Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացնել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ)
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Եվրոպական դատարանը սկսել է Ջհանգիրյանի ներկայացրած երեք դիմումներից երկուսի քննությունը 01/23/2013   23:27  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի փաստաբաններն այսօր նոր մանրամասներ են հաղորդել Ջհանգիրյանի դիմումները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից վարույթ ընդունելու մասին: Փաստաբաններ Լուսինե Սահակյանի, Երվանդ Վարոսյանի և Արա Ղազարյանի համատեղ տարածած հաղորդագրության համաձայն,   սկսվել է Գագիկ Ջհանգիրյանի գործով Եվրոպական դատարան ներկայացված երեք դիմումներից երկուսի քննությունը, որոնք դատարանը որոշել է միավորել մեկ վարույթի շրջանակներում և քննել որպես մեկ գործ:

 Գործի փաստերը վերաբերում են 2008թ. փետրվարի 22-ին Ազատության հրապարակում Գ.Ջհանգիրյանի հայտնի ելույթին և դրան հետևած իրադարձություններին՝ Արգավանդի խաչմերուկից բերման ենթարկելու, ձերբակալելու, մեղադրանքի առաջադրման, խափանման միջոցի կալանքի նշանակման ու հետագայում ժամկետների երկարաձգման, նրա հարազատների նկատմամբ հետապնդումներին, ինչպես նաև գործով ըստ էության դատաքննության հանգամանքներին:

2012 թվականի դեկտեմբերի 11-ին եվրոպական դատարանը որոշում է կայացրել գանգատը ծանուցել ՀՀ կառավարությանը՝ առաջադրելով հետևյալ հարցերը.

1.    Արդյոք 23/02/2008թ.-ի ժամը 11:30-ից մինչև Կենտրոն և Նորք Մարաշ դատարանի կողմից 27/02/2008թ.-ին կալանքի մասին որոշում կայացնելու պահը դիմողին ազատությունից զրկելը օրինական էր՝ Կոնվենցի 5-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով:

2.     Արդյոք դիմողի ձերբակալումը հիմնված էր ողջամիտ կասկածի վրա առ այն, որ նա կատարել էր իրավախախտում՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով:

3.    Արդյոք դատարանները տրամադրել են «վերաբերելի» ու «բավարար» պատճառներ դիմողի կալանքի հիմքերը հիմնավորելու համար՝ ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասով:

4.    Արդյոք խախտվել է դիմողի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անաչառ դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքը: Մասնավորապես, արդյոք այն փաստը, որ դատաքննությունը նախագահող Կենտրոն և Նորք Մարաշ շրջանների դատավոր Վ-ի որդին հանդիսացել էր այն քննչական խմբի անդամը, որը կատարել էր դիմողի քրեական գործի նախաքննությունը, չէր բարձրացնում դատավորի Վ-ի անկողմնակալության մասին լեգիտիմ կասկած:

5.    Արդյոք դիմողի քրեական հետապնդումը և հետագայում նրա դատապարտումը չեն հանգեցրել նրա ազատ արտահայտվելու իրավունքի և խաղաղ հավաքների իրավունքի միջամտությանը՝ Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածների հիմքով: Եթե այո, արդյոք նման միջամտությունը համապատասխանում է 10-րդ հոդվածի 2-րդ և 11-րդ հոդվածի 2-րդ մասերի պահանջներին:

6.    Արդյոք քրեական հետապնդման ենթարկվելու և դատապարտվելու արդյունքում դիմողը չի հանդիսացել իր քաղաքական հայացքների հիմքով խտրական վերաբերմունքի զոհ՝ ի խախտումն Կոնվենցայի 14-րդ հոդվածի երաշխիքների:

Գագիկ Ջհանգիրյանի կողմից ներկայացված երրորդ գանգատը, որը վերաբերում էր դասային աստիճանից զրկելու և աշխատանքից հեռացնելու փաստերին, դեռ չի ծանուցվել:

Վարդան  Ջհանգիրյանի գործը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի գործով դատարան ներկայացված երկու դիմումների քննությունը, որոնք դատարանը որոշել է միավորել մեկ վարույթի շրջանակներում և քննել որպես մեկ գործ: Գործի փաստերը վերաբերում են 2008թ. փետրվարի 23-ին Արգավանդի խաչմերուկում ոստիկանության կողմից կիրառված ուժի, այդ ընթացքում հրազենային վնասվածք պատճառելու և իշխանությունների կողմից բժշկական օգնություն չցուցաբերելու, հետագայում մեղադրանքի առաջադրման, խափանման միջոց կալանքի օրինականության, դատապարտյալների հիվանդանոցում կալանքի պայմանների, ծանր առողջական վիճակի պայմաններում դատաքննությանը մասնակցելուն պարտադրելու, գործով ըստ էության դատաքննության և հարազատների նկատմամբ հետապնդումների հանգամանքներին:

2012 թվականի դեկտեմբերի 11-ին եվրոպական դատարանը որոշում է կայացրել գանգատը ծանուցել ՀՀ կառավարությանը՝ առաջադրելով հետևյալ հարցերը.

- Արդյոք 2008 թվականի փետրվարի 23-ին Արգավանդի խաչմերուկում ոստիկանության աշխատակիցների կողմից ոստիկանական օպերացիայի ընթացքում դիմողի նկատմամբ կիրառված ուժը համապատասխանում էր Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված երաշխիքներին: Ավելին, արդյոք քննչական մարմինները կատարել են արդյունավետ քննություն դիմողի այն պնդումների առնչությամբ, որ իր նկատմամբ կիրառվել էր ոչ անհրաժեշտ ուժ՝ ըստ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջի: Կառավարությունից խնդրում ենք հայտնել նաև ներկայացնել համապատասխան փաստաթղթերը, ոստիկանական օպերացիայի ընթացքում ոստիկանության աշխատակից Ռ.Մ.-ի կողմից կրակոց արձակելու էպիզոդի հետ կապված քննության արդյունքների վերաբերյալ՝ որին անդրադարձել է Քրեական վերաքննիչ դատարանը2008 թվականի դեկտեմբերի 3-ի որոշման մեջ:

- Արդյոք ոստիկանության աշխատակիցները դիմողին տրամադրել են շտապ ու պատշաճ բժկական օգնություն ոստիկանական օպերացիայից հետո և ձերբակալման տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում: Եթե ոչ, արդյոք նման բժշկական օգնություն չտրամադրելը չի խախտել Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված դիմողի իրավունքները:

- Արդյոք մինչդատական կալանքի տակ գտնվելիս դիմողին տրամադրվել է պատշաճ բժշկական օգնություն: Եթե ոչ, արդյոք դիմողի կալանքը նման պայմաններում հանդիսանում էր Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կալանքի տակ գտնվելիս անհնարին էր տրամադրել պատշաճ բժշկական օգնություն:

- Արդյոք դիմողը ենթարկվել է արգելված վերաբերմունքի, ըստ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի, այն հիմքով, որ հիմնական ժամանակահատվածում պահվել է մի խցում, որում բացակայում էին պատշաճ բժկական Դատարանին, ինչպես կալանքի հարմարությունները ողնաշարի տուբերկուլյոզով տառապող անձին կալանքի տակ պահելու։

- Արդյոք դիմողը ենթարկվել է արգելված վերաբերմունքի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո այն հիմքով, որ չնայած նրա առողջական վատ վիճակին, նրան պարտադրվել է ներկայանալ ու մասնակցել դատաքննությանը և՛ կալանքի տակ գտնվելու ընթացքում, և՛ նրան ազատ արձակելուց հետ, ինչպես նաև, որ նրան դատարան են տեղափոխել բանտի մեքենայով, որը հարմարեցված չէր առողջական խնդիրներ ունեցող կալանավորներին տեղափոխելու համար:

- Արդյոք դիմողի կալանքը 2008 թվականի ապրիլի 24-ից մինչև հունիսի 16-ը «օրինական» էր՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի ներքո:

- Արդյոք գոյություն ուներ իրավական պաշտպանության արդյունավետ միջոց ոստիկանական օպերացիայի  ընթացքում դիմողի նկատմամբ ենթադրաբար անհրաժեշտությունը գերազանցող ուժ կիրառման դեմ՝ ինչպես երաշխավորված է Կոնվենցիայի 13-րդ հոդվածով:

 


 


Արխիվ

[]