ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նարեկ Սարգսյան. «Ապօրինի կառույցը պետք է քանդել» 01/31/2013 18:00 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Փակ շուկայի վերգետնյա ծածկերի կամարները պետք է վերականգնվեն, իսկ ապօրինի կառույցները քանդվեն, - այս կարծիքին է Երևանի գլխավոր ճարտարապետը։
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Հայաստանի ճարտարապետների միությունը, բազմաթիվ մտավորականներ բաց նամակով դիմել են հանրապետության նախագահին՝ նրա ուշադրությունը հրավիրելով Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող ու որպես հանրապետական նշանակության պատմաճարտարապետական հուշարձան պետության պահպանության տակ վերցված Փակ շուկայի հետ կատարված գործընթացների հանդեպ:
Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը դեռևս նոյեմբերին ասուլիսում հայտարարել էր, որ Փակ շուկայի վերակառուցման շրջանակում հաստատված նախագծով եւ շինթույլտվությամբ մինչև 0 նիշը ուժեղացման, բետոնացման եւ ստորգետնյա ավտոկայանատեղերի կառուցման աշխատանքների իրականացմանը պիտի հաջորդի վերգետնյա հատվածի վերակառուցումը՝ ըստ հաստատված նախագծի և շինթույլտվության: Բայց կառուցապատողը չգնաց օրինական ճանապարհով՝ կամայական գործողություններ իրականացնելով հանրապետական հուշարձանի նկատմամբ: Ինչ է մտածում այդ ուղղությամբ գլխավոր ճարտարապետը եւ արդյոք ինչ-որ քայլեր կձեռնարկվեն, թե ոչ ապօրինությունները վերացնելու ուղղությամբ։
Մեր հարցմանն ի պատասխան Երևանի գլխավոր ճարտարապետի հանրային կապերի գծով պատասխանատու Ա. Եսայանը փոխանցեց հետևյալը. «Կատարվածը, բնականաբար, Երևանի գլխավոր ճարտարապետի վրդովմունքն է առաջացրել, ով Փակ շուկայի հետ կապված իր հստակ տեսակետը մշտապես հայտնել է Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական և ինժեներական հանձնաժողովներում: Վերջին շրջանում առողջական խնդիրների պատճառով նա որոշ ժամանակ աշխատանքից բացակայել է, սակայն իրավիճակին լիովին տեղյակ է: Նարեկ Սարգսյանը համոզված է, որ Փակ շուկայի խնդրի լուծման միակ տարբերակը ապօրինի կառույցը քանդելն է, վերգետնյա ծածկերի կամարների վերականգնումը և աշխատանքը շարունակելը՝ մշակույթի նախարարության և քաղաքապետարանի կողմից տրված առաջադրանքին և համաձայնեցված նախագծերին համապատասխան:
Ի դեպ, Փակ շուկային վերաբերող բոլոր քննարկումների ժամանակ մասնագետներն այն կարծիքին են եղել, որ հուշարձանի վերակառուցման ընթացքում կատարվող միջամտությունները չպետք է խաթարեն կառույցի ներքին և արտաքին հորինվածքային լուծումները»:
Լուսանկարն՝ ըստ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ