ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կկազմակերպվի ԱԳՆ շենքի օտարման դասական աճուրդ 01/28/2013 13:25 | ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿ
Հունվարի 28-ին ուժի մեջ մտավ Հանրապետության հրապարակում գտնվող Արտաքին գործերի նախարարության շենքին վերաբերող` «Պետական գույքն օտարելու մասին» ՀՀ կառավարության 2012թ.-ի դեկտեմբերի 27-ի որոշումը:
Ըստ այդմ, կառավարությունը որոշել է Կառավարական N 2 մասնաշենք հասցեում գտնվող՝ 14 241,9 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց սպասարկման ու օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով «Տանգո» փակ բաժնետիրական ընկերությանը օտարելու համար կնքել առուվաճառքի նախնական պայմանագիր:
Գույքի գնահատված արժեքը 2012 թ.-ի հոկտեմբերի 2-ի դրությամբ սահմանվել է 20 մլրդ 692 մլն 373 հազար դրամ:
Գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի 0,3928 հեկտար բաժնային մասը` 235 մլն 680 հազար դրամ կադաստրային արժեքով:
Որոշմամբ սահմանվել է նաև, որ գույքը շարունակվելու է անհատույց օգտագործվել վաճառողի կողմից և գնորդին հանձնման-ընդունման ակտով կհանձնվի առուվաճառքի նախնական պայմանագրի ստորագրման ամսաթվից երեք տարի հետո նույն ամսաթվին` այն զբաղեցնող պետական հիմնարկներից և վարձակալության պայմանագրի ժամկետը լրացած վարձակալներից ազատված վիճակում:
Գույքի առուվաճառքի գնի հնարավոր ավելի բարձր արժեքի բացահայտման նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է այս որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել գույքի օտարման դասական աճուրդ:
Աճուրդը չկայանալու կամ աճուրդի հաղթողի հետ պայմանագիրը մինչև 2013 թ.-ի ապրիլի 30-ը չկնքվելու դեպքում գույքը և հողամասի բաժնեմասերը՝ այս որոշման մեջ նշված պայմաններով, հիմնական առուվաճառքի պայմանագրի կնքմամբ կվաճառվեն «Տանգո» ՓԲԸ-ին:
Գույքի առուվաճառքի հիմնական պայմանագիրը 2013 թ.-ի մայիսի 15-ի դրությամբ որևէ պատճառով չկնքելու դեպքում` «Տանգո» ՓԲԸ-ն պարտավորվել է անմիջապես օտարել ՀՀ-ին, և ՀՀ-ն պարտավոր է անվանական արժեքով գնել Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող՝ 0,5081 հեկտար հողամասի սեփականատեր, «Տանգո» ՓԲԸ-ի դուստր հանդիսացող «Սալսա Դիվելոփմենթ» ՓԲԸ-ի բոլոր թողարկված և լրիվ վճարված բաժնետոմսերը:
Որոշմամբ սահմանված են նաև գնորդի ու վաճառողի պարտավորությունները:
Գնորդի պարտավորությունների մեջ, մասնավորապես, ներառված է, որ գույքի հանձնում-ընդունումից և անհրաժեշտ ծավալի ներդրումների իրականացմամբ վերակառուցումից հետո գույքն օգտագործել բացառապես հյուրանոցային և նմանատիպ գործունեության նպատակով:
Այդ հասցեում գտնվող՝ 789,4 քառ. մետր մակերեսով տարածքն օգտագործող «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ին թույլատրվում է վարձակալության պայմանագրի հիմքով օգտագործումը՝ մինչև 2015 թ.-ի դեկտեմբերի 8-ը:
Վաճառողը պարտավորվում է աջակցել և օժանդակել գնորդին՝ այդ հասցեում գտնվող շենքի բաղադրիչը համարվող և գույքի հետ միասին ճարտարապետական ամբողջություն կազմող այն ենթամասերն ու հատվածները և շենքով զբաղեցված հողամասի համապատասխան բաժնեմասերը գնորդի հաշվին և վերջինիս համար ընդունելի ողջամիտ արժեքով ձեռք բերելու հարցում, որոնք այս որոշման ընդունման ամսաթվի դրությամբ պատկանում են երրորդ անձանց և հայտնի են՝ որպես «Արարատ» ռեստորան, որը զբաղեցնում է 856 քառ. մետր մակերեսով տարածք, «Նոյան տապան» գրախանութ` 418 քառ. մետր մակերեսով, և «Անի» գրատուն` 150,2 քառ. մետր մակերեսով տարածքներ:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից