Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»

Մնում է, որ Ազգային ժողովն ընդունի բարեփոխումների փաթեթը 02/05/2013   15:03  |  ԼՐԱՀՈՍ

Բարեփոխումներն, իրոք, անժխտելի կլինեն, և շատերի հոգսն էլ կթեթևանա, եթե ՀՀ Ազգային ժողովն ընդունի հանրային ծառայությունների ոլորտում մշակված բարեփոխումների փաթեթը:

ՀՀ Կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանն այսօր ՀՀ Ազգային ժողովում ներկայացնելու է հանրային ծառայությունների ոլորտում կենտրոնի կողմից մշակված և առաջարկվող բարեփոխումների փաթեթը, որը ներառում է փոփոխություններ և լրացումներ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Էներգետիկայի մասին» օրենքներում և Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում:

Ըստ հիշյալ կենտրոնի տարածած մամուլի հաղորդագրության, բարեփոխումների փաթեթով պարզ լիցենզիա ստացող անձանց համար համապատասխան պետական մարմիններին տեղեկացնելու պահանջը հանվել է, փոխարենը լիցենզիա տրամադրող մարմինն ինքն է տեղեկացնում համապատասխան պետական մարմիններին: Լիցենզիա ստանալու համար պահանջվող պետական տուրքը կարող է վճարվել լիցենզիան տրամադրելու մասին որոշումը կայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև հանվել է տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի ներկայացման պարտադիր պահանջը:

Հանվել է նաև լիցենզիայի կրկնօրինակը ստանալու համար զանգվածային լրատվության միջոցներում հայտարարություն տալու և հայտարարությունը հրապարակվելու օրվանից 15 օր հետո դիմելու պահանջը և սահմանվել է, որ անձն առանց հայտարարություն տալու կարող է դիմել և 3 աշխատանքային օրվա ընթացքում ստանալ լիցենզիայի կրկնօրինակը:

Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում ներկայացված նախագծերով առաջարկվել է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից հանել ինտերնետ և ձայնային ծառայությունների մատուցումը (դրանք դարձնելով ծանուցվող գործունեություն), ինչպես նաև ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից ներկայացվելիք ժամանակացույցի համաձայն ցանցի կառուցման/շահագործման գործունեությունը մինչև 2015 թվականը: Մինչ նշվածը տեղի կունենա, կրճատվել են ցանցի կառուցման/շահագործման լիցենզիայի տրամադրման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև լիցենզիայի տրամադրման/մերժման ժամկետները:

Հստակեցվել է կարգավորվող կազմակերպությունների ցանկը, որոնք սեփականության օտարման համար պետք է ստանան ՀԾԿՀ համաձայնությունը:

Կրճատվել են տարբեր տեսակի թույլտվությունների տրամադրման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև թույլտվությունների տրամադրման/մերժման ժամկետները (ռադիոհաճախականության, համարների կամ կոդերի զբաղեցման և այլն):

Հստակեցվել են լիցենզիայի և թույլտվությունների մերժման հիմքերը՝ բացառելով ոչ հստակ և չհիմնավորված լրացուցիչ փաստաթղթեր չներկայացնելու դեպքում հայտի մերժումը:

Անհրաժեշտ փաստաթղթերի, ժամկետների և մերժման հիմքերի մասով հստակեցվել են պատմականորեն գերիշխող օպերատորի կողմից մենաշնորհային իրավունքով իրեն պատկանող ենթակառուցվածքներն այլ կազմակերպություններին օգտագործման իրավունքով տրամադրելու կարգերը (ՀԾԿՀ որոշումները):

Էլեկտրաէներգիայի ոլորտում ներկայացված նախագծերով առաջարկվել է էլեկտրաէներգիայի արտադրական հզորությունների կառուցման և արտադրության լիցենզիաները այսուհետ տրամադրել մեկ լիցենզիայի տեսքով: Այս լիցենզիաների միավորման պարագայում անհրաժեշտություն է առաջանում նաև ջրօգտագործման թույլտվությունների (ՋԹ) տրամադրման ընթացակարգի հստակեցում միայն հիդրոէլեկտրակայանների մասով: Մասնավորապես` Ջրային օրենսգրքով սահմանվել է, որ ՋԹ-ն տրվում է 1 տարով և երկարաձգվում է ՀԾԿՀ-ի կողմից տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետով:

Հստակեցվել և արդյունքում միավորվել են նույն աշխարհագրական տարածքում բաշխման կամ հաղորդման լիցենզիա ունեցողների իրավունքները, բաշխման կամ հաղորդման ցանցերի կառուցման իրավասությունները (բաշխման կամ հաղորդման լիցենզիա ունեցող կազմակերպությունից այլևս չի պահանջվում համապատասխանաբար բաշխման կամ հաղորդման ցանցերի կառուցման լիցենզիա ունենալ):

Հստակեցվել է լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև սահմանվել են փոքր հզորությունների լիցենզավորման համար ավելի կարճ, իսկ մեծ հզորությունների համար ավելի երկար ժամկետներ (20 աշխատանքային օր, 80 աշխատանքային օր, նախկին ընդհանուր 60-ի փոխարեն):

Հանվել է փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայանների գույքի վաճառքի մասով ՀԾԿՀ համաձայնությունը ստանալու պահանջը, փոխարենը սահմանվել է, որ կազմակերպությունները 15 օր առաջ տեղեկացնում են ՀԾԿՀ-ին այդ գործարքի մասին:

Կրճատվել են 0.22 կՎ և 0.4 կՎ հզորությունների միացման ժամկետները:

6 (10) կՎ բնակավայրերից դուրս, 35 կՎ և 110 կՎ հզորությունների միացման համար սահմանվել է, ըստ դիմողի հայեցողության, ՀԷՑ-ի կողմից տեխնիկական պայմանների տրամադրման հնարավորություն, իսկ շինարարական աշխատանքները հնարավոր կլինի իրականացնել ցանկացած այլ կազմակերպության միջոցով:


Արխիվ

[]