ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀԴԿ հիմնարար գաղափարներին համապատասխանում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը 02/06/2013 14:13 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Դեմոկրատական Կուսակցությունը հայտարարում է, որ կաջակցի ՀՀ Նախագահին այնքան ժամանակ, որքան որ նա հաշվի կառնի հասարակության, հատկապես ընդդիմադիր հատվածի, պետականամետ առաջարկները, կշարունակի հետևողականորեն իրականացնել օրհասական բնույթի գործողություններ` երկիրը իրական զարգացման ուղի դուրս բերելու, արտաքին մարտահրավերներին համարժեք դիմակայելու համար: Այս մասին, մասնավորապես, ասված է ՀԴԿ Հանրապետական խորհրդի փետրվարի 5-ի ընդլայնված նիստի հայտարարության մեջ:
Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ.
«Գնահատելով նախընտրական ժամանակահատվածում երկրում առկա քաղաքական, տնտեսական, սոցիալական, բարոյա-հոգեբանական իրավիճակը, փաստելով, որ վերջին հինգ տարում հանրապետությունում իրականացվող բարեփոխումները վճռական ազդեցություն չեն ունեցել բնակչության կենսամակարդակը բարելավելու, ներհասարակական արդար հարաբերություններ հաստատելու, սոցիալական բևեռացումը կանխելու գործում, որի հետևանքով նաև, համաձայն վիճակագրության, երկրից առ այսօր անվերադարձ հեռացել է ևս ավելի քան 160 հազ. քաղաքացի, ՀԴԿ-ն վերահաստատում է, որ գործող համակարգի և նրա օրգանական մասը կազմող ստվերային, մենաշնորհային տնտեսական կացութաձևի պայմաններում անհնար է երկրում արմատական փոփոխությունների իրականացումը:
Ներքին խնդիրների օր առաջ կարգավորումը, ոչ միայն ժողովրդի պահանջատիրության արտահայտումն է, այլ նաև որոշիչ ազդեցություն ունի ԼՂՀ հիմնահարցի բանակցային գործընթացի վրա: Գաղտնիք չէ, որ օր օրի լկտիացող ադրբեջանական ագրեսիվ, հայատյաց քաղաքականության ոգևորող հույսը նաև մեր հնարավոր տնտեսական, սոցիալական, դեմոգրաֆիական տկարությունն է:
Մեր մտահոգության կենտրոնում միայն ու միայն Հայաստանի ապագան է:
Ուստի, հաստատելով ՀԴԿ երկարամյա ակտիվ դիրքորոշումը` բոլոր հնարավոր միջոցներով պահանջատեր լինել իշխանություններից երկրում կուտակված հիմնահարցերն ամբողջական կարգավորելու առումով, հաշվի առնելով, որ ՀՀ նախագահի ընտրություններում առաջադրված թեկնածուների ծրագրերում ներկայացված ազգային գաղափարախոսության դրույթներից, ազգային-պետական անվտանգության համակարգի, նրա խարիսխը հանդիսացող, արտաքին վեկտորի ընտրության տեսանկյունից մեր կուսակցության հիմնարար գաղափարներին որոշակիորեն համապատասխանում է ՀՀ Նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վարվող քաղաքականությունը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը գտնում է, որ անհապաղ են նաև հետևյալ գործողությունները:
Այն է`
- կազմաքանդել ստվերային, օլիգարխիկ, մենաշնորհային, կոռումպացված համակարգը, նպաստելով հասարակական արդար հարաբերությունների ձևավորմանը, պետական, հասարակական պաշտպանության տակ վերցնելով աշխատավոր մարդու իրավունքներն ու շահերը, նրան արժանավայել վարձատրություն երաշխավորելու հարցում.
- հաշվետու լինել հասարակության առջև պետական պարտքի բովանդակային մասի վերաբերյալ, ներկայացնելով վարկերի ծախսման տնտեսական արդյունավետությունը.
- նոր վարկեր ստանալու դեպքում, դրանք ուղղել բացառապես տնտեսության ռեալ սեկտորը զարգացնելուն.
- բյուջե վերադարձնելով «գողոնը», կենտրոնացնելով ստվերից դուրս բերված ֆինանսական ներքին ռեսուրսները, վերափոխելով Համահայկական բանկի գործառույթները, ներգրավելով համահայկական կապիտալի միջոցները, պետական հատուկ ծրագրեր մշակել ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած, աշխատատար արդյունաբերական ձեռնարկություններ ստեղծելու ուղղությամբ.
- գյուղատնտեսության ոլորտում, հակառակ հատվածական ձեռնարկումների, ամբողջական ագրոարդյունաբերական համալիր ձևավորել, դրանով իսկ պետական հովանավորության տակ վերցնել գյուղի արտադրողի հոգսերը.
- հատուկ համալիր պետական ծրագրով, ներառելով սոցիալական արդարության սկզբունքի հաստատման պահանջը, շուկայական հարաբերությունների պետական կարգավորման անհրաժեշտությունը, քաղաքացու անվտանգ ապրելու, կենսաապահովման զամբյուղի պարունակությանը համապատասխան նվազագույն աշխատավարձի ու կենսաթոշակի ապահովումը, նախատեսել անհապաղ գործողություններ, որոնց իրականացման արդյունքում հնարավոր կլինի կանխել երկրի պետական անվտանգությունը խարխլող աղետալի չափերի հասնող արտագաղթը:
Մենք կողմ ենք հանդուրժողականությանը քաղաքական այլակարծության ասպարեզում, սակայն պահանջատեր ենք և մերժում ենք հանդուրժողականությունը բյուջետային միջոցները գողացողի, մսխողի, անարդյունավետ օգտագործողի նկատմամբ, բարեգործության քողի տակ ստվերային, մենաշնորհային տնտեսությունը զարգացնողի, հանցավոր ճանապարհով ստացված կապիտալը երկրից արտահանողի, սովորական քաղաքացու շահերը ոտնահարող կոռումպացված չինովնիկի, իրավապահի նկատմամբ: Գտնում ենք, որ վաղուց ժամանակն է խոսքից գործի անցնել, համալիր քայլերով մաքրել հասարակական աղտոտված մթնոլորտը:
Ելնելով վերոգրյալից, Հայաստանի Դեմոկրատական Կուսակցությունը հայտարարում է, որ կաջակցի ՀՀ Նախագահին այնքան ժամանակ, որքան որ նա, հաշվի կառնի հասարակության, հատկապես ընդդիմադիր հատվածի, պետականամետ առաջարկները, կշարունակի հետևողականորեն իրականացնել օրհասական բնույթի գործողություններ, երկիրը իրական զարգացման ուղի դուրս բերելու, արտաքին մարտահրավերներին համարժեք դիմակայելու համար»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ