ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտպանը պահանջում է դատարան հրավիրել տուժողներին 02/04/2013 20:48 | Քրեական խրոնիկոն
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բանդիտիզմի գործով այսօրվա նիստում ցուցմունքներ տվեց տուժող Երվանդ Գրիգորյանը: Տուժողը դժվարությամբ էր ցուցմունքներ տալիս 2011թ. հունիսին իրենց տան ու ընտանիքների վրա կատարված հարձակման մասին՝ պատճառաբանելով, որ չի հիշում, ավելին՝ աշխատում է մոռանալ տեղի ունեցածի մասին:
Ըստ դատաքննական ցուցմունքի, տուժողը տեսել է երկու դիմակավոր, սևազգեստ անձի, նրանցից մեկը հրվածել է իրեն, կապկպել սոսնձվող ժապավենով, ապա իրենց չհրկիզվող պահարանը՝ 9700 դոլարով, տեղափոխել են տանտերերի մեքենայի մեջ և հեռացել:
Տուժողը ավազակային հարձակման ժամանակ իր տեսած դիմակավոր անձանց չնմանեցրեց ամբաստանյալներից և ոչ մեկին:
Տուժող, կլինիկական սաղմնաբան Կարեն Ջինանյանը վկայեց, որ 2011թ. սեպտեմբերի 22-ին, առավոտյան ժամը 05.00-ին լսել է դռան փականի ձայն: Հաջորդ օրը լրատվամիջոցներից տեղեկացել է, որ «բանդա են բռնել», ավելի ուշ քննիչներից լսել է, որ իր տան վրա հարձակում էր նախապատրաստվում: Դատաքննական ցուցմունքների հետ առկա հակասությունների պատճառով հրապարակվեցին տուժողի նախաքննության ընթացքում տրված ցուցմունքներն, ըստ որոնց սեպտեմբերի 22-ին նախորդող օրերին 2-3 անգամ անծանոթ մեքենաներ է տեսել իր թաղամասում, ինչն իրեն կասկածելի է թվացել, որովհետև տարածքը տանում է դեպի փակուղի և անծանոթ մարդիկ այնտեղ չեն լինում:
Դատարանում հրապարակվեցին նաև տուժողներ Նապոլեոն Ազիզյանի, նրա դստեր՝ Միլենա Ազիզյանի, Ատոմ Ղազազյանի նախաքննական ցուցմունքները՝ նրանք առողջական վատթար վիճակի պատճառով չեն ներկայանում դատարան:
Ն.Ազիզյանը նախաքննության ընթացքում հայտնել էր, որ երկու դիմակավոր, զինված անձինք, որոնցից մեկը 180-190սմ հասակով, ներխուժել են իրենց տուն, կապկպել իրեն, հարվածներ հասցրել գլխին՝ պահանջելով ոսկեղեն ու գումար: Հանցագործները 6 նկար, ոսկեղեն ու գումար են հափշտակել՝ 3 մլն ՀՀ դրամ, 30 հազար ԱՄՆ դոլար, 3000 եվրո: Հարձակվողներն, ըստ տուժողի, զենք ունեին, սակայն դրանից չէին կրակում, դրանով վախեցնում էին, իսկ նրանցից մեկը վախեցնում էին՝ «կնոջդ սկսել են կտրտել»: Տուժողն իրենց տուն ներկայացված Դավիթ անունով տղային ճանաչել է «ձեռքից, ֆիզիկականից»՝ խոսքը ամբաստանյալ Դավիթ Գալստյանի մասին է:
Ոսկու ու ադամանդների վաճառքով զբաղվող Ատոմ Ղազազյանը նախաքննության ընթացքում ասել էր, որ իրենց տան վրա ավազակային հարձակման հետևանքով պատճառվել է 24 687 600 ՀՀ դրամի վնաս:
Ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը պնդեց, որպեսզի տուժողները դատարանում ցուցմունքներ տան՝ հայտարարելով, որ իր պաշտպանյալն իրավունք ունի հարցաքննել իր դեմ մեղադրական ցուցմունքներ տված անձանց:
Դատարանը հայտնեց, որ տուժողները հետագայում նորից կծանուցվեն դատարան ներկայանալու մասին և ներկայանալու դեպքում՝ կհարցաքննվեն, ապա անցավ վկաների հարցաքննությանը։
Փետրվարի 11-ի նիստում կշարունակեն ցուցմունքներ տալ վկաները. 41 վկայից արդեն հարցաքննվել են երեքը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից