ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարագի փոխարեն վաճառել են մարգարին 01/21/2013 18:09 | ԼՐԱՀՈՍ
Արտաշատ քաղաքի բնակչուհի Լաուրա Կարապետյանը Ջերմուկում հանգստանալիս գնել է 50կգ կարագ, բայց հետո պարզել, որ իրեն ուղղակի խաբել են և կարագի անվան տակ վաճառել մարգարին։
Լ.Կարապետյանը 2012թ. դեկտեմբերի 12-ին դիմել է ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչություն՝ հայտնելով, որ ամիսներ առաջ հունիսի 10-20-ը Ջերմուկ քաղաքում հանգստանալիս իրազեկվել է, որ Թուրունջ անունով մեկը կաթի գործարան ունի ու կարագ է վաճառում և ինքն էլ 2500 դրամով գնել է 50 կգ կարագ՝ վճարելով 125 000 դրամ:
Գնած կարագից 45 կգ-ը Լաուրան հալեցրել է, իսկ մնացած 5 կգ պահել է այդպես օգտագործելու համար։ Լ. Կարապետյանը պատմել է, որ դեկտեմբերի 7-ին նշված յուղով փորձել է միս տապակել, շատ սուր և տհաճ հոտ է զգացել, ինչից ենթադրել է, որ այն մարգարին է ու եզրակացրել, որ Թուրունջը խարդախության է դիմել ու կարագի փոխարեն մարգարին վաճառել իրեն: Դիմումատուն առաջարկել է ոստիկանությանը իրենց բնակարանում եղած կարագը և յուղը ներկայացնել հետազոտման` դրանց բաղադրությունը պարզելու նպատակով, իսկ Թուրունջին ենթարկել պատասխանատվության՝ վերականգնել իրեն պատճառված վնասը:
Դիմումի հետքերով իրավապահները պարզել են Թուրունջի ինքնությունը, նրա կաթնամթերքի արտադրամասը, որտեղ զննությամբ հայտնաբերվել են շուրջ 1000 կգ ընդհանուր քաշով պանրի, 140 կգ ընդհանուր կշռով յուղի նմանվող զանգվածներ, շուրջ 32 կգ կշռով կաթի սերուցք, 60 կգ ընդհանուր կշռով կաթնաշոռի զանգված, մածունի, թթվասերի, կաթնաշոռի համար նախատեսված տարաներ, 8 կգ կշռով «Դայկալատ» ՍՊԸ-ի 04.09.2010թ. արտադրության չոր կաթի փոշի և այլն: Թուրունջ Բաբայանն իրավապահներին ասել է, թե ինքը զբաղվում է «Լոռի» տեսակի պանրի արտադրությամբ:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության և ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 21-ին պարզվել է, որ Թուրունջ Բաբայանը 2011թ. փետրվարից մինչև 2012թ. դեկտեմբեր ժամանակահատվածում կաթնամթերքի արտադրության գործունեություն իրականացնելիս, հարկային մարմիններին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով չարամտորեն խուսափել է հարկեր վճարելուց: Ուստիև դատախազությունը քաղաքացու դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերն ուղարկել է պետական եկամուտների կոմիտե, որտեղ էլ թերևս կհարուցվի քրեական գործ։ Իսկ թե կարագի անվան տակ իրականում ինչ է վաճառվել կպարզեն արդեն փորձագետները։ Նշանակվել է դատասննդային փորձաքննություն` պարզելու համար Թ. Բաբայանի արտադրամասից վերցված յուղի, պանրի և Լ. Կարապետյանի բնակարանից վերցված յուղի և կարագի բաղադրությունը, ինչպես նաև նյութերի հետագա ընթացքի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք այլ հարցեր...
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից