ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եվրոպական դատարանը սկսել է Ջհանգիրյանի ներկայացրած երեք դիմումներից երկուսի քննությունը 01/23/2013 23:27 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի փաստաբաններն այսօր նոր մանրամասներ են հաղորդել Ջհանգիրյանի դիմումները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից վարույթ ընդունելու մասին: Փաստաբաններ Լուսինե Սահակյանի, Երվանդ Վարոսյանի և Արա Ղազարյանի համատեղ տարածած հաղորդագրության համաձայն, սկսվել է Գագիկ Ջհանգիրյանի գործով Եվրոպական դատարան ներկայացված երեք դիմումներից երկուսի քննությունը, որոնք դատարանը որոշել է միավորել մեկ վարույթի շրջանակներում և քննել որպես մեկ գործ:
Գործի փաստերը վերաբերում են 2008թ. փետրվարի 22-ին Ազատության հրապարակում Գ.Ջհանգիրյանի հայտնի ելույթին և դրան հետևած իրադարձություններին՝ Արգավանդի խաչմերուկից բերման ենթարկելու, ձերբակալելու, մեղադրանքի առաջադրման, խափանման միջոցի կալանքի նշանակման ու հետագայում ժամկետների երկարաձգման, նրա հարազատների նկատմամբ հետապնդումներին, ինչպես նաև գործով ըստ էության դատաքննության հանգամանքներին:
2012 թվականի դեկտեմբերի 11-ին եվրոպական դատարանը որոշում է կայացրել գանգատը ծանուցել ՀՀ կառավարությանը՝ առաջադրելով հետևյալ հարցերը.
1. Արդյոք 23/02/2008թ.-ի ժամը 11:30-ից մինչև Կենտրոն և Նորք Մարաշ դատարանի կողմից 27/02/2008թ.-ին կալանքի մասին որոշում կայացնելու պահը դիմողին ազատությունից զրկելը օրինական էր՝ Կոնվենցի 5-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով:
2. Արդյոք դիմողի ձերբակալումը հիմնված էր ողջամիտ կասկածի վրա առ այն, որ նա կատարել էր իրավախախտում՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով:
3. Արդյոք դատարանները տրամադրել են «վերաբերելի» ու «բավարար» պատճառներ դիմողի կալանքի հիմքերը հիմնավորելու համար՝ ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասով:
4. Արդյոք խախտվել է դիմողի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անաչառ դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքը: Մասնավորապես, արդյոք այն փաստը, որ դատաքննությունը նախագահող Կենտրոն և Նորք Մարաշ շրջանների դատավոր Վ-ի որդին հանդիսացել էր այն քննչական խմբի անդամը, որը կատարել էր դիմողի քրեական գործի նախաքննությունը, չէր բարձրացնում դատավորի Վ-ի անկողմնակալության մասին լեգիտիմ կասկած:
5. Արդյոք դիմողի քրեական հետապնդումը և հետագայում նրա դատապարտումը չեն հանգեցրել նրա ազատ արտահայտվելու իրավունքի և խաղաղ հավաքների իրավունքի միջամտությանը՝ Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածների հիմքով: Եթե այո, արդյոք նման միջամտությունը համապատասխանում է 10-րդ հոդվածի 2-րդ և 11-րդ հոդվածի 2-րդ մասերի պահանջներին:
6. Արդյոք քրեական հետապնդման ենթարկվելու և դատապարտվելու արդյունքում դիմողը չի հանդիսացել իր քաղաքական հայացքների հիմքով խտրական վերաբերմունքի զոհ՝ ի խախտումն Կոնվենցայի 14-րդ հոդվածի երաշխիքների:
Գագիկ Ջհանգիրյանի կողմից ներկայացված երրորդ գանգատը, որը վերաբերում էր դասային աստիճանից զրկելու և աշխատանքից հեռացնելու փաստերին, դեռ չի ծանուցվել:
Վարդան Ջհանգիրյանի գործը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի գործով դատարան ներկայացված երկու դիմումների քննությունը, որոնք դատարանը որոշել է միավորել մեկ վարույթի շրջանակներում և քննել որպես մեկ գործ: Գործի փաստերը վերաբերում են 2008թ. փետրվարի 23-ին Արգավանդի խաչմերուկում ոստիկանության կողմից կիրառված ուժի, այդ ընթացքում հրազենային վնասվածք պատճառելու և իշխանությունների կողմից բժշկական օգնություն չցուցաբերելու, հետագայում մեղադրանքի առաջադրման, խափանման միջոց կալանքի օրինականության, դատապարտյալների հիվանդանոցում կալանքի պայմանների, ծանր առողջական վիճակի պայմաններում դատաքննությանը մասնակցելուն պարտադրելու, գործով ըստ էության դատաքննության և հարազատների նկատմամբ հետապնդումների հանգամանքներին:
2012 թվականի դեկտեմբերի 11-ին եվրոպական դատարանը որոշում է կայացրել գանգատը ծանուցել ՀՀ կառավարությանը՝ առաջադրելով հետևյալ հարցերը.
- Արդյոք 2008 թվականի փետրվարի 23-ին Արգավանդի խաչմերուկում ոստիկանության աշխատակիցների կողմից ոստիկանական օպերացիայի ընթացքում դիմողի նկատմամբ կիրառված ուժը համապատասխանում էր Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված երաշխիքներին: Ավելին, արդյոք քննչական մարմինները կատարել են արդյունավետ քննություն դիմողի այն պնդումների առնչությամբ, որ իր նկատմամբ կիրառվել էր ոչ անհրաժեշտ ուժ՝ ըստ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջի: Կառավարությունից խնդրում ենք հայտնել նաև ներկայացնել համապատասխան փաստաթղթերը, ոստիկանական օպերացիայի ընթացքում ոստիկանության աշխատակից Ռ.Մ.-ի կողմից կրակոց արձակելու էպիզոդի հետ կապված քննության արդյունքների վերաբերյալ՝ որին անդրադարձել է Քրեական վերաքննիչ դատարանը2008 թվականի դեկտեմբերի 3-ի որոշման մեջ:
- Արդյոք ոստիկանության աշխատակիցները դիմողին տրամադրել են շտապ ու պատշաճ բժկական օգնություն ոստիկանական օպերացիայից հետո և ձերբակալման տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում: Եթե ոչ, արդյոք նման բժշկական օգնություն չտրամադրելը չի խախտել Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված դիմողի իրավունքները:
- Արդյոք մինչդատական կալանքի տակ գտնվելիս դիմողին տրամադրվել է պատշաճ բժշկական օգնություն: Եթե ոչ, արդյոք դիմողի կալանքը նման պայմաններում հանդիսանում էր Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կալանքի տակ գտնվելիս անհնարին էր տրամադրել պատշաճ բժշկական օգնություն:
- Արդյոք դիմողը ենթարկվել է արգելված վերաբերմունքի, ըստ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի, այն հիմքով, որ հիմնական ժամանակահատվածում պահվել է մի խցում, որում բացակայում էին պատշաճ բժկական Դատարանին, ինչպես կալանքի հարմարությունները ողնաշարի տուբերկուլյոզով տառապող անձին կալանքի տակ պահելու։
- Արդյոք դիմողը ենթարկվել է արգելված վերաբերմունքի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո այն հիմքով, որ չնայած նրա առողջական վատ վիճակին, նրան պարտադրվել է ներկայանալ ու մասնակցել դատաքննությանը և՛ կալանքի տակ գտնվելու ընթացքում, և՛ նրան ազատ արձակելուց հետ, ինչպես նաև, որ նրան դատարան են տեղափոխել բանտի մեքենայով, որը հարմարեցված չէր առողջական խնդիրներ ունեցող կալանավորներին տեղափոխելու համար:
- Արդյոք դիմողի կալանքը 2008 թվականի ապրիլի 24-ից մինչև հունիսի 16-ը «օրինական» էր՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի ներքո:
- Արդյոք գոյություն ուներ իրավական պաշտպանության արդյունավետ միջոց ոստիկանական օպերացիայի ընթացքում դիմողի նկատմամբ ենթադրաբար անհրաժեշտությունը գերազանցող ուժ կիրառման դեմ՝ ինչպես երաշխավորված է Կոնվենցիայի 13-րդ հոդվածով:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից