ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարզաբանում. «Ժողովուրդ» թերթի գործունեությունը խոչընդոտելու մասին կարծիքն անհիմն է 01/29/2013 16:28 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի դատական դեպարտամենտն այսօր պարզաբանում է տարածել «Ժողովուրդ» օրաթերթի գույքի վրա 3 մլն դրամի չափով արգելանք դնելու Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման կապակցությամբ։ Խմբագրակազմը կարծում է, որ այդպիսով կարող է վտանգվել թերթի հետագա հրապարակումը և նախաձեռնել է հունվարի 30-ին կազմակերպել բողոքի երթ՝ դեպի դատարան։
Կից ներկայացնում ենք դեպարտամենտի պարզաբանումը:
«Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերությունը և Խաչիկ Խաչատրյանն ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ընկերության և Սոնա Գրիգորյանի` պատիվը և արժանապատվությունը, ինչպես նաև գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և պատասխանողներից երեք միլիոն ՀՀ դրամ բռնագանձելու պահանջների մասին քաղաքացիական գործով հայցվորը միջնորդել է կիրառել հայցի ապահովման միջոցներ, որը բավարարվել է մասնակիորեն: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից հայցի ապահովման միջոցներ կիրառելու միջնորդության մասնակի բավարարումը նույն քաղաքացիական գործով պատասխանողների կողմից հանրությանը պարբերաբար ներկայացվում է խեղաթյուրված` տպավորություն թողնելով, թե դրանով կարող է որևէ կերպ վտանգվել «Ժողովուրդ» օրաթերթի բնականոն գործունեությունը:
Հաշվի առնելով տարատեսակ մեկնաբանությունները, դրանցում արտահայտված անիրավաչափ կարծիքները, որոնք կարող են մոլորեցնել հանրությանը, ինչպես նաև կարևորելով հանրության` ստուգված, օբյեկտիվ և հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունքը` պարզաբանում ենք. նախ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հայցի ապահովման դատավարական ինստիտուտի էությունը, հիմքերը, միջոցներն ու կիրառման կարգը:
Այսպես, քաղաքացիական գործերով հայցի ապահովման ինստիտուտի կարգավորումները նախատեսված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ գլխում: Հայցի ապահովման հիմքերը նախատեսված են Օրենսգրքի 97-րդ հոդվածում, որի համաձայն` «Դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը: Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում»: Նույն հոդվածի 2-րդ մասն էլ սահմանում է, որ հայցի ապահովման միջնորդությունը դատարանը քննարկում է այն ստանալու օրը և կայացնում է որոշում: Վերոգրյալ իրավանորմերի մեկնաբանությունից պարզ է դառնում, որ հայցի ապահովման ինստիտուտը նպատակ է հետապնդում երաշխավորելու հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը: Այսինքն, եթե գործն ավարտվի հայցի բավարարմամբ, ապա պահանջի կատարումը կլինի երաշխավորված, ինչի շնորհիվ հայցվորը կկարողանա փաստացի ստանալ վնասների փոխհատուցում կամ վերականգնել խախտված ցանկացած իրավունք: Միաժամանակ հարկ է նկատել, որ «միջոցներ է ձեռնարկում» եզրույթն ունի իմպերատիվ բնույթ, ինչն ամբողջությամբ բացառում է դատարանի կամայականությունը: Այսինքն, եթե դատարանը գտնում է, որ հայցի ապահովման միջոցներ չձեռնարկելու արդյունքում կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը, ապա հայցվորի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ, դատարանը պետք է ձեռնարկի միջոցներ, այսինքն` կիրառի հայցի ապահովման միջոց:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածով նախատեսված են հայցի ապահովման այն միջոցները, որոնք դատարանը պետք է կիրառի վերոհիշյալ հիմքերի առկայության դեպքում. դրանք են` 1) պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելը, 2) պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը, 3) այն անձանց կողմից վեճի առարկայի վերաբերյալ որոշակի գործողությունների կատարումն արգելելը, 4) գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայց հարուցելու դեպքում` գույքի իրացումը կասեցնելը և 5) պատասխանողի մոտ գտնվող` հայցվորին պատկանող գույքի վրա արգելանք դնելը` անհապաղ կամ 5 օրը չգերազանցող ժամկետում: Ընդ որում, անհրաժեշտության դեպքում դատարանն իրավունք ունի կիրառել հայցի ապահովման մի քանի միջոց:
Տվյալ քաղաքացիական գործով հայցվորները միջնորդել են միաժամանակ կիրառել հայցի ապահովման մի քանի միջոց, դրանք են` հայցագնի` երեք միլիոն ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանողի գույքի և դրամական միջոցների վրա, արգելել «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ընկերությանը և Սոնա Գրիգորյանին մինչև վեճի ավարտը «Ժողովուրդ» օրաթերթում կամ այլ լրատվական միջոցներով լուսաբանել սույն գործով քննարկվող խնդիրը, այդ թվում նաև` դատական վեճի ընթացքը: Դատարանը, քննության առնելով հայցի ապահովման ներկայացված միջոցները կիրառելու միջնորդությունը, գտել է, որ հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը երաշխավորելու համար միայն պատասխանողներին պատկանող գույքի վրա արգելանք դնելն այս դեպքում բավարար է, որպեսզի հետագայում դատական ակտի կատարումը չդառնա անհնարին կամ չդժվարանա:
Ինչ վերաբերում է հայցի ապահովման մյուս միջոցների կիրառմանը, ապա դատարանը գտել է, որ հիմքեր չկան եզրահանգելու, որ դրանց չձեռնարկելը կարող է դժվարացնել կամ անհնարին դարձնել կայացվելիք դատական ակտի կատարումը:
Այսպիսով, ներկայացված միջնորդությունը դատարանը բավարարել է մասնակիորեն, որոշելով` «Հայցագնի` երեք միլիոն ՀՀ դրամի չափով արգելանք դնել «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին և Սոնա Գրիգորյանին պատկանող գույքի` բացառությամբ դրամական միջոցների վրա»: Հավելենք նաև, որ միայն պատասխանողների դրամական միջոցների վրա արգելանք դնելու միջնորդության մերժումն ամբողջությամբ բավարար է, որ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ընկերության բնականոն գործունեությունը չխոչընդոտվի հայցի ապահովման կիրառման հետևանքով: Պատասխանող ընկերությունը տնօրինում է իր դրամական միջոցներին ամբողջությամբ, այնպես` ինչպես տնօրինում էր մինչև հայցի ապահովման միջոցի կիրառումը, ուստի կարող է կատարել իր գործունեությունից բխող ցանկացած վճարում, ինչպես նաև ստանալ օգուտներ:
Բացի այդ, դատարանը մերժել է նաև հայցվորի միջնորդության` «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ընկերությանը և Սոնա Գրիգորյանին մինչև վեճի ավարտը «Ժողովուրդ» օրաթերթում կամ այլ լրատվական միջոցներով սույն գործով քննարկվող խնդիրը, այդ թվում նաև` դատական վեճի ընթացքը լուսաբանելն արգելելու մասով հայցի ապահովման միջոցի կիրառումը:
Այս հանգամանքներում հրապարակվող այն կարծիքները, թե իբրև խմբագրության հետագա գործունեությունը վտանգված է, անհիմն են ու մտացածին:
Ինչ վերաբերում է «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրի հրապարակավ հայտնած այն կարծիքին, թե դատարանը հայցի ապահովման միջոց կիրառելիս «ինչ-ինչ պատճառներով» շտապել է, ապա հայտում ենք, որ դատարանի «շտապողականությունը» ելնում է ոչ թե «ինչ-ինչ պատճառներից», այլ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 2-րդ մասի իմպերատիվ պահանջից, համաձայն որի` «Միջնորդությունը քննարկվում է այն ստանալու օրը, և կայացվում է որոշում»: Այս դրույթը չունի բացառություններ, այդ թվում այն դեպքում, երբ մեկ այլ դատարանում նույն կողմերից ավելի վաղ ստացվել և քննության է առնվել ցանկացած այլ հայցադիմում:
Հավելենք նաև, որ նույն կողմերի միջև առկա մյուս քաղաքացիական գործով («Ժողովուրդ թերթի խմբագրություն» ընկերությունը և Սոնա Գրիգորյանն ընդդեմ Խաչիկ Խաչատրյանի), չի ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից