ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գողական աշխարհի պատերազմը սկսվեց ԱՄԷ-ում գրված «քսիվով» 02/06/2013 18:20 | Վերլուծություններ
Որոշումը կայացվեց 2012թ. դեկտեմբերին Արաբական Էմիրություններում տեղի ունեցած մեծ հավաքի /սխոդկայի/ ժամանակ: Նրանց համար նոր «օրենքով գողերի» թագադրումը ոչ միայն Դեդ Հասանի դեմքին նետված ձեռնոց էր, այլև սեփական տոհմը /կլանը/ ամրապնդելու, շարքերը խտացնելու յուրահատուկ զորաշարժ:
Այդ հավաքի մասին հարազատ միջավայրում տարածված «քսիվում» ասվում էր.
«Գողականի ընթացքին ի նպաստ մենք՝ ստորև նշված Գողերս, ձեզ տեղեկացնում ենք, որ 10.12.12-ին կայացավ հավաք, որի ժամանակ հարց բարձրացվեց հեռակա որոշումների անթույլատրելիության մասին: Հավաքին ներկա բոլոր Գողերի, ինչպես նաև հեռակապի մեջ գտնվող բոլոր Գողերի կողմից որոշվել է չփոխել մեր գողական օրենքները: Գողի ճակատագիրը կարելի է որոշել միայն հավաքի ժամանակ և նրա ներկայությամբ: Մեր կյանքով ապրող բոլոր մարդկությունը հասկանում է, թե ինչի մասին է խոսքը: Բոլոր հետաքրքրվողներին Գողերը մանրամասները կբացատրեն անձամբ՝ հանդիպման ժամանակ»:
Ապա այդ գրության մեջ նշվում էր գողական վարքականոնը, որը ոչ թե պիտի ընկալվեր որպես հիշեցում, այլ գործողության կոչ. «Սրա հետ մեկտեղ ձեր ուշադրությունը հրավիրում ենք այն բանի վրա, որ Գողերն իրենց հարցերը իրենք են լուծում: Մեզ ոչ միջնորդներ են պետք, ոչ փաստաբաններ: Մեր գործերի մեջ ոչ մեկը չի կարող խառնվել, բացի հենց մեզանից: Որպեսզի թյուրիմացություններ չծագեն, դուք պետք է ուշադրություն չդարձնեք զանգերին, որոնցով փորձում են թեկուզ ինչ-որ կերպ սևացնել գողական Անունները: Ով էլ այդ զանգի հետևում կանգնած լինի: Սա վերաբերում է նաև SMS-ներին»:
Արաբական Էմիրություններում կայացած այդ հավաքը հստակ մարտավարական և ռազմավարական ծրագիր ներկայացրեց, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ տոհմի /կլանի/ համար արևի տակ սեփական տեղը ամրապնդելու և ընդարձակելու խնդրի առաջադրում:
Այլ կերպ ասած դա ազդեցության ոլորտների վերաբաշխման մարտահրավեր էր հետխորհրդային ամբողջ տարածքի աներկբա առաջնորդին՝ Ասլան Ուսոյանին ու նրա կլանին: Դեկտեմբերյան այդ հավաքի օրակարգում դրվեց շարքերը խտացնելու և նոր հեղինակություններ առաջ քաշելու օրակարգային հարցը: Այդ մասին «քսիֆ»-ով «բոլոր արժանապատիվ մարդկությանը» հայտնվում էր, որ՝ «...մեր ընտանիքը համալրվել է հետևյալ եղբայրներով ՝ Լյոխա Զլակ, Հաջի Փաշա Պաշտետ, Ռուֆատ Գյանջեցի, Աստիկ Սուխումցի, Ռուսլան Լեբեդ, Մանչո Սուխումցի, Տոլյա Տոլյատինսկի, Թենգիզ Խոչա, Ահմեդ Շալինսկի, Օլեգ Մումու, Գիո Ժորկա, Համզատ Ինգուշ, Լաշա Պեչերսկի, Սանյա Մեդվեժոնոկ, Յանկա»:
Եվ որպես հայտնածի լրջությունը հաստատող փաստարկ գրության մեջ թվարկվում էին այն «օրենքով գողերը» ովքեր գողական նոր աշխարհակարգը հաստատելու ճարտարապետը լինելու հավակնություններն ունեին՝ Տարիել Օնիանի / նա «քսիֆն» ստորագրել է գաղութում/, Մերաբ Ջեմո, Ռովշան, Սերյոգա Վետլագ, Ռոմա Քուրդ, Մերաբ Բախիա, Կոբա Սուխումցի, Մամուկա Միքելաձե /Ջեմոյի եղբայրը/, Իրակլի Պիպիա և այլք:
Նամակում հանցավոր համայնքը համալրած բոլոր «Օրենքով գողերը» և նրանց թագադրողներն, ըստ էության, այն քրեական հեղինակություններն են, որոնց այդպիսին լինելը չընդունվեց Մոսկվայում հունվարի 16-ին սպանված Դեդ Հասանի ու նրա տոհմի կողմից: Իրենց նկատմամբ այդ խոր անբարյացկամությունը նամակի հեղինակները և նրանց կողմից «թագադրվածները» լավ էին հասկանում և գիտեին թի ինչ ընտրության առաջ էին հայտնվում:
Նրանց թագադրությունը պիտի չընդունվեր հետխորհրդային տարածքի աներկբա հեղինակության՝ Ասլան Ուսոյանի ու նրա տոհմի /կլանի/ կողմից: Այդ մասին հաստատող լուրն անմիջապես տարածվեց բոլոր բանտերում և ազատության մեջ գտնվողների շրջանում:
Ավելին Դեդ Հասանի կլանը /տոհմը/ կարծես թե ցանկանում և առայժմ հաջողությամբ ապացուցում է նաև առանց նրա գոյություն ունենալու իր հնարավորությունը: Եվ որպես դրա ապացույց կարելի է հիշատակել Արաբական Էմիրություններում թագադրված, բայց նրա կողմից չընդունվածներից երկուսի՝ Ռուֆատ Գյանջեցու և Աստիկ Սուխումցու սպանությունները, որոնք տեղի ունեցան Դեդ Հասանի սպանությունից բառացիորեն մեկ-երկու օր հետո:
Իսկ օրերս էլ Մոսկվայի օդանավակայաններից մեկում իրավապահ մարմինները ձերբակալեցին Մերաբ Ջեմոյին: Թե ինչպես կդասավորվի նրա հետագա ճակատագիրը անազատության մեջ, չի կարող ասել ոչ մեկը:
Մահից առաջ Դեդ Հասանը խոստացել էր ներում շնորհել Արաբական Էմիրություններում «թագադրված» այն «օրենքով գողերին», ովքեր կհրաժարվեին գողականի թագից ու ցույց կտային հնազանդություն: Նրանցից մի քանիսը համաձայնվեցին: Իսկ նրանք, ովքեր հրաժարվեցին, այժմ հայտնվել են թիրախի վիճակում:
Պատերազմը շարունակվում է:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից