ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2012թ. ընթացքում հանրապետության դատարաններում քննվել է կոռուպցիոն բնույթի 125 քրեական գործ 01/30/2013 13:14 | ԼՐԱՀՈՍ
2011 թ. ընթացքում հանրապետությունում իրավասու մարմինների կողմից նախապատրաստվել է 913 կոռուպցիոն բնույթի նյութ, որոնցից 395-ով հարուցվել է քրեական գործ, 2012 թ. ընթացքում նախապատրաստվել է 829 նյութ կամ նախորդ տարվա համեմատությամբ 84-ով պակաս, որոնցից 309-ով հարուցվել է քրեական գործ, որը նախորդ տարվա համեմատությամբ պակաս է 86-ով: Այդ մասին «Pastinfo.am»-ին տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ մեր հանրապետությունում 2012 թ. ընթացքում հարուցված 309 կոռուպցիոն բնույթի քրեական գործերից 60-ը (նախորդ տարի 66-ը) վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված հափշտակություններին, 86-ը` (նախորդ տարի 121-ը) ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն, 27 քրեական գործ` (նախորդ տարի 34-ը) ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն, 36-ը` (նախորդ տարի 43-ը) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, 18-ը` (նախորդ տարի 33-ը) ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով` կաշառք ստանալուն, 7-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածով` հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն (նախորդ տարի 12-ը), 13-ը` (նախորդ տարի 18-ը) ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական կեղծիքին և այլն:
Հաշվետու ժամանակահատվածում ըստ էության ավարտվել է կոռուպցիոն բնույթի 281 գործ (նախորդ տարի նույն ժամանակահատվածում` 279-ի համեմատ), 132 քրեական գործի վարույթ կարճվել է (նախորդ տարի 143-ը), 63-ը` արդարացման հիմքով (նախորդ տարի 56-ը), 69-ը` ոչ արդարացման հիմքով (նախորդ տարի 87-ը):
Մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված 149 քրեական գործով 39 անձ գտնվել է նախնական կալանքի տակ (նախորդ տարի` 48-ը):
Ընթացք տրված 44 քրեական գործերով 39 անձի վերաբերյալ վարույթները կասեցվել են (նախորդ տարի 28), որից 29-ով` անձի հետախուզման մեջ գտնվելու հիմքով (նախորդ տարի 23), 10-ը` այլ հիմքով:
2012թ. ընթացքում հանրապետության դատարաններում քննվել է կոռուպցիոն բնույթի ընդամենը 125 քրեական գործ` 187 անձի նկատմամբ (նախորդ տարի 129 քրեական գործ` 189 անձի նկատմամբ) կամ 4 գործով և 2 անձով պակաս, որոնցից դատապարտվել է 118 քրեական գործով 180 անձ (նախորդ տարի 109 քրեական գործով 158 անձ), կամ 9 գործով և 22 անձով ավել:
Ի դեպ, դատապարտված 180 անձից 68-ը կամ դատապարտված անձանց 37.7 %-ը եղել են պաշտոնատար անձինք (նախորդ տարի` 158-ից 68-ը կամ 43%-ը):
Դատապարտված անձանցից 84-ը ենթարկվել է ազատազրկման ձևով պատժի (նախորդ տարի 102), 75-ը` տուգանքի (նախորդ տարի 41-ը), մյուսները` այլ պատիժների: Ազատազրկումը կազմում է 46.6 %` նախորդ տարվա 64.5% -ի դիմաց:
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության կողմից հաշվետու ժամանակաշրջանում դատարան ուղարկված 33 անձանց վերաբերյալ 29 քրեական գործից 28 քրեական գործով 27 անձինք դատապարտվել են ազատազրկման, իսկ 3-ը` տուգանքի, այսինքն` ազատազրկումը կազմում է 81.8%:
Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով հանրապետության դատարաններում լսված բոլոր քրեական գործերով պատճառվել է ընդհանուր հաշվով 2 մլրդ. 856 մլն. 565 հազ. դրամ, (նախորդ տարի 2 մլրդ. 784 մլն. 783 հազ. դրամ), որից պետությանը պատճառված վնասը կազմել է 1 մլրդ. 815 մլն. 640 հազ. դրամ (նախորդ տարի 2 մլրդ. 764 մլն. 166 հազ. դրամ):
Պետությանը պատճառված նյութական վնասից վերականգնվել է 484 մլն. 539 հազ. դրամ կամ 26,6 %-ը (նախորդ տարի 157 մլն. 169 հազ. դրամ կամ 5,6%-ը):
Անհրաժեշտ է նշել, որ հանրապետությունում ոչ արդարացման հիմքով կարճված քրեական գործերով հանցագործություններով պատճառված նյութական վնասը կազմել է 9 մլրդ. 535 մլն. 031 հազ. դրամ (նախորդ տարի` 470 մլն. 515 հազ. դրամ), որից վերականգնվել է 7մլրդ. 609 մլն. 974 հազ. դրամ կամ վերականգնումը կազմել է 80%, (նախորդ տարի կարճված գործերով վերականգնվել է 193 մլն. 389 հազ. դրամ կամ վերականգնումը կազմել է 41.1%), իսկ մերժված նյութերով` միայն ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության հսկողությամբ մերժված նյութերով` 2 մլրդ. 721 մլն. 563 հազ. դրամ, որոնցից վերականգնվել է 2 մլրդ. 641 մլն.127 հազար դրամ կամ վերականգնումը կազմել է 97%, ( նախորդ տարի ամբողջ հանրապետությունում մերժված նյութերով վնասը կազմել է 3 մլրդ. 203 մլն. 396 հազ. դրամ, որից վերականգնվել է 2 մլրդ. 656 մլն. 067 հազ. դրամ կամ վերականգնումը կազմել է 83%):
Հաշվետու ժամանակահատվածում միայն ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության հսկողությամբ ոչ արդարացման հիմքերով կարճված քրեական գործերով հանցագործություններով պատճառված նյութական վնասը կազմել է 9 մլրդ. 530 մլն. 800 հազ. դրամ, որից վերականգնվել է 7 մլրդ. 606 մլն. 912 հազար դրամ կամ վերականգնումը կազմել է 80 %:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից