ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ահազանգ. Հանքավայրի շահագործումը սպառնում է ոչ միայն Մելիք գյուղին 01/29/2013 13:22 | Բնապահպանական իրավունք
Հայաստանի կանաչների միությունը և Էկոլոգիական հասարակական դաշինքը հանդես են եկել բաց նամակով՝ ուղղված ‹‹Գլոբալ Գոլդ›› ընկերության սեփականատեր Վան Կիրկորյանին:
Նամակում մասնավորապես նշված է.
Ամերիկյան «Գլոբալ Գոլդ» ընկերությունը Հայաստանում բաց եղանակով մի շարք հանքեր է շահագործում՝ ամենուրեք տարածելով ավեր ու աղտոտվածություն: Նշված ընկերության կողմից շահագործվող հանքավայրերից մեկը (Թուխմանուկ), որի բաժնետոմսերի զգալի մասը պատկանում է Վան Կիրկորյանին, գտնվում է Արագածոտնի մարզում, Մելիք գյուղի անմիջական հարևանությամբ: Հանքավայրի շահագործման տարածքում արդեն իսկ խախտված և ավերված են ջրագոյացման և ջրամատակարարման համակարգերը: Խիստ վատթարացել է Մելիք գյուղին մատակարարվող խմելու և ոռոգող ջրի որակը, իսկ հանքանյութի արդյունահանման՝ կանխատեսվող ծավալների մեծացման դեպքում այդ ջրերը կդառնան օգտագործման համար ոչ պիտանի:
Հանքավայրի շահագործման արդյունքում առաջացած երկու պոչամբարները գտնվում են մեծ թեքության վրա՝ Գետիկ գետի կիրճում և նրա անմիջական հարևանությամբ: Այդ պոչամբարներից քամվող թունավոր ջրերը լցվում են Գետիկ և ապա՝ Քասախ, Հրազդան, Արաքս գետերը: Այսինքն` «Գլոբալ Գոլդ» ընկերության կողմից իրականացվող Թուխմանուկ հանքավայրի շահագործումը սպառնում է ոչ միայն Մելիք գյուղին և մոտակա բնակավայրերին, այլև ամբողջ Արարատյան դաշտավայրին:
Այս պոչամբարներում թունավոր թափոնները՝ պոչանքը, իր մեջ պարունակում է ծանր մետաղներ, որոնք ոռոգման համակարգով հայտվում են գյուղմթերքի մեջ: Փոշիացված վիճակում գտնվող պոչանքը շրջակա միջավայրում տարածվում է նաև քամիների միջոցով, աղտոտելով մթնոլորտային օդը, որի միջոցով էլ՝ վարելահողերը, խոտհարքերը, արոտավայրերը, ջրագոյացման վայրերը:
Կարծես այս աղետալի վիճակը քիչ էր, այժմ էլ «Գլոբալ Գոլդ›› ընկերությունը նախատեսում է մեծ չափերի հասցնել հանքանյութի արդյունահանման ծավալները, ինչպես նաև կառուցել նոր՝ երրորդ պոչամբարը, նույնպես Գետիկ գետի կիրճում:
Ըստ բնակիչների, ինչ հանքը շահագործվում է, կտրուկ ավելացել է տարբեր կարգի հիվանդությունների թիվը: Հատկապես վտանգված է կանանց և երեխաների առողջությունը:
Գյուղում տիրում է ծայրահեղ աղքատություն: Ընկերությունը մինչ օրս ոչ մի սոցիալական ծրագիր գյուղում չի իրականացրել: Մելիք գյուղի բնակիչների հարստությունը այդ հանքը չէ, այլ անչափ արժեքավոր, սևահողի հզոր շերտերով դաշտերն են, բարձրլեռնային մարգագետիններն ու արոտավայրերը, որոնք ստեղծում են գյուղատնտեսության զարգացման համար արտակարգ հեռանկարներ: Այս ամենը գտնվում է ոչնչացման վտանգի տակ, որը սակավահող Հայաստանի համար մեծ կորուստ է լինելու, իսկ Մելիք գյուղի բնակիչների համար՝ արտագաղթի ուղիղ ճանապարհ:
«Գլոբալ Գոլդ» ընկերության կործանարար գործունեության հետևանքով Մելիք գյուղի գյուղատնտեսական դաշտերի բերքատվությունը կտրուկ ընկել է, սահմանափակվել են անասնապահության համար անհրաժեշտ արոտավայրերը, այսինքն՝ նվազել են գյուղացիների եկամուտները: Հայ գյուղացին, կորցնելով իր հողն ու ջուրը, այլևս չի կարող զբաղվել իր հիմնական աշխատանքով՝ գյուղատնտեսությամբ, և ստիպված գնում է ստորացուցիչ ցածր աշխատավարձով հանքավայրում աշխատելու: «Գլոբալ Գոլդ›› ընկերության գործունեության հետևանքով անսահմանափակ հնարավորություն է ստեղծվել մարդկանց շահագործման համար:
Պրն Կիրկորյան,
Դուք Ձեր կողմից առաջացրած աղետը ներկայացնում եք որպես ներդրում, աշխատատեղերի ստեղծում՝ բարերարություն: Համեմատության համար ասենք, որ 2009թ. միայն Ձեր մեկ ամսվա աշխատավարձը կազմել է 18,500 ԱՄՆ դոլար, իսկ գյուղացիներին խիստ ուշացումով և դատական պարտադրանքից հետո է վճարվում նրանց հասանելիք մոտավորապես 200 ԱՄՆ դոլարին հասնող աշխատավարձը:
Եվ սա ընդամենը վերաբերում է մեկ հանքավայրին, իսկ ի՞նչ կլինի, եթե կորպորացիայի ձեռքերը հասնեն Հանքավանին, Մարջանին, Գետիկին, որտեղ կա նաև ուրան և թորիում:
Հայկական Ասամբլեան, որին դուք անդամակցում եք, տարիների նվիրյալ աշխատանքով վայելում է հայաստանցիներիս հարգանքը և վստահությունը: Սակայն այն վտանգված է Ձեր և «Գլոբալ Գոլդ» ընկերության գործունեության արդյունքում:
Ներքոստորագրյալներս պահանջում ենք անհապաղ դադարեցնել «Գլոբալ Գոլդ» ընկերության գործունեությունը Հայաստանում, մինչև ուսումնասիրվեն Ձեր ընկերության գործունեության հետևանքով Մելիք գյուղին և Հայաստանի Հանրապետությանը պատճառված տնտեսական վնասի չափերը, այդ վնասը գնահատվի և փոխհատուցվի:
Հարգանքներով` Հայաստանի կանաչների միության
Նախագահ Հակոբ Սանասարյան
Էկոլոգիական հասարակական դաշինքի 50 կազմակերպությունների անունից` դաշինքի համակարգող Սիլվա Ադամյան››:
Ըստ նամակագիրների՝ հիշյալ նամակի պատճեններն ուղղված են Ամերիկայի Հայկական Ասամբլեայի նախագահ պարոն Բրայան Անդրոնիին, Հայկական Իրավաբանների Ասոցիացիայի նախագահ պարոն Գարո Ղազարյանին, ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերին ու գրասենյակներին, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան պարոն Ջոն Հեֆերնին:
Լուսանկարը՝ civilnet.am-ից
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից