ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չի կատարվում պատշաճ քննություն և մեղավորներին էլ չեն պատժում 01/25/2013 16:23 | ԼՐԱՀՈՍ
«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեռ 2 տարի առաջ խոստացել էր հետամուտ լինել մեր երեխաների սպանության գործի բացահայտմանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշում են խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները՝ հավելելով, որ մինչ այսօր ոչ մի դրական փոփոխություն իրենք չեն տեսնում:
«Շարունակական լռությունը և առանց հիմքերի գովաբանությունը՝ բանակի համար կործանարար է»,- ասաց «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Լալա Ասլիկյանը:
Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները արդարություն են պահանջում, ասելով, որ «ուզում են իմանալ, թե իրականում ինչն է իրենց զավակների մահվան պատճառը»: Վերջիններս նշում են նաև, որ պետությունը չի կատարել հարուցված գործերի պատշաճ քննություն և չեն պատժվել մեղավորները, ինչը պատճառ է դարձել հայոց բանակում անպատժելիության մթնոլորտին:
2010թ. զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը նշեց, որ իր տղայի գործով շարունակ քննիչներ են փոխվում, «ոչ մի բան չեն անում գործը բացահայտելու համար հակառակը ամեն բան անում են գործը անդունդ տանելու համար»:
Իսկ 2007թ. զոհված Տիգրան Օհանջանյանի հայրը՝ Սուրեն Օհանջանյանն էլ նշում է, որ նախաքննական մարմնի վարկածով իր որդին մահացել է դժբախտ պատահարի հետևանքով, սակայն հավելում, որ չեն հավատում այդ վարկածին:
«Դատաբժշկական փորձաքննության ժամանակ արված լուսանկարներում ակնհայտ երևում է տղայիս մարմնի վրայի վնասվածքները, սակայն բժիշկը դրանք չի արձանագրել, բացի այդ՝ գործերի մեջ գրված է եղել, որ շորերը պատառոտված են, բայց փորձաքննության են ուղարկվել նորմալ վիճակում գտնվող շորեր»,- նշում է Տիգրանի հայրը՝ հավելելով, որ իր տղայի գործը մի ամբողջ հակասությունների շղթա է:
Իսկ զոհված Արայիկ Ավետիսյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանն էլ պնդում է, որ իր տղային սպանել են 100 դոլարի համար: «Տղաս արձակուրդից վերադարձել է զորամաս, իսկ նրան կանչել է գումարտակի հրամանատարը և ասել, որ տուն էիր գնացել ինչի՞ ամբողջ գումարը չբերեցիր»,- պատմում է մայրն ու հավելում, որ ինքը կարողացել է տղային տալ ընդամենը 15 000 դրամ, քանի որ տանը փող չի եղել»:
Արայիկ Ավետիսյանի գործը 2009թ. կասեցվել է սպանությունը կատարողի անհայտ լինելու պատճառաբանությամբ: Սակայն մայրը պնդում է, որ նա գիտի, թե դա ում ձեռքի գործն է «իմ տղային սպանել է գումարտակի հրամանատար Մհեր Ստեփանյանը»,- ասում է Անահիտ Մկրտչյանը:
Իրինա Ղազարյանն էլ՝ Արթուր Ղազարյանի մայրը, նշեց, որ ինքը ևս գիտե, թե որն է որդու սպանության պատճառը։ Նշելով, որ սպանության օրվանից 3 օր առաջ հեռախոսով խոսել էր տղայի հետ, որի ժամանակ էլ տղան ասել էր, որ «Մարտին Ջհանգիրյանը թուրքերի հետ թմրամիջոցների առքուվաճառքով է զբաղվում», իսկ մայրը նրան նախատել է նման բաներ ասելու համար։ Տղայի հետ զրույցից 3 օր անց իրենց կանչում են հոսպիտալ ասելով, որ իրենց տղան գլխի վրա ուռուցք ունի, «բայց մենք այլ բան տեսանք տղայիս բերանը սոսնձված էր, իսկ այդպես անում են, երբ արդեն մահացած է լինում», պատմում է Արթուր Ղազարյանի մայրը։
Այնուամենայնիվ զոհված զինծառայողների մայրերը պնդում են, որ պայքարելու են մինչև վերջ:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան