիման վրա:
Նշենք, որ 2013թ. հունվարի 1-ի դրությամբ գործող փաստաբանները 1354-ն են: Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը մեզ հետ զրույցում փաստաբանների դեմ 2012թ. ընթացքում ներկայացված բողոքների քանակը, համեմատելով փաստաբանների քանակի հետ, համարեց սովորական ցուցանիշ: Նրա տեղեկացմամբ, վարույթներից 11-ը հարուցվել է քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա, մեկը` փաստաբան Քրիստինե Ստեփանյանի նկատմամբ, ինքն է հարուցել, 13-ը հարուցվել է դատարաններից ստացված սանկցիաների, մեկական վարույթներ հարուցվել են ՀՀ ոստիկանության ՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունից, ոստիկանությունից ստացված հաղորդագրությունների, մեկն էլ` փաստաբան Սեդրակյանից ստացված դիմումի հիման վրա:
Կարճվել են քաղաքացիների դիմումների հիման վրա փաստաբաններ Արթուր Գրիգորյանի նկատմամբ հարուցված վարույթներից երկուսը, Աշոտ Ոսկանյանի նկատմամբ հարուցված վարույթներից մեկը, ինչպես նաև Էմին Խաչատրյանի և Ռոման Կոնինյանի նկատմամբ հարուցված վարույթները: Բացի նշվածներից, կարճվել են նաև դատարաններից ստացված սանկցիաների հիման վրա փաստաբաններ Վահե Գրիգորյանի, Հրանտ Գևորգյանի, Թամարա Պողոսյանի, Ստեփան Ոսկանյանի, Կրոմվել Գրիգորյանի, Արտակ Ալոյանի, Էմին Խաչատրյանի, Հովհաննես Գալյանի, Էդգար Արամյանի և Գուրգեն Մադոյանի նկատմամբ հարուցված վարույթները, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունից ստացված հաղորդագրության հիման վրա փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ հարուցված վարույթը:
- Այն բողոքներում, դիմումներում, որոնցով Փաստաբանների պալատի նախագահը տեսնում է փաստաբանի վարքագծի կանոնագրքի որևէ հոդվածի կամ հոդվածների խախտում, հարուցում է կարգապահական վարույթ, վարույթը հանձնվում է գործը նախապատրաստող անձին, որպիսիք ընտրվում են պալատի ընդհանուր ժողովի կողմից, նրանք պատրաստում են նյութերը, երկամսյա ժամկետում փոխանցում են պալատի խորհրդին, որից հետո մակագրվում է խորհրդի անդամներից որևէ մեկին, որը հանդես է գալիս որպես զեկուցող,- ասաց Ռ. Սահակյանը:- Այնուհետև պալատի խորհրդում քննարկվում է հարցը ու կայացվում որոշում: Խորհրդի այդ քննարկմանը չի մասնակցում կարգապահական վարույթ հարուցող անձը, այսինքն` պալատի նախագահը:
Մի շարք կարգապահական վարույթների արդյունքում կիրառվել են տարբեր տույժեր: Փաստաբաններ Քրիստինե Ստեփանյանին, Արթուր Գրիգորյանին, Վահագն Բաբայանին, Գևորգ Շիրինյանին, Տիգրան Եգորյանին և Լուսինե Հակոբյանին հայտարարվել է նկատողություն, Աշոտ Ոսկանյանին` 4 նկատողություն, 3 փաստաբանի՝ Լիանա Գրիգորյանին, Էդիկ Մայսուրյանին, Թադևոս Ալեքսանյանին` խիստ նկատողություն, իսկ Ռոմեն Ահարոնյանի նկատմամբ տուգանք` 200 000 դրամի չափով, ինչպես նաև վերապատրաստում:
- Մենք ստանում ենք հարուցված վարույթների քանակից երևի քառակի, հնգակի ավելի դիմում-բողոքներ` զանազան բնույթի, բայց դրանցով չի հարուցվում կարգապահական վարույթ տարբեր պատճառներով, օրինակ, դիմումատուն իր դժգոհությունն է հայտնել փաստաբանից, բայց փաստաբանի անունն էլ չի գրել,- տեղեկացրեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահը:- Կամ` նշել է, որ փաստաբանն իր նկատմամբ թույլ է տվել այս-այս խախտումները, բայց մենք տեսնում ենք, որ այդտեղ խախտում չկա, քաղաքացին ընդամենը դժգոհ է նրանից, որ այդ փաստաբանը հանդես է գալիս իր շահերին հակառակ, այսինքն` մյուս կողմի ներկայացուցիչն է ու նրա շահերն է պաշտպանում: Երբեմն գրում են, որ հակառակ կողմի ներկայացուցիչ հանդիսացող փաստաբանը կեղծ փաստաթուղթ է ներկայացրել դատարան: Մենք բացատրում ենք, որ կեղծ փաստաթղթի հարցը Փաստաբանների պալատի լուծելիք խնդիրը չէ, գործը գտնվում է դատարանում, համապատասխան միջնորդություն ներկայացրեք դատարանին, ձեր կարծիքը հայտնեք, որ փաստաթուղթը կեղծ է, դատարանն իր մոտեցումը կցուցաբերի, կնշանակի փորձաքննություն և այլ գործողություններով կպարզի, կբավարարի ձեր միջնորդությունը կամ կմերժի, մենք հո քննիչ կամ փորձագետ չե՞նք… Այսպիսի անտեղի բողոքներ շատ-շատ են լինում:
Ինչպես տեղեկացանք Ռ. Սահակյանից, փաստաբանների նկատմամբ սանկցիաները սկսվում են նկատողությունից, իսկ ամենախիստ տույժը արտոնագրի գործողության դադարեցումն է:
Լուսանկարն՝ ըստ Ֆոտոլուրի
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից