ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զատիկյանի գործով վկաները հրաժարվում են նախաքննական ցուցմունքներից 01/29/2013 17:37 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանը՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, նույն տարածքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության գործով այսօրվա նիստում որոշեց դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը՝ վկաների նկատմամբ խոշտանգումներ կատարելու հայտարարությունները քննության առնելու համար:
Մալաթիայի ոստիկանության բաժնում նախաքննության ընթացքում իր նկատմամբ խոշտանգումների մասին այսօր հայտարարեց վկա, գործով ամբաստանյալ Ստեփան Հակոբյանի ընկերը՝ Ահարոն Հակոբյանը: Նախորդ նիստում նույնաբովանդակ հայտարարություն էր արել նաև վկա Արամայիս Սեդրակյանը:
Ըստ Ահարոն Հակոբյանի՝ իրենից երկու անգամ ցուցմունքներ են կորզվել խոշտանգումների միջոցով՝ դիմակավոր անձինք ուժգին հարվածներ էին հասցնում իր գլխին, ոտնաթաթերի տակ, կողերին: Ծեծին հնարավոր չէր դիմանալ, այդ պատճառով էլ տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Վկան հավելեց, որ դրանք իր ցուցմունքները չեն, «տպած բերել են, ծեծելով պարտադրել են», և ինքը դրանք ստորագրել է: Նա հայտնեց նաև, որ ոստիկաններն իրենց տուն դիմումի ձև էին բերել առ այն, որ «խնդրում եմ ոչ մեկի հետ ինձ առերես չհարցաքննել»՝ իր անվտանգությունից ելնելով: Ինքը, սակայն, նման դիմում չի գրել:
Նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև էական հակասությունների պատճառով հրապարակվեցին վկայի ցուցմունքն ու լրացուցիչ ցուցմունքը: Ըստ առաջինի՝ Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրել են Ստեփան Հակոբյանն ու Նարեկ Խաչատրյանը, և այդ մասին վկային հայտնել է վերջինը:
Ըստ նախաքննական լրացուցիչ ցուցմունքի՝ հիշյալ երկու անձինք սպանությունը կատարողին՝ Արսեն Առուշանյանին իր՝ վկայի, միջոցով գումար են փոխանցել:
Ահարոն Հակոբյանը նորից հայտարարեց, որ դա իր ցուցմունքը չէ: «Լավ, գեղեցիկ» գրել են, բրավո»:
Մեղադրող Արմեն Մարուխյանի հարցին, թե այնուամենայնիվ ցուցմունքներում կան բաներ, որոնք, ըստ վկայի համապատասխանում են իրականությանը, վկան պատասխանեց՝ երևի, ապա նորից հավելեց, որ տպած բերել են, հարցաքննություն չի եղել. «Ես ոչ քննիչ եմ տեսել, ոչ էլ հարցաքննող», - ասաց նա: Վկան հերքեց նաև փող փոխանցելու մասին ցուցմունքը և հայտարարեց, որ ինքը Նարեկ Խաչատրյանի խնդրանքով ընդհանուր ընկերոջ՝ Արմեն Բեկջանյանի հետ մաքսազերծման վերաբերյալ փաստաթղթեր է փոխանցել անծանոթ մի անձի: Նա հերքեց նաև նախաքննական ցուցմունքն այն մասին, թե տուժողի ու ամբաստանյալի միջև թշնամանք է եղել: Ըստ վկայի, հարաբերությունները սառել էին, բայց թշնամանք չկար:
Այս գործով միակ ամբաստանյալը Ստեփան Հակոբյանն է՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբորորդին, ով մեղադրվում է Սեդրակ Զատիկյանի սպանությունը կազմակերպելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ Ստեփան Հակոբյանը Նարեկ Խաչատրյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով դրդել` պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին:
Բացի այդ Ստեփան Հակոբյանը ապօրինի կերպով ձեռք է բերել և մինչև 2006թ. հունիսի 23-ն ապօրինի կերպով պահել է ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են 2006 թվականի հունիսի 23-ին` իրեն պատկանող տանը կատարված խուզարկությամբ:
Հաջորդ՝ հունվարի 31-ին նշանակված նիստը տեղի կունենա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ կհարցաքննվի այս գործով վկա, Սեդրակ Զատիկյանի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Առուշանյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից