ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ձկնորսական նավ՝ հիդրոլոգիականի փոխարեն. դատավարության երկրորդ փուլը սկսվել է 01/25/2013 13:52 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Խե՜ղճ Սևանա լիճ… Դեռ բավական չէ, որ մակարդակն իջեցվեց ու չի բարձրացվում այնպես, ինչպես անհրաժեշտ է, դեռ բավական չէ, որ որսագողությամբ հափշտակվել և ոչնչացվել են արդյունագործական ձկնապաշարները, հետո էլ լճի համար չբերվեց հիդրոլոգիական հատուկ նշանակության այն նավը, որը մասնագետները, գիտնականներն անհրաժեշտ էին համարել լճին: Դրա փոխարեն բերվել է ձկնորսական նավ, բնականաբար, ավելի էժան, ինչով էլ իմաստավորվել է սույն գործարքը: Լճի բախտը չբերեց նույնիսկ նավի հարցում, նույնիսկ անհրաժեշտ նավը նրան շա՞տ համարվեց…
«Կամար» ՓԲ ընկերության հիմնադիր ու տնօրեն Հայկ Վարդանյանին առաջադրված մեղադրանքի համաձայն` նա ստանալով «Պետության կարիքների համար հիդրոլոգիական հատուկ նշանակության նավի մատակարարման գնման» պայմանագրով նախատեսված 153,0 մլն դրամ գումարը, նախապես գիտեցել է, որ ՌԴ «Ախտարսկայա Սուդովերֆ» ՓԲԸ-ի առաջարկած 46 մլն 923 հազար 200 դրամին համարժեք 3,2 մլն ՌԴ ռուբլի արժեքով «ԲՊՄ-74 Մ-ԺԴ» տեսակի ձկնորսական նավը չի համապատասխանում նշված պայմանագրի տեխնիկական բնութագրին (ցածր է եղել հայտում ու գնման պայմանագրում նշված «ՌՄ-376» տեսակի կամ դրան համարժեք նավի տեխնիկական չափորոշիչներից): Սակայն, չնայած վերոնշյալին, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու դիտավորությամբ դիմել է որոշակի գործողությունների: Մասնավորապես` «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ին ներկայացրած առաջարկվող գնի ինքնարժեքի հաշվարկում որպես «ԲՊՄ-74 Մ-ԺԴ» տեսակի նավի ձեռք բերման գին նշել է 99,0 մլն դրամ:
Այնուհետև նշված նավի ձևափոխման, կահավորման և այն Հայաստան տեղափոխելու վերաբերյալ փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալներ ներառելով, Հ. Վարդանյանը 2007թ. մարտի 16-ին ՀՀ բնապահպանության նախարարությանը մատակարարել է պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող «ԲՊՄ-74 Մ-ԺԴ» տեսակի ձկնորսական նավը և «Կամար» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահ Վարդան Տոռոզյանի օժանդակությամբ հափշտակել պետական բյուջեից հատկացված գումարից 33 559 963 դրամ:
Նույն քր. գործով ամբաստանյալի աթոռին է հայտնվել նաև հիշյալ ընկերության գլխավոր հաշվապահ Վարդան Տոռոզյանը: Քննությամբ պարզվել է, որ նա հանդիսանալով «Կամար» ՓԲԸ-ի հիմնադիր անդամ և գլխավոր հաշվապահ, ինչպես նաև ամերիկյան «Էրչ-Ինվեսթմնթս Ինքորփորեյշն» ընկերության նախագահը, իր խորհուրդներով ու գործողություններով օժանդակել է Հայկ Վարդանյանին` հիշյալ պայմանագրի շրջանակներում խարդախությամբ 33 559 963 դրամի հափշտակություն կատարելուն:
Ըստ մեղադրական եզրակացության, Վ. Տոռոզյանը Հ. Վարդանյանից նախապես իմանալով, որ ՌԴ «Ախտարսկայա Սուդովերֆ» ՓԲԸ-ի հիշյալ նավը չի համապատասխանել նշված պայմանագրի տեխնիկական բնութագրին, «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի հայտարարած մրցույթում խոչընդոտները վերացնելու նպատակով, դիմել է որոշակի գործողությունների: Մասնավորապես` մրցույթի կայացման և «Կամար» ընկերության` հաղթող ճանաչվելու համար, ձևականորեն մրցույթի մասնակից է դարձրել մոր` Սվետլանա Ղազարյանի հիմնադրած «Արշալույս» ՍՊԸ-ն, այդ ընկերության անվամբ լրացրել ակնհայտ թերի փաստաթղթեր և դրանք ներկայացրել «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ:
Այնուհետև նավի ձևափոխման, կահավորման և այն ՀՀ տեղափոխելու պատրվակով, Վ.Տոռոզյանը «Կամար» ՓԲԸ-ի անունից 2006թ. դեկտեմբերի 30-ին «Էրչ-Ինվեսթմնթս Ինքորփորեյշն» ընկերության հաշվեհամարին փոխանցված ընդհանուրը 100 800 ԱՄՆ դոլար գումարից «Արցախբանկ» ՓԲԸ-ի երևանյան մասնաճյուղից կանխիկ ստացել է 90 000 ԱՄՆ դոլար և այն նույն օրը հանձնել Հայկ Վարդանյանին, որով օժանդակել է վերջինիս` պետական բյուջեից հատկացված գումարից 33 559 963 դրամ գումարը հափշտակելուն:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ` դատավոր Ա.Մկրտչյանի) հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, գտել է, որ Հայկ Վարդանյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, իսկ Վարդան Տոռոզյանի մեղավորությունը 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախատեսված հանցանք կատարելու մեջ ապացուցված է, որի համար նրանք ենթակա են քրեական պատասխանատվության և պատժի:
Դատարանը 11.05.2011թ. դատավճռով Հայկ Վարդանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 4 տարի 6 ամիս ժամկետով: Նույն քրեական գործի դատաքննության արդյունքում դատարանը հիշյալ ընկերության գլխավոր հաշվապահ Վարդան Տոռոզյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 4 տարի ժամկետով:
Թվում է, թե սրանով ամեն ինչ պետք է ավարտվեր, սակայն ամբաստանյալները վերաքննիչ բողոքով դիմել էին ՀՀ քրեական և զինվորական վերաքննիչ դատարան` պահանջելով բեկանել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հիշյալ դատավճիռը, կայացնել արդարացման դատավճիռ, կարճել քրեական գործը և դադարեցնել քրեական հետապնդումը` ՀՀ քր.դատ.օր-ի 35 հոդ. 1-ին մասի 2-րդ կետով` ամբաստանյալների արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Սակայն, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող դատավոր` Ա. Դանիելյան, դատավորներ` Մ. Արղամանյան, Մ. Ռեհանյան) 26.07.2011թ. որոշմամբ բողոքը բավարարել է մասնակի. առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանել է և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության: Ինչո՞ւ…
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր որոշմամբ հիմնավորել է, որ առաջին ատյանի դատարանը սույն գործով դատական քննության արագացված կարգ կիրառելու պայմաններում, ամբաստանյալներ Հայկ Վարդանյանի և Վարդան Տոռոզյանի կողմից դատական նիստում, դեռևս մինչև դատական վիճաբանություններ սկսելը, պաշտպանից հրաժարվելու պարագայում պետք է անցներ ընդհանուր կարգով գործի քննությանը, ինչը չի արել: Նշվածը հանգեցրել է քրեադատավարական օրենքի այնպիսի խախտման, որը բոլոր դեպքերում հիմք է դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան այլ կազմով նոր քննության ուղարկելու համար:
Այժմ հիշյալ քրեական գործը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է` այլ կազմով նոր քննության համար: Հետաքրքիր է, թե ինչ է վճռելու դատարանը` սույն գործով դատավոր Լևոն Ավետիսյանի նախագահությամբ: Կանխակալ կարծիք չարտահայտենք, բայց շատ կզարմանանք, եթե դատարանը իր վճռում ժխտի հիդրոլոգիական հատուկ նշանակության նավի փոխարեն ձկնորսական նավ բերելու փաստն ու պետական բյուջեից առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակման մեղադրանքը: Մենք կհետևենք իրադարձությունների զարգացման հետագա ընթացքին:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից