ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կրկնակի դատվածությունը ծանրացնող հանգամանք դիտարկելը կարող է հակասել «non bis in idem» սկզբունքին 01/30/2013 00:45 | ԳՈՐԾ #
Նիկոլայ Խանդամիրի Հովսեփյանին անձնական կարիքների համար մետաղե խողովակներ պետք եկան:
Մի օր, 2008թ. ամռանը Դիլիջանի հարակից անտառում` «Կոմպոզիտորների տուն» հանգստյան տան մոտ նա նկատում է հողի տակ առկա ջրատարի չգործող խողովակներ՝ ճիշտ այնպիսիք, ինչպիսիք իրեն էին պետք եւ որոշում այդ խողովակների մի մասը ապամոնտաժել:
Բայց հաջորդ օրը Դիլիջանի գլխավոր ճանապարհի վրա պատահաբար տեսնում է մետաղի ջարդոնով բեռնված մի «ԶԻԼ-157»: Այս մեքենայի վարորդը նրան ասում է, որ մետաղի ջարդոն է գնում : Նիկոլայն էլ նրան առաջարկում է գնել «իր» 3 հատ 6 մետր երկարությամբ 13 մմ տրամագծով ապամոնտաժած խողովակները։
Այս պարզ գործարքից հետո, սակայն, պարզվում է, որ խողովակները տեր ունեին: Այս վատ լուրը պատճառ է դառնում, որ հիշվի նաև անցյալը. Նիկոլայը նախկինում գողություններ կատարելու համար երկու անգամ դատապարտվել է ու դատվածություն էլ դեռ չէր մարվել...
Եվ ամեն ինչ հանկարծ բարդանում է:
ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /Գողությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:/ հարուցվում է քրեական գործ:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2009թ. օգոստոսի 13-ի դատավճռով ամբաստանյալ Նիկոլայ Խանդամիրի Հովսեփյանին մեղավոր է ճանաչում և հիշատակված հոդվածի հատկանիշներով և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի /Օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը/ կիրառմամբ նրան դատապարտում է կալանքի՝ 2 ամիս ժամկետով, առանց գույքի բռնագրավման:
Այդ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերում Տավուշի մարզի դատախազության դատախազը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009թ. հոկտեմբերի 5-ի որոշմամբ բավարարում է դատախազի միջնորդությունը և բեկանում Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը` Նիկոլայ Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով դատապարտելով ազատազրկման 4 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. հոկտեմբերի 5-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերում ամբաստանյալ Ն. Հովսեփյանը և նրա պաշտպան Ա.Մանթաշյանը:
Վճռաբեկ բողոքի կապակցությամբ դատական այս ատյանին է դիմում նաև տուժողի ներկայացուցիչ Աշոտ Հակոբյանը: Նա իր դիմումով նշում է, որ ինքը «որևէ պահանջ չունի, հիշյալ խողովակները օգտագործման համար պիտանի չեն, և եթե Ն.Հովսեփյանն իրեն դիմեր, ինքն այդ խողովակներն անհատույց կտար նրան»։
Իսկ վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ Ն.Հովսեփյանի վերաբերյալ 2009թ. հոկտեմբերի 5-ին կայացված դատական ակտով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի դրույթները, թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի էական խախտումներ:
Բողոքի հեղինակը փաստարկում է, որ «Ն.Հովսեփյանի կողմից նախկինում հանցանք կատարելու և դրա համար պատիժ կրած լինելու փաստը չէր կարող նրա հետագա վարքագծի քրեաիրավական գնահատականի հիմք հանդիսանալ, ՀՀ քրեական օրենսգրքում դատվածության հետ կապված կրկնակիությունը որպես որոշ հանցակազմերի ծանրացնող հանգամանք դիտելը հակասում է «non bis in idem» սկզբունքին»:
Բողոքաբերը եզրահանգում է, որ «Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, իր պաշտպանյալի նկատմամբ կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը` պահպանել է սոցիալական արդարության սկզբունքը, որը հետագայում խախտվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից` մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարելու արդյունքում»:
Վճռաբեկ դատարանը քննելով այս գործը, արձանագրում է, որ «Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների գնահատման արդյունքում հանգել է հետևության, որ Ն.Հովսեփյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատժատեսակ նշանակելու միջոցով կարելի է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին»:
Այդ մասին, սակայն, ՀՀ վերաքննիչ դատարանը հակառակ կարծիքի է եղել և գտել է, որ հանցագործի նկատմամբ նշանակվել է «պատիժ, որն անարդարացի է ակնհայտ մեղմ լինելու պատճառով և չի համապատասխանում նրա կատարած հանցագործության ծանրությանը և ամբաստանյալի անձին»:
Միևնույն ժամանակ վճռաբեկ դատարանը նշում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը «ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով մեղադրվող Ն.Հովսեփյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է դիտել հանցանքը կատարելու վտանգավոր ռեցիդիվը, մինչդեռ դա արդեն իսկ նախատեսված էր որպես նրան մեղսագրվող հանցագործության հատկանիշ»:
Բացի այդ վճռաբեկը արձանագրում է, որ «.... Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման անհրաժեշտության մասին հետևության է հանգել օբյեկտիվորեն գոյություն ունեցող տվյալների վերլուծության հիման վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում են օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու հիմքերի առկայության մասին»:
Վճռաբեկ դատարանը ընդգծում է նաև, որ «սույն գործով առկա են բացառիկ հանգամանքներ, որոնք էականորեն նվազեցնում են Ն.Հովսեփյանի կատարած հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը, հետևաբար նրա նկատմամբ կարող է նշանակվել ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ»:
Բացի այդ վճռաբեկ դատարանը գտնում է, որ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»:
Ելնելով այս և էլի միշարք իրավական հանգամանքներից և համանման գործերով առկա ավելի վաղ ընդունած նախադեպային որոշումներից, առաջնորդվելով ՀՀ սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության համապատասխան հոդվածներով՝ վճռաբեկ դատարանը որոշում է. «Վճռաբեկ բողոքը բավարարել։ Ամբաստանյալ Նիկոլայ Խանդամիրի Հովսեփյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. օգոստոսի 13-ի դատավճիռը բեկանելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. հոկտեմբերի 5-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից