ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայտնաբերվել է ևս 25 դիակ 01/21/2013 14:34 | Միջազգային լրահոս
Կիրակի օրն Ալժիրի արևելքում, գազի հանքավայրի շրջանում, որտեղ արդեն երկու օր է ինչ տեղի են ունենում պատանդների գերեվարության դրամատիկական դեպքերը, հայտնաբերվել է 25 դիակ:
Թեև դեռ ճշտված չէ, թե մահացածներից քանիսն են պատանդ և քանիսը իսլամիստ գրոհային, բայց և այնպես, տեղական իշխանությունները վստահ են, որ բոլոր զոհվածները հանքավայրի բանվորներ են: Եթե այս տեղեկատվությունը հաստատվեց, ապա նշանակում է, որ իսլամիստների կողմից սպանված զոհերի ընդհանուր թիվը կազմում է 48 մարդ, որոնց մեծ մասը օտարերկրյա քաղաքացիներ:
Նախօրեին Ալժիրի ԶԼՄ-ները հայտնել էին 23 պատանդների մահվան և մի քանի տասնյակ մարդու ճակատագրի անհայտ լինելու մասին:
Շաբաթ օրը իրականացված հատուկ գործողության ժամանակ սպանվել են 32 զինյալներ, իսկ կիրակի օրը հաջողվել է ևս 5-ին գերի վերցնել:
Ալժիրի իշխանությունները հայտարարել են, որ երկու կողմերի զոհերի մասին առավել ճշգրիտ տեղեկությունները կհրապարակվեն ավելի ուշ:
Պատանդների ազատագրման հատուկ գործողությունները սկսվել են շաբաթ օրը: Հայտնվում է, որ զինվորների գրոհն սկսելու հետ գրեթե միաժամանակ, իսլամիստները սկսել են մահապատժի ենթարկել պատանդներին: Հստակ հայտնի է, որ մահապատժի էին ենթարկվել 7 մարդ: Իսկ թե ինչ հանգամանքներում են զոհվել մյուսները, դեռ հայտնի չէ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Կեմերոնը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել են, որ պատանդների գերեվարումն ու մահը ահաբեկիչների ձեռքի գործն է: Իսկ Ֆրանսիայի ՊՆ նախարար Ժան-Իվ Լե Դրանը կիրակի օրը հայտարարել է, որ հարյուրավոր պատանդների գերեվարելը նշանակում է «հայտարարել պատերազմ»:
Որոշ տվյալներով իսլամիստները պահանջել են, որ ֆրանսիական իշխանությունները անմիջապես դադարեցնեն զինվորական գործողությունները Մալիում:
«Ինձ առավել շատ բարկացնում է այն, որ այս ամենը մենք անվանում ենք «պատանդների գերեվարում», թեև, եթե գերության մեջ են հայտնվում այսքան շատ թվով մարդիկ, դա, արդեն, պատերազմի ակտ է», - ասել է Լե Դրանը ֆրանսիական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ զինյալների հարձակումն Ալժիրում, գազի հանքի համալիրի վրա, ևս մեկ անգամ հիշեցրեց ահաբեկչության սպառնալիքի մասին: Նրա խոսքերով, իր երկիրն ամեն ինչ պետք է անի, որպեսզի այդ երևույթի դեմ պայքարը օրակարգային լինի համաշխարհային հանրության համար: Վարչապետը հաստատել է, որ զոհվածներից 3 բրիտանահպատակներ են եղել: Այս դեպքերի ընթացքում իրենց մեկական քաղաքացիների զոհվելու մասին են հայտարարել նաև Կոլումբիան և Ռումինիան:
Գազի մշակման գործարանը գտնվում է անապատում` Ալժիրի մայրաքաղաքից մոտ 1500 կմ հարավ-արևելք, Լիբիայի սահմանից 60 կմ հեռավորության վրա:
Անցյալ չորեքշաբթի զինյալ իսլամիստները գրավեցին գործարանն ու աշխատակիցների բնակելի համալիրը: Նրանք հարձակվեցին նաև արտասահմանցիներին տեղափոխող ավտոբուսի վրա` սպանելով մի բրիտանացու և ալժիրցու:
Ըստ որոշ տեղեկությունների՝ առևանգիչները պահանջում են, որպեսզի ֆրանսիացիները վերջ տան Մալլի իսլամիստների նկատմամբ ռազմական գործողություններին:
BBC-ն նշում է, որ ավելի վաղ Ալժիրը թույլատրել էր, որպեսզի ֆրանսիական ռազմական օդանավերն օգտագործեն իր օդային տարածքը` Մալլի իսլամիստների դիրքերը ռմբակոծելու համար:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ