ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օմբուդսմենը զորակցում է «Ժողովուրդ» օրաթերթին 01/31/2013 12:49 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Դատարանի պատճառով այսօր «Ժողովուրդ» օրաթերթը հայտնվել է ծանր վիճակում: Դարձյալ դատարանի պատճառով շատ ավելի ծանր վիճակում է մեր ժողովուրդը արդեն երկու տասնամյակ: Մեր դատարանի ու մեր ժողովրդի այս վիճակի համար մեղավոր են ՀՀ Վճռաբեկ դատարանը (17 մարդ) և ՀՀ Արդարադատության խորհուրդը (11 մարդ): Շատերը չգիտեն, թե ովքեր են այդ մարդիկ, ում պատճառով ծանր վիճակում է մի ամբողջ ժողովուրդ և հիմա արդեն մեկ օրաթերթ (www.court.am կայքում կարող եք տեսնել նրանց): Շատերն էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ կապ ունեն այդ 28 մարդը իրենց բիզնեսը սպանող մաքսավորի հետ, իրենց գործազուրկ թողած գործատուի հետ, իրենց տունը խլող մեծահարուստի հետ, իրենց ծեծող ոստիկանի հետ, իրենց աղքատացրած մենաշնորհատերերի հետ, մի խոսքով՝ իրենց արտագաղթի դրդողների հետ: Այդ ամենի համար հաստատ նրանք են մեղավոր (իրականում նրանց որոշումներ ընդունող մեծամասնությունը):
Այսօր լրատվամիջոցը գտնվում է փակման վտանգի առաջ, որովհետև առաջին ատյանի դատավորը կայացրել է հակաիրավական որոշում, որը ոչ միայն հակասում է Հայաստանի Սահմանադրական դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշմանը, այլև միջազգային իրավունքի մի շարք նորմերի: Սահմանադրական դատարանը իր որոշմամբ հստակ սահմանել է, որ «վնասի փոխհատուցման պահանջի իրավաչափությունը որոշելիս դատարանները պարտավորվում են հաշվի առնել լրագրողի միջոցները, եկամուտների չափը, որպեսզի չսահմանվի վերջիններիս համար անհամաչափ ծանր նյութական բեռ, որը բացասական վճռորոշ ֆինանսական ազդեցություն կունենա լրագրողի գործունեության համար»: Նմանատիպ դատական որոշումներն են, որ հետո Ստրասբուրգի դատարանում դառնում են մեծ նյութական և բարոյական վնաս մեր պետության համար: (Դատական համակարգից սպասելի հակադարձումների գոնե մի մասը կասեցնելու համար նշենք, որ մենք գործին, ըստ էության, չենք միջամտում, և մեր այս գնահատականը վերաբերում է բացառապես ուժի մեջ մտած միջանկյալ դատական ակտին:)
Հայաստանում որևէ դատավոր իրեն թույլ է տալիս հակաիրավական որոշում կամ վճիռ կայացնել, քանի որ միշտ չէ, որ Վճռաբեկ դատարանը այդ ակնհայտ ապօրինի վճիռը կբեկանի, իսկ Արդարադատության խորհուրդը դրա համար դատավորին կենթարկի պատասխանատվության: Դատավորը կարող է անկախ լինել բոլորից և ամենից, բայց ոչ երբեք այդ երկու մարմինների «հզոր» անդամներից: Դատավորը կարող է արհամարհել օրենքը, սահմանադրական դատարանի որոշումը, միջազգային իրավունքի նորմը, բայց ոչ երբեք Վճռաբեկի «զոնալ» դատավորի շատ հաճախ հակաիրավական ներքին ցուցումը: Այս անգամ նույնիսկ չանդրադառնալով դատական կոռուպցիային, դրա դրսևորումներին, ծավալներին ու մեխանիզմներին` կարող ենք դարձյալ կրկնել, որ այս համակարգը խարան է մեր պետության համար, բոլոր ցավերի աղբյուրն է մեր քաղաքացու կյանքում, և ինչպես նշել է Հրայր Թովմասյանը` գարշապար է մեր արդարադատության համակարգում:
Մեր զորակացությունն ենք հայտնում «Ժողովուրդ» օրաթերթին, դատարանների մեղքով տառապող մեր ժողովրդին և Վճռաբեկ դատարանի ու Արդարադատության խորհուրդի ճնշման տակ իրենց տեսակը պահպանող ազնիվ դատավորներին»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից