Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Դատապարտյալներն անարգել զբաղվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ 01/26/2013   02:00  |  Վերլուծություններ


Ծանոթանալով տարբեր քրեական գործերում արձանագրված փաստերին, չենք կարող չտարակուսել որոշ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից դեռևս անբավարար հսկողության, ինչպես նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի կողմից ղեկավարվող ԱՆ քրեակատարողական վարչության կողմից անբավարար վերահսկողության առնչությամբ:

Ճիշտ է, կալանավայրերում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ որոշակի աշխատանք քրեակատարողական հիմնարկների համապատասխան աշխատակիցների կողմից կատարվել ու կատարվում է, բայց փաստը նաև այն է, որ շատ դատապարտյալներ, այնտեղ նստած, թմրամիջոցներ են պատվիրել, ստացել, ավելին` կալանավայրից նույնիսկ զբաղվել թմրամիջոցների վերավաճառքով: Չկա որևէ երաշխիք, որ ազատազրկման դատապարտվածներից ոմանք այս պահին էլ չեն զբաղվում նույն գործով, ինչը թերեւս առանց  քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների գործուն աջակցության դժվար է պատկերացնել: Գուցե լինում են բացառություններ, երբ փորձ արվում է շրջանցել քրեակատարողականների աշխատակիցներին, ինչն էլ անմիջապես պատժվում է, այլ խոսքով  բացահայտվում է, որի շնորհիվ էլ փորձ է արվում ապահովել կալանավայրերում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ինչ-որ ցուցանիշ:

Մեղադրական եզրակացության համաձայն` Խաչիկ Բաբայանը  ՀՀ ԱՆ ‹‹Կոշ›› քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում, տեղեկանալով իր ծանոթ Արթուր Խաչատուրյանի մոտ ‹‹բուպրենորֆին›› տեսակի թմրամիջոց պարունակող SUBUTEX (‹‹սուբուտեքս››) տեսակի դեղահաբերի առկայության մասին, մոտ 0,008 գրամ ‹‹բուպրենորֆին›› պարունակող մեկ դեղահաբը 20 000 ՀՀ դրամով իրացնելու նպատակով, նշված դեղահաբերը գնելու վերաբերյալ հեռախոսով պայմանավորվել է վերջինիս հետ:

Այնուհետև Խ. Բաբայանը, թմրամիջոցների գնորդ անձանց հետ, պայմանավորվածության համաձայն, ‹‹Կոշ›› ՔԿՀ-ից նրանց հեռախոսակապով Արթուր Խաչատուրյանի հետ տարբեր վայրերում հանդիպման ուղղորդելու միջոցով 2010 թ. հոկտեմբերից մինչև 2011թ. մայիսի 24-ը ժամանակահատվածում վերավաճառելու եղանակով ինչպես Ալբերտ Հովհաննիսյանին, այնպես էլ գործով տարբեր անձանց իրացրել է Արթուր Խաչատուրյանից ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափի՝ մոտ 0,8 գրամ ‹‹բուպրենորֆին›› պարունակող մոտ 100 հատ ‹‹սուբուտեքս›› տեսակի դեղահաբ։ Խ. Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Մեկ այլ քրեական գործով, որն այժմ քննվում է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ամբաստանյալի աթոռին են հայտնվել միանգամից  յոթ հոգի` Արամ Սաժումյանը, Հրաչյա Գրիգորյանը, Աշոտ Հովակիմյանը,Սամվել Դեմիրճյանը, Գայանե Խուգոյանը, Հմայակ Մանուկյանը և Լևոն Բաբայանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Արամ Սաժումյանն իր ծանոթ, ՀՀ ԱՆ ‹‹Վարդաշեն›› ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալ Հմայակ Մանուկյանի կողմից իրացնելու նպատակով ապօրինի թմրամիջոց ձեռք բերելուն և դրանք իրացնելուն օժանդակելու դիտավորությամբ 2012թ. մարտ ամսվա տարբեր օրերի (3 դեպքով) վերջինիս հետ հեռախոսակապով ունեցած պայմանավորվածության համաձայն, նրա մատնանշած անձանցից ստացված գումարներով ապօրինի ձեռք է բերել յուրաքնչյուր անգամ խոշոր չափերի  ‹‹բուպրենորֆին›› տեսակի թմրամիջոց պարունակող հաբեր: Դրանցից զգալի չափի թմրամիջոցը օգտագործել է անձամբ, իսկ մնացած խոշոր չափերի քանակությունները Հմայակ Մանուկյանի ցուցումով փոխանցել ինչպես վերջինիս, այնպես էլ իր ծանոթ Լևոն Բաբայանին:

Մեղադրական եզրակացության համաձայն` Հրաչյա Գրիգորյանը ‹‹Վարդաշեն›› ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալ Սամվել Դեմիրճյանի խնդրանքով նույն հիմնարկում պատիժ կրող Հմայակ Մանուկյանի կողմից առանց իրացնելու նպատակի (գործածման համար) ‹‹բուպրենորֆին›› տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբի 1 հատը 25 000 դրամով ձեռք բերելուն օժանդակելու դիտավորությամբ նախնական համաձայնության է եկել իր հարևան Աշոտ Հովակիմյանի հետ: Այնուհետև տեղեկանալով Հմայակ Մանուկյանի կողմից 7 դեղահաբ ձեռք բերելու ցանկությանը, 2012 թ. մարտին Աշոտ Հովակիմյանի ծանոթ Գայանե Խուգոյանից 1 հաբը 15 000 դրամով գնելու և գումարը հետագայում վճարելու պայմանով, ապօրինի ձեռք են բերել խոշոր չափի` մոտ 0,056 գրամ ‹‹բուպրենորֆին›› տեսակի թմրամիջոց պարունակող 7 հաբ: Նրանք նշված հաբերը գնորդին փոխանցելու նպատակով Նոր Նորքի 6-րդ զանգվածում գտնվող ‹‹Ռադիոտեխնիկա›› խանութի աստիճանների մոտ, քարի տակ թաքցրել են հաբերը և օժանդակել Հմայակ Մանուկյանի կողմից հիշյալ թմրամիջոցի ձեռքբերմանը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այժմ քննվող մեկ այլ քրեական գործով Ռուբիկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010 թ. ապրիլի 23-ին վերոնշյալ դատարանի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար 7 տարի ազատազրկման դատապարտվելուց հետո, ՀՀ ԱՆ ‹‹Գորիս›› քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում որոշել Է շարունակել զբաղվել թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ:

Մասնավորապես պարզվել է, որ Ռուբիկ Մարտիրոսյանն իր հետ միևնույն քր. գործով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված, ՀՀ ԱՆ ‹‹Նուբարաշեն›› քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Հովհաննես Միշայի Գևորզյանի միջոցով վերջինիս ծանոթ` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի ոմն Բեյնամից թմրամիջոցներ ձեռք բերելու, դրանք մաքսանենգությամբ ՀՀ ներկրելու և իրացնելու հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, հեռախոսակապով նախնական համաձայնության է եկել Հովհաննես Միշայի Գևորզյանի, իսկ դրանք տարբեր անձանց վաճառելա շուրջ եղբոր` Ռոմիկ Գառնիկի Մարտիրոսյանի հետ: Դրանով նա ընդգրկվել Է Հովհաննես Գևորզյանի ձևավորած կայուն կազմակերպված խմբում:

Ալբերտ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված լինելով, պատիժը ՀՀ ԱՆ ‹‹Դատապարտյալների հիվանդանոց›› Քկ հիմնարկում կրելու ընթացքում որոշել է շարունակել զբաղվել թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով հեռախոսակապով ծանոթացել և պայմանավորվածություն է ձեռք բերել քրոջ փաստացի ամուսնու` տաքսի ծառայություններ իրականացնող Զոհրակ Հենրիկի Խաչատրյանի հետ՝ որոշակի վարձատրության դիմաց նրան պատկանող ‹‹ՎԱԶ 21015›› մակնիշի ավտոմեքենայով իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների ձեռքբերման ու դրանք իրացնելու գործում իրեն օժանդակելու վերաբերյալ։

Յուրաքանչյուր դեպքում թմրամիջոցներ իրացնող և դրանց գնորդ անձանց հետ նախապես և անձամբ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո, Ալբերտ Հովհաննիսյանը Զոհրակ Խաչատրյանին հեռախոսակապով ուղղորդել է հանցակիցների հետ հանդիպման վայրեր։

Տիգրան Նալթակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. փետրվարի 25-ին իր ծանոթ՝ ՀՀ ԱՆ ‹‹Կոշ›› քրեակատարոդական հիմնարկությունում պատիժը կրող դատապարտյալ ոմն Արթուրի հետ հեռախոսազրույցի ընթացքում տեղեկանալով վերջինիս կողմից գործածման նպատակով առանձնապես խոշոր չափերի ‹‹ափիոն›› տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու մտադրության մասին, ընդառաջել է նրա խնդրանքին՝ թմրամիջոցն իրացնողի հետ հանդիպելու, այն ստանալու և Արթուրին փոխանցելու վերաբերյալ:

Վազգեն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր օգտագործման համար  ‹‹ափիոն›› տեսակի թմրամիջոց ձեռք բերելու նպատակով, 2011թ. փետրվարի կեսերին հեռախոսակապ է հաստատել թմրամիջոցների առքուվաճառք իրականացնող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված և ՀՀ ԱՆ ‹‹Գորիս›› Քկ հիմնարկում պատիժը կրող իր ծանոթ Ռուբիկ Մարտիրոսյանի հետ: Այնուհետև պայմանավորվել է Երևան քաղաքում հանդիպել վերջինիս եղբորը` Ռոմիկ Մարտիրոսյանին եւ նրանից 170 000  դրամի դիմաց առանց իրացնելու նպատակի (իր գործածման համար) ձեռք բերել առանձնապես խոշոր չափերի ՝ 12 գրամ ‹‹ափիոն›› տեսակի թմրամիջոց։

Ընդգծենք, որ այսպիսի դեպքերն ու քրեական գործերը բազմաթիվ են, բայց բոլորը ներկայացնել հնարավոր չէ և իմաստ էլ չունի: Եղածն էլ, կարծում ենք, բավարար է, ամրագրելու, որ քրեակատարողական հիմնարկների պատերն ամենեւին էլ չեն խանգարում դատապարտյալներին զբաղվելու թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ` թե ձեռք բերելու եւ թե իրացնելու առումով: Ինչպես ասում են մեկնաբանություններն ավելորդ են:
 

Հեղինակ` Արթուր Հովհաննիսյան


Արխիվ

[]