ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալեքսանդր Ամարյան. բացառված չէ գեներացվի գունավոր հեղափոխության մի ճյուղ 02/04/2013 14:00 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Pastinfo.am»-ի թղթակցի հարցազրույցը Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանի հետ:
Հարց - Ի՞նչ որակումներ կտայիք Պարույր Հայրիկյանի դեմ կազմակերպված մահափորձին: Ու՞մ կարող էր այս ամենը ձեռնտու լինել:
Ա. Ամարյան - Հին հռոմեական իրավագիտության նորմերով տեղի ունեցած դեպքի հետազոտման առաջնային հարցը հենց այդ էր` ու՞մ է այն ձեռնտու:
Այսօր շատերը կարծիքներ են արտահայտում, որ ստեղծված այս ամբողջ իրավիճակը կարող էր ձեռնտու լինել հենց իրեն` Պարույր Հայրիկյանին: Սակայն ես կարծում եմ, որ դա սխալ հարցադրում է: Այն չէր կարող ձեռնտու լինել, ոչ մահափորձի զոհ դարձած ՀՀ նախագահի թեկնածուին, ոչ էլ իշխանամետ կողմին` Հանրապետական կուսակցությանը: Դրա համար կարող է հիմնավորում լինել թեկուզ այն փաստը, որ մեր վերջին վիճակագրության տվյալներով Հայրիկյանը կարող էր հավաքել ձայների 1-2 տոկոսը, որը որևէ ազդեցություն չէր կարող թողնել ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Եվ հետո, Հայրիկյանն այն մարդը և քաղաքական գործիչը չէ, որ մտներ նման խաղերի մեջ: Բայց, միաժամանակ, ասեմ որ այդ հրեշավոր ծրագիրը թե ում կարող էր ձեռնտու լինել, այնուամենայնիվ, ենթակա է որոշակի դեդուկցիայի:
Առաջին վարկածը, որ ձևավորվում է այս դեպքից ածանցվող համապատասխան տրամաբանության արդյունքում, այն է, որ փետրվարի 18-ին նշանակված ընտրությունները տեղաշարժվեն, հետաձգվեն:
Մենք բոլորս հիշում ենք 2008թ.-ի մարտի 1-ի դեպքերը: Եթե դիտարկում ենք փետրվարի 18-ից հետո սահմանադրությամբ նախատեսված երկշաբաթյա հետաձգումը, ապա կտեսնենք, որ մոտենում ենք մարտի 1-ի դեպքերի ժամանակ մահացածների թաղման 5-ամյա տարելիցին: Այս դեպքում չի բացառվում, որ այդ օրը ինչ-որ մի միջոցառում կատարվի, որի արդյունքում գեներացվի գունավոր հեղափոխության մի ճյուղ:
Երկրորդն այն է, որ թեկնածուներից մեկի նկատմամբ մեծ ուշադրություն է սկսել սևեռվել: Իսկ որպեսզի նա կարողանա ինչ-որ մի գործողության նախապատրաստվել, պետք է, ուրեմն, նրա վրայից շեղել համընդհանուր ուշադրությունը:
Հարց -Իսկ ո՞վ է այդ ինչ-որ մեկը:
Ա. Ամարյան - Եթե ուշադիր նայենք, ապա ընդամենը մեկ հոգի է երևում որպես ընդդիմախոս: Ընդ որում նա այսօրվա գործող նախագահ և նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ընդդիմախոս է, ոչ թե իր «ես»-ով, այլ իր թիկունքում առկա ուժերով: Չի բացառվում, որ այդ անձնավորությանն այսօր սատարում և ֆինանսավորում է արտասահմանում գտնվող մի ուժ, որն օգտագործում է նաև ՀՀ-ում գործող աղանդներին:
Հարց - Դուք ինչ որ ապացույցներ ունեք:
Ա. Ամարյան - Ապացույցները, եթե, օրինակ, պետական մարմինները ցանկություն ունենան, կարող են շատ շուտ հավաքել: Նման ապացույցներ միայնակ հավաքելը իմ ուժերից վեր է: Սակայն դա, ընդհանուր առմամբ, դժվար գործընթաց չէ, եթե պետական մարմինները, ուժային կառույցները ցանկանան այդ նյութերը հավաքել:
Հարց - Իսկ ի՞նչ տեղեկատվության աղբյուրներ կնշեիք, որոնց հիման վրա նման եզրակացության եք եկել:
Ա. Ամարյան - Տեղեկատվության առաջին աղբյուրը թեկնածուների կյանքի և կենսագրական տվյալների վերլուծությունն է, թեկուզ այն` ինչ-որ կա համացանցի կայք-էջերում` սովորելու և աշխատանքի վայրերը, ովքե՞ր են նրան դասավանդել կամ ղեկավարել, ինչպիսի՞ կարիերա է ունեցել, հասարակական կազմակերպություններում ներգրավվածությունը, մասնագիտական կամ գործնական շփումները:
Այս եղանակով ես ուսումնասիրել եմ բոլոր թեկնածուների կենսագրությունը և հստակ տեսել եմ, որ քաղաքական դաշտում Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների մեջ այսօրվա գործող նախագահին` Սերժ Սարգսյանին այլընտրանք չկա:
Հարցազրույցը՝ Սամվել Մարտիրոսյանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ