ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԿԸՀ-ն համամիտ չէ Արման Մելիքյանի հետ 01/24/2013 19:17 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանն այսօր ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտարարել է, որ դեռեւս չի ստացել ՀՀ անկախացումից ի վեր ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած, սակայն մշտապես արտերկրում բնակվող երկքաղաքացիների և ՀՀ քաղաքացիությունից հրաժարված քաղաքացիների թվաքանակի հրապարակմանը վերաբերող իր դիմումի պատասխանը։
Արձանագրելով, որ ԿԸՀ-ն իր դիմումը վերահասցեագրել է ոստիկանությանը՝ նախագահի թեկնածուն նշել է, որ հունվարի 23-ի դրությամբ դիմումը դեռ տեղ չէր հասել։
«Չգիտեմ, գուցե հատուկ են ձգձգում, գուցե ծառայողական անփութություն է... Դա իրենց գործն է` մենք ապացուցելու ոչինչ չունենք ու եթե չլինեն իրենց` պաշտոնական տվյալներն ու պարզաբանումները, մենք կներկայացնենք մերը: Արդեն հանգիստ ու հիմնավոր կերպով կարող ենք պնդել, որ 2012 թվականի դրությամբ, ըստ պաշտոնական աղբյուրների, Հայաստանից հեռացել է մոտ մեկուկես միլիոն մարդ, որոնցից առնվազն մեկ միլիոնն ունի քվեարկելու իրավունք:Մենք շարունակում ենք հետազոտել այս խնդիրն ու վստահ ենք, որ կունենանք լրացուցիչ տվյալներ»,- հայտարարել է Ա.Մելիքյանը։
Նախագահի թեկնածուի ֆեյսբուքյան գրառմանը քիչ առաջ արձագանքել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Անհիմն ու անընդունելի համարելով նրա գնահատականները, ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ հանձնաժողովի հունվարի 18-ի ժամը 15.00-ի հերթական նիստում Ա.Մելիքյանի դիմումի նախատեսված քննարկումը,նրա իսկ խնդրանքով, տեղափոխվել է նույն օրը 18.00-ի արտահերթ նիստ։
Դիմումի քննության օրվան հաջորդող առաջին իսկ աշխատանքային օրը` հունվարի 21-ին, ՀՀ ԿԸՀ-ի որոշումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն: Վերջինս նշված որոշումը ստացել է հունվարի 22-ին, իսկ հունվարի 23-ին ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանին են ուղարկվել համապատասխան տեղեկություններ:
«Նշվածից ակնհայտ է, որ ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի դատողությունններն առ այն, որ «երեկվա դրությամբ (նկատի ունի հունվարի 23-ը) դիմումը դեռ տեղ չէր հասել», մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը»,- հայտնում է ԿԸՀ-ն:
Ի դեպ նշենք, որ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հսկողության և վերլուծության բաժնի պետ Հայկ Քոչինյանը նույնպես անդրադարձել է Ա.Մելիքյանի կողմից բարձրացրած հարցադրումներին՝ «Փաստինֆո» գործակալության լրագրողի հետ հարցազրույցի ժամանակ։
Տես նաեւ՝ «2008 - 2012թթ. ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու հիմքով ընտրողների ցուցակից հանվել է 2879 անձ»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ