Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին

Կրկնակի դատվածությունը ծանրացնող հանգամանք դիտարկելը կարող է հակասել «non bis in idem» սկզբունքին 01/30/2013   00:45  |  ԳՈՐԾ #

Նիկոլայ Խանդամիրի Հովսեփյանին անձնական կարիքների համար մետաղե խողովակներ պետք եկան:

Մի օր, 2008թ. ամռանը Դիլիջանի հարակից անտառում` «Կոմպոզիտորների տուն» հանգստյան տան մոտ նա նկատում  է հողի տակ առկա ջրատարի չգործող խողովակներ՝ ճիշտ այնպիսիք, ինչպիսիք իրեն էին պետք եւ  որոշում  այդ խողովակների մի մասը ապամոնտաժել:

Բայց հաջորդ օրը Դիլիջանի գլխավոր ճանապարհի վրա պատահաբար  տեսնում է մետաղի ջարդոնով բեռնված մի «ԶԻԼ-157»: Այս մեքենայի վարորդը նրան ասում է, որ մետաղի ջարդոն է գնում : Նիկոլայն էլ նրան  առաջարկում  է գնել  «իր» 3 հատ 6 մետր երկարությամբ 13 մմ  տրամագծով   ապամոնտաժած  խողովակները։

Այս  պարզ գործարքից հետո,  սակայն, պարզվում է, որ խողովակները տեր ունեին: Այս  վատ լուրը պատճառ է դառնում, որ հիշվի նաև անցյալը. Նիկոլայը  նախկինում գողություններ կատարելու համար երկու անգամ դատապարտվել է ու դատվածություն էլ դեռ չէր մարվել...

Եվ ամեն ինչ հանկարծ բարդանում է:

ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /Գողությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:/ հարուցվում է քրեական գործ:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2009թ. օգոստոսի 13-ի դատավճռով ամբաստանյալ Նիկոլայ Խանդամիրի Հովսեփյանին մեղավոր է ճանաչում և հիշատակված հոդվածի հատկանիշներով և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի /Օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը/ կիրառմամբ նրան դատապարտում է կալանքի՝  2 ամիս ժամկետով, առանց գույքի բռնագրավման:

Այդ  դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերում Տավուշի մարզի դատախազության դատախազը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009թ. հոկտեմբերի 5-ի որոշմամբ բավարարում է դատախազի միջնորդությունը և բեկանում   Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը` Նիկոլայ Հովսեփյանին  ՀՀ քրեական օրենսգրքի  177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով դատապարտելով  ազատազրկման 4 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. հոկտեմբերի 5-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերում ամբաստանյալ Ն. Հովսեփյանը և նրա պաշտպան Ա.Մանթաշյանը:
Վճռաբեկ բողոքի կապակցությամբ  դատական այս ատյանին է դիմում  նաև տուժողի ներկայացուցիչ Աշոտ Հակոբյանը: Նա  իր դիմումով նշում  է, որ ինքը «որևէ պահանջ չունի, հիշյալ խողովակները օգտագործման համար պիտանի չեն, և եթե Ն.Հովսեփյանն իրեն դիմեր, ինքն այդ խողովակներն անհատույց կտար նրան»։

Իսկ վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ Ն.Հովսեփյանի վերաբերյալ 2009թ. հոկտեմբերի    5-ին կայացված դատական ակտով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի դրույթները, թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի էական խախտումներ:

Բողոքի հեղինակը փաստարկում  է, որ «Ն.Հովսեփյանի կողմից նախկինում հանցանք կատարելու և դրա համար պատիժ կրած լինելու փաստը չէր կարող նրա հետագա վարքագծի քրեաիրավական գնահատականի հիմք հանդիսանալ, ՀՀ քրեական օրենսգրքում դատվածության հետ կապված կրկնակիությունը որպես որոշ հանցակազմերի ծանրացնող հանգամանք դիտելը հակասում է «non bis in idem»  սկզբունքին»:

Բողոքաբերը եզրահանգում է, որ «Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, իր պաշտպանյալի նկատմամբ կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը` պահպանել է սոցիալական արդարության սկզբունքը, որը հետագայում խախտվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից` մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարելու արդյունքում»:

Վճռաբեկ դատարանը քննելով այս գործը, արձանագրում է, որ «Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների գնահատման արդյունքում հանգել է հետևության, որ Ն.Հովսեփյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատժատեսակ նշանակելու միջոցով կարելի է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին»:

Այդ մասին, սակայն, ՀՀ վերաքննիչ դատարանը հակառակ կարծիքի է եղել  և գտել է, որ հանցագործի նկատմամբ  նշանակվել է «պատիժ, որն անարդարացի է ակնհայտ մեղմ լինելու պատճառով և չի համապատասխանում նրա կատարած հանցագործության ծանրությանը և ամբաստանյալի անձին»:

Միևնույն ժամանակ վճռաբեկ դատարանը նշում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը «ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով մեղադրվող Ն.Հովսեփյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է դիտել հանցանքը կատարելու վտանգավոր ռեցիդիվը, մինչդեռ դա արդեն իսկ նախատեսված էր որպես նրան մեղսագրվող հանցագործության հատկանիշ»:

Բացի այդ վճռաբեկը արձանագրում է, որ «.... Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման անհրաժեշտության մասին հետևության է հանգել օբյեկտիվորեն գոյություն ունեցող տվյալների վերլուծության հիման վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում են օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու հիմքերի առկայության մասին»:

Վճռաբեկ դատարանը ընդգծում է նաև, որ «սույն գործով առկա են բացառիկ հանգամանքներ, որոնք էականորեն նվազեցնում են Ն.Հովսեփյանի կատարած հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը, հետևաբար նրա նկատմամբ կարող է նշանակվել ՀՀ քրեական օրենսգրքի  հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ»:

Բացի այդ վճռաբեկ դատարանը գտնում է, որ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»:

Ելնելով այս և էլի միշարք իրավական հանգամանքներից և համանման գործերով առկա ավելի վաղ ընդունած նախադեպային որոշումներից, առաջնորդվելով ՀՀ սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության համապատասխան հոդվածներով՝ վճռաբեկ դատարանը որոշում է. «Վճռաբեկ բողոքը բավարարել։ Ամբաստանյալ Նիկոլայ Խանդամիրի Հովսեփյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. օգոստոսի 13-ի դատավճիռը բեկանելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. հոկտեմբերի 5-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Հեղինակ` Սամվել Մարտիրոսյան


Արխիվ

[]