ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ-ի որոշումը` առաջիկա ժամերին 01/25/2013 13:22 | ԼՐԱՀՈՍ
Սահմանադրական դատարանը հունվարի 25-ին գրավոր ընթացակարգով քննության առավ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով 2012թ.-ի դեկտեմբերի 2-ի լրացուցիչ ընտրության արդյունքներով թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի դեկտեմբերի 7-ի որոշումը վիճարկելու վերաբերյալ այդ ընտրատարածքից պատգամավորի նախկին թեկնածու Ստյոպա Սաֆարյանի դիմումի հիման վրա գործը:
Հաշվի առնելով, որ գործում առկա են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, այդ թվում` պատասխանող կողմ ճանաչված թ.1 ԸԸՀ-ի և հարակից պատասխանողի` ԿԸՀ-ի, սահմանված ժամկետում ներկայացրած` 165 էջից բաղկացած, պարզաբանումները, ՍԴ-ն անցավ խորհրդակցական սենյակ` գործով որոշում կայացնելու համար:
Ինչպես «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց Ս.Սաֆարյանը, ինքը համոզված է, որ ՍԴ-ին ուղղված իր դիմումի մեջ հանգամանորեն ներկայացրել և հիմնավորել է ընտրությունների կազմակերպման, նախընտրական քարոզչության ժամանակահատվածներում և քվեարկության օրը տեղ գտած «համակարգային ու համատարած բնույթի օրինախախտումները»` դիմումին կցելով նաև 2 խտասկավառակ՝ տեսանյութերով, և 17 էջից բաղկացած հավելվածներ:
Դիմումատուն, սակայն, ակնկալիքներ չունի, որ ՍԴ-ն կբավարարի իր պահանջը և չեղյալ կճանաչի ընտրության արդյունքների վերաբերյալ թիվ 1 ԸԸՀ-ի որոշումը, ըստ որի ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ-ի կողմից առաջադրված Ռոբերտ Սարգսյանը. «Որովհետև վտանգավոր կլինի առավել ևս այս նախագահական ընտրություններից առաջ ՍԴ-ի կողմից իմ դիմումի բավարարումը»:
«Որպեսզի հետագայում Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում չասեն, թե Ստեփան Սաֆարյանն իր իրավունքները չի պաշտպանել մինչև վերջ ՀՀ-ում, այդ թվում` չի դիմել Սահմանադրական դատարան` այս ընտրությունների հետ կապված, ես ուղղակի պարտք եմ համարել դիմել և շատ արագ ավարտին հասցնել այս ամենը, որպեսզի գործն ուղարկենք Ստրասբուրգ»,-պարզաբանեց Ս.Սաֆարյանը:
Հաղթող ճանաչված մրցակցի կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումների վերաբերյալ Ս.Սաֆարյանի պնդումներին բացարձակապես համաձայն չէր թ.1 ԸԸՀ-ի նախագահ Գեղամ Հայրապետյանը: Նա պնդեց, որ որևէ դիտորդի կամ վստահված անձի կողմից Ս.Սաֆարյանի մատնանշած խախտումները գրանցամատյաններում արձանագրված չեն: Ինչ վերաբերում է քվեարկության օրն երթուղային տաքսիներով ընտրողներին տեղամասեր զանգվածաբար տեղափոխելու փաստերն ապացուցող տեսանյութերին, ապա, ըստ ԸԸՀ-ի նախագահի, «տեսանյութերից մեկում հարցադրում էր, որտեղ ընտրողներից մեկը պատասխանում է, որ այո’, մեզ մոտից դեպի տեղամաս, որը մի քիչ հեռու է, երթուղային տաքսի է գնացել, և շենքի բոլոր բնակիչներն էլ օգտվել են այդ հնարավորությունից, սակայն նա նշում է նաև, որ իրենց չի ասվել, թե ում պետք է ընտրեն»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան