ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մնում է, որ Ազգային ժողովն ընդունի բարեփոխումների փաթեթը 02/05/2013 15:03 | ԼՐԱՀՈՍ
Բարեփոխումներն, իրոք, անժխտելի կլինեն, և շատերի հոգսն էլ կթեթևանա, եթե ՀՀ Ազգային ժողովն ընդունի հանրային ծառայությունների ոլորտում մշակված բարեփոխումների փաթեթը:
ՀՀ Կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանն այսօր ՀՀ Ազգային ժողովում ներկայացնելու է հանրային ծառայությունների ոլորտում կենտրոնի կողմից մշակված և առաջարկվող բարեփոխումների փաթեթը, որը ներառում է փոփոխություններ և լրացումներ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Էներգետիկայի մասին» օրենքներում և Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում:
Ըստ հիշյալ կենտրոնի տարածած մամուլի հաղորդագրության, բարեփոխումների փաթեթով պարզ լիցենզիա ստացող անձանց համար համապատասխան պետական մարմիններին տեղեկացնելու պահանջը հանվել է, փոխարենը լիցենզիա տրամադրող մարմինն ինքն է տեղեկացնում համապատասխան պետական մարմիններին: Լիցենզիա ստանալու համար պահանջվող պետական տուրքը կարող է վճարվել լիցենզիան տրամադրելու մասին որոշումը կայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև հանվել է տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի ներկայացման պարտադիր պահանջը:
Հանվել է նաև լիցենզիայի կրկնօրինակը ստանալու համար զանգվածային լրատվության միջոցներում հայտարարություն տալու և հայտարարությունը հրապարակվելու օրվանից 15 օր հետո դիմելու պահանջը և սահմանվել է, որ անձն առանց հայտարարություն տալու կարող է դիմել և 3 աշխատանքային օրվա ընթացքում ստանալ լիցենզիայի կրկնօրինակը:
Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում ներկայացված նախագծերով առաջարկվել է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից հանել ինտերնետ և ձայնային ծառայությունների մատուցումը (դրանք դարձնելով ծանուցվող գործունեություն), ինչպես նաև ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից ներկայացվելիք ժամանակացույցի համաձայն ցանցի կառուցման/շահագործման գործունեությունը մինչև 2015 թվականը: Մինչ նշվածը տեղի կունենա, կրճատվել են ցանցի կառուցման/շահագործման լիցենզիայի տրամադրման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև լիցենզիայի տրամադրման/մերժման ժամկետները:
Հստակեցվել է կարգավորվող կազմակերպությունների ցանկը, որոնք սեփականության օտարման համար պետք է ստանան ՀԾԿՀ համաձայնությունը:
Կրճատվել են տարբեր տեսակի թույլտվությունների տրամադրման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև թույլտվությունների տրամադրման/մերժման ժամկետները (ռադիոհաճախականության, համարների կամ կոդերի զբաղեցման և այլն):
Հստակեցվել են լիցենզիայի և թույլտվությունների մերժման հիմքերը՝ բացառելով ոչ հստակ և չհիմնավորված լրացուցիչ փաստաթղթեր չներկայացնելու դեպքում հայտի մերժումը:
Անհրաժեշտ փաստաթղթերի, ժամկետների և մերժման հիմքերի մասով հստակեցվել են պատմականորեն գերիշխող օպերատորի կողմից մենաշնորհային իրավունքով իրեն պատկանող ենթակառուցվածքներն այլ կազմակերպություններին օգտագործման իրավունքով տրամադրելու կարգերը (ՀԾԿՀ որոշումները):
Էլեկտրաէներգիայի ոլորտում ներկայացված նախագծերով առաջարկվել է էլեկտրաէներգիայի արտադրական հզորությունների կառուցման և արտադրության լիցենզիաները այսուհետ տրամադրել մեկ լիցենզիայի տեսքով: Այս լիցենզիաների միավորման պարագայում անհրաժեշտություն է առաջանում նաև ջրօգտագործման թույլտվությունների (ՋԹ) տրամադրման ընթացակարգի հստակեցում միայն հիդրոէլեկտրակայանների մասով: Մասնավորապես` Ջրային օրենսգրքով սահմանվել է, որ ՋԹ-ն տրվում է 1 տարով և երկարաձգվում է ՀԾԿՀ-ի կողմից տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետով:
Հստակեցվել և արդյունքում միավորվել են նույն աշխարհագրական տարածքում բաշխման կամ հաղորդման լիցենզիա ունեցողների իրավունքները, բաշխման կամ հաղորդման ցանցերի կառուցման իրավասությունները (բաշխման կամ հաղորդման լիցենզիա ունեցող կազմակերպությունից այլևս չի պահանջվում համապատասխանաբար բաշխման կամ հաղորդման ցանցերի կառուցման լիցենզիա ունենալ):
Հստակեցվել է լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև սահմանվել են փոքր հզորությունների լիցենզավորման համար ավելի կարճ, իսկ մեծ հզորությունների համար ավելի երկար ժամկետներ (20 աշխատանքային օր, 80 աշխատանքային օր, նախկին ընդհանուր 60-ի փոխարեն):
Հանվել է փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայանների գույքի վաճառքի մասով ՀԾԿՀ համաձայնությունը ստանալու պահանջը, փոխարենը սահմանվել է, որ կազմակերպությունները 15 օր առաջ տեղեկացնում են ՀԾԿՀ-ին այդ գործարքի մասին:
Կրճատվել են 0.22 կՎ և 0.4 կՎ հզորությունների միացման ժամկետները:
6 (10) կՎ բնակավայրերից դուրս, 35 կՎ և 110 կՎ հզորությունների միացման համար սահմանվել է, ըստ դիմողի հայեցողության, ՀԷՑ-ի կողմից տեխնիկական պայմանների տրամադրման հնարավորություն, իսկ շինարարական աշխատանքները հնարավոր կլինի իրականացնել ցանկացած այլ կազմակերպության միջոցով:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ