ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2008 - 2012թթ. ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու հիմքով ընտրողների ցուցակից հանվել է 2879 անձ 01/24/2013 14:10 | Հարցազրույց
«Փաստինֆո» գործակալության թղթակիցը զրուցել է ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության Հսկողության և վերլուծության բաժնի պետ Հայկ Քոչինյանի հետ՝ տեղեկանալու առաջիկա ՀՀ նախագահական ընտրություններում ընտրողների ցուցակի անճշտությունները վերացնելուն ուղղված ՀՀ ոստիկանության կողմից կատարվող աշխատանքների, ընտրական գործընթացին առնչվող, հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի մասին:
Հարց. Ըստ ոստիկանության հրապարակած վերջին տվյալի, ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է՝ 2.507.960: 2012թ. խորհրդարանական ընտրությունների ընտրողների ցուցակի հետ համեմատած աճը ինչի՞ հաշվին է:
Պատասխան. Նախնական, 40 օր առաջ հրապարակված ընտրողների թիվը 2012թ. մայիսի 6-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններում ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների թվի համեմատ աճել է 25 053 քաղաքացիով: 2012թ. մայիսի 6-ի ընտրություններից հետո 29 986 անձինք ընդգրկվել են ընտրողների ռեգիստրում՝ 18 տարին լրանալու կապակցությամբ: Նրանք ՀՀ այն քաղաքացիներն են, ովքեր արդեն իսկ ունեն ռեգիստրում հաշվառում, անձնագրավորված են, ուղղակի ընտրական իրավունք ձեռք չէին բերել, քանի որ ընտրական օրենսդրությամբ սահմանված տարիքը չէր լրացել: Նրանք 18 տարին լրանալու կապակցությամբ ձեռք են բերել ընտրական իրավունք և ընդգրկվել ընտրողների ցուցակներում:
Կան քաղաքացիներ այսօր, որոնք Բնակչության պետական ռեգիստրում ընդհանրապես հաշվառում չեն ունեցել և ընդգրկվել են ընտրողների ցուցակում առաջին անգամ պետական ռեգիստրում հաշվառվելու կապակցությամբ՝ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է Բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա և մինչև անձը չունենա հաշվառում Բնակչության պետական ռեգիստրում, նրա անհատական տվյալները չեն կարող լինել ընտրողների ռեգիստրում՝ անկախ նրանից 18 տարեկան է, 20 տարեկան է, թե ավելի բարձր տարիքի:
ՀՀ քաղաքացիություն ընդունելու կապակցությամբ են ընտրողներ հաշվառվել: Այսպես, 1016 անձինք, ովքեր չունեն այլ երկրի քաղաքացիություն և բնակվում են Հայաստանում՝ այս ընթացքում ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն՝ օրենքով սահմանված բավարար հիմքերի առկայությամբ: Իսկ 4107 երկքաղաքացիներ, ովքեր ցանկություն են հայտնել հաշվառվել ՀՀ-ում, ընդգրկվել են մեր Բնակչության պետական ռեգիստրում: Ինչպես գիտեք, մեր օրենսդրությունը թույլ է տալիս այլ պետության քաղաքացիներին, որոնք ձեռք են բերում ՀՀ քաղաքացիություն, հաշվառվել կամ օտարերկրյա պետությունում կամ Հայաստանի Հանրապետությունում:
Աճին զուգընթաց նաև նվազում է տեղի ունեցել՝ գրանցվել են մահեր ՀՀ-ի տարածքում, և քաղաքացիները հանվել են հաշվառումից սեփականատիրոջ դիմումով կամ այլ հիմքերով: Նույն ժամանակահատվածում 15 572 քաղաքացի մահվան կապակցությամբ հաշվառումից հանվել է, որոնցից 10 601-ը՝ սեփականատիրոջ դիմումով: Բնակչության պետական ռեգիստրը ճկուն տվյալների բազայի համակարգ է, որտեղ աճին զուգընթաց տեղի է ունենում նաև նվազում, և դա բնական է:
Հարց. Անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո եղել են, արդյոք, ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձինք և արդյոք նրանց տվյալները հանվել են ընտրողների ցուցակներից:
Պատասխան. Դուք երևի տեղյակ եք, որ ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն էր դիմում հղել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որը Վարչարարության հիմունքների վարույթի մասին օրենքի համաձայն, մեր մասով վերահասցեագրվել է մեզ: Մենք գրավոր պատասխանն արդեն նախապատրաստել և հասցեագրել ենք պրն. Մելիքյանին, իսկ հրապարակման խնդիրը թողենք իր վրա՝ կստանա իր դիմումի պատասխանը և եթե կուզենա՝ կհրապարակի:
Քաղաքացիության դադարեցման հիմքով, իհարկե, քաղաքացիները հաշվառումից ու ըստ այդմ՝ նաև ընտրողների ռեգիստրից, հանվում են: 2008 թվականից մինչև 2012թ. դեկտեմբերի 30-ը դադարեցվել է 2879 անձանց ՀՀ քաղաքացիությունը, և նրանց տվյալները հանվել են ընտրողների ցուցակից:
Հարց. Նախորդ ընտրություններում հիմնական խնդիրը, որը որպես մտահոգություն եւ չարաշահման վտանգ մատնանշվում էր, վերաբերում էր բակերում, քանդված բնակավայրերում մարդկանց հաշվառված լինելուն։ ՀՀ ոստիկանության կողմից ընտրողների ցուցակի անճշտություններն վերացվելու ուղղությամբ ինչպիսի՞ աշխատանքներ են տարվել:
Պատասխան. Ճշգրտման աշխատանքները բազմապրոֆիլ և բազմափուլ են: ՀՀ ոստիկանությունը՝ որպես բնակչության պետական ռեգիստր վարող մարմին, մեր օրենսդրության պահանջների համաձայն, ունի ռեգիստրում հավաստի ու լրիվ տեղեկություններ մշակելու պարտականություն: 2012թ. Ազգային ժողովի ընտրություններից հետո ՀՀ նախագահի կողմից ստեղծված աշխատանքային խմբի կողմից քննարկվել են Բնակչության պետական ռեգիստրում առկա թերությունները, որոնք շտկելու ուղղությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Մասնավորապես, խոսքը վերաբերվում է քանդված, փլուզված կամ այլ կերպ գոյություն չունեցող հասցեների, որոնք ընդգրկված են մեր ռեգիստրում և որոնցում դեռևս հաշվառված են քաղաքացիներ: Դրան զուգահեռ հանձնարարական է տրվել նաև ոստիկանության ղեկավարության կողմից ռեգիստրի պահոցից առանձնացնել հասցեները, որոնցում հաշվառված են 10 և ավելի անձինք: Նպատակը մեկն է, որպեսզի ավելի հստակեցվի ռեգիստրում մշակվող տեղեկությունները և հավաստիությունը:
Մեծ, շատ ծավալուն աշխատանք է իրականացվել՝ պարզելու ռեգիստրում առկա քանդված, փլուզված կամ գոյություն չունեցող հասցեները, հանել ենք դրանցում հաշվառված անձանց՝ բոլորին անվանական, անգամ այդ ամբողջ ցուցակը տրամադրել ենք քաղաքապետարաններին, մարզպետարաններին ու քաղաքաշինության նախարարությանը, որպեսզի պարզենք, թե արդյոք նշված քաղաքացիներին հատկացվել է նոր բնակելի տարածություններ, թե ոչ: Բնակչության պետական ռեգիստրի մասին օրենսդրությունը նաև վարչական պատասխանատվություն է նախատեսում իրական բնական վայրը չհայտնելու և իրական բնակության վայրում չբնակվելու համար: Դա մեր քաղաքացիների պարտականությունն է, որպեսզի 7-օրյա ժամկետում Բնակչության պետական ռեգիստր վարող տարածքային մարմիններին հայտնեն իրական բնակության վայրը:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հանրապետության ողջ տարածքում շուրջ 1255 քանդված կամ փլուզված հասցեներ գոյություն ունեն: Դրանց գերակշիռ մասը բազմաբնակարան բնակելի շենքերն են՝ 827, և 428-ը՝ բնակելի տներ: Ռեգիստրում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված 1255 քանդված, փլուզված, գոյություն չունեցող հասցեներում այս պահի դրությամբ հաշվառված է 26 004 քաղաքացի, որոնց թվում կան նաև անչափահաս երեխաներ, նրանցից 19 118-ը՝ մոտ 95 տոկոսը, Գյումրիից են: Մենք Բնակչության պետական ռեգիստրից առանձնացրել ենք քաղաքացիների անհատական տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան թիվ, նշել ենք քանդված նախկին հասցեն և նոր հասցեն: Ոստիկանության պետի հանձնարարությամբ՝ դրանք փոխանցվել են պրոֆիլակտիկ ծառայություններին: Վերջիններս ՝ տեղամասային տեսուչների միջոցով նշված հասցեներ են այցելել և պարզաբանել, որ նոր բնակության վայրի մասին պարտավոր են գրավոր տեղեկացնել տեղական ռեգիստրին: Հունվարի 22-ի դրությամբ, 16 425 քաղաքացու իրական բնակության վայրերից այցելություն է կատարվել 15 308 բնակության վայրեր. 12 657 քաղաքացու պարզաբանվել է մեր օրենսդրության պահանջները՝ նոր բնակության վայրում հաշվառվելու, 2651-ին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները արդյունք չեն տվել՝ բնակարանները փակ են եղել կամ նշված անձինք այնտեղ չեն բնակվել: Եթե տեղեկություններ կան, որ քաղաքացին բնակվում է այդ հասցեում, սակայն աշխատանքի բերումով տվյալ ժամանակահատվածում չի գտնվում իր բնակության վայրում, այցելությունները մի քանի անգամ են կատարվել:
Ընդհանուր առմամբ, մեր ստացած տեղեկությունների համաձայն, քաղաքացիներին հատկացված 10 920 հասցեից այցելություն է կատարվել 9754 հասցե, մնացել է այցելել 1166 հասցե: Դա կավարտենք մինչև ամսվա վերջ, հունվարի 22-ի դրությամբ՝ 1377 քաղաքացի հաշվառվել է իրենց նոր բնակության վայրերում:
Բացի այդ, ինչպես նշեցի, ոստիկանության ղեկավարության կողմից հանձնարարական է տրվել բնակչության պետական ռեգիստրի պահոցից առանձնացնել հասցեները, որտեղ հաշվառված են 10 և ավելի անձինք: Դրանք կրկին տրամադրվել են պրոֆիլակտիկ ծառայություններին, այցելություններ են կատարվում բնակարաններ և պարզաբանվում օրենսդրության պահանջները՝ նոյեմբերին փոփոխություն կատարվեց ՀՀ բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին կառավարության 2005թ. որոշման մեջ, ըստ որի հստակ սահմանվեց սեփականատիրոջ իրավունքը իր հասցեում հաշվառված անձանց հաշվառումից հանելու վերաբերյալ, այսպիսով իրավական հնարավորություն ստեղծվեց գրավոր դիմելու իր տարածքի անձնագրային ծառայություն և հաշվառումից հանելու իր բնակարանում բնակվող, սակայն օգտագործման ու սեփականության իրավունք չունեցող ցանկացած անձի: Օրենսդրությունը միաժամանակ թույլ է տալիս քաղաքացուն առանց սեփականատիրոջ համաձայնության հաշվառվել իր բնակության վայրում: Գործընթացը ավարտական փուլում է, բավականին հասցեներ այցելություններ են կատարվել, 10 829 հասցեի սեփականատերերի տրվել են գրավոր պարզաբանումներ:
Իրականացվել է նաև մեկ այլ ծավալուն աշխատանք մահացած անձանց անհատական տվյալները ընտրողների ռեգիստրից հանելու ուղղությամբ: Ռեգիստրը մահվան մասին տվյալներին տիրապետում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից, սակայն քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացիները մահանում են ՀՀ սահմաններից դուրս՝ նրանց մահը մեր մարմինների կողմից չի գրանցվում: Այցելությունների ընթացքում ստացված տեղեկատվությունների հիման վրա իրականացվում է լրացուցիչ ստուգում մահվան փաստը պարզելու ուղղությամբ: Հունվարի 22-ի դրությամբ, ոստիկանության ծառայողների ուժերով 1019 մահացած անձի անհատական տվյալ է հանվել ընտրողների ռեգիստրից:
Այսօր Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեն այնպիսի բնակավայրեր, թաղամասեր, որոնք հասցեավորված չեն: Այդ խնդիրն ևս լուծվել է կառավարության հիշյալ որոշմամբ՝ մինչև փետրվարի 1-ը հանձնարարական է տրվել տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին հասցեավորել իրենց տարածքում գտնվող բոլոր չհասցեավորված բնակելի տարածությունները: Այսպես, նշված եկեղեցու բակը կամ, օրինակ, Հարավ-արևմտյան թաղամասի Հաղթանակ 145 հասցեն, Նորք Մարաշի Նորքի այգիներ բնակելի տարածությունները տներ են, որոնք պատկանում են տարբեր քաղաքացիների, ուղղակի հասցեավորված չեն: Մեկ հասցեով է հանդես գալիս, ասենք, որպես Նորքի այգիներ, բայց իրականում այնտեղ կան 300-400 բնակելի տներ: Կառավարության որոշմամբ, հստակեցվեց նաև հաշվառումը մերժելու հիմք, որը ուժի մեջ է մտնելու փետրվարի 1-ից. հաշվառումը մերժվելու է բոլոր այն դեպքերում, երբ բնակելի տարածությունը հասցե չունի, այսինքն՝ ոստիկանությունը կանխել է, որպեսզի հետագայում ռեգիստրում չընդգրկվեն չհասցեավորված հասցեներ:
Ես կուզեի հատուկ նշել ոստիկանության համագործակցությունը IFES-ի՝ Միջազգային ընտրական համակարգերի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ: Համագործակցության շրջանակում տվյալներ են ձեռք բերվում աղետի գոտում՝ հիմնականում Գյումրի և Վանաձոր քաղաքներում, 10 և ավելի անձանցով հաշվառված հասցեների, ինչպես նաև մահացած անձանց անհատական տվյալների մասին; Իմ կարծիքով՝ համագործակցության արդյունքներն ակնհայտ են, մինչև ամսվա վերջ մեր գործընկերն էլ կամփոփի աշխատանքը և փուլ առ փուլ մեզ կտրամադրի ի հայտ բերված անճշտությունները: Կազմակերպությունը հունվարի 9-ին ընտրողների ռեգիստրի հրապարակումից հետո զուգահեռաբար ուսումնասիրություններ է իրականացնում նաև ընտրողների ցուցակի հետ՝ պարզելու անճշտությունները:
Հարց. Քանի՞ զանգ է եղել ընտրողներից Անձնագրային ու վիզաների վարչության թեժ գծին:
Պատասխան. Հունվարի 22-ի դրությամբ, թեժ գծով ստացվել է 40 զանգ, որոնցից միայն երկուսն են առնչվել ընտրողների ցուցակին: Մի դեպքում ահազանգ է ստացվել ընտրողների ցուցակում հաշվառված չլինելու մասին, քաղաքացուն պարզաբանվել է, որ ընտրողների ցուցակը հրապարակվել է նրա՝ Բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելուց առաջ, անճշտությունը ընտրողների վերջնական ցուցակում կշտկվի՝ այն կհրապարակվի քվեարկությունից երկու օր առաջ: Մի ահազանգ է ստացվել նաև Հայաստանի սահմաններից դուրս անձի մահվան մասին, զանգահարողը հայտարարել է, որ ի վիճակի չէ ներկայացնել մահվան վկայականը: Մերձավոր հարազատների գրավոր համաձայնության հիման վրա քաղաքացու տվյալները կհանվեն ընտրողների ռեգիստրից, իսկ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում՝ նաև Բնակչության պետական ռեգիստրից: Մյուս զանգերով քաղաքացիները ցանկացել են խորհրդատվություն ստանալ իրենց հետաքրքրող հարցերի շուրջ:
Հարցազրույցը՝ Սոնա Մաշուրյանի
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից