ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արման Մկրտումյան. Վարչական դատարանը կայացավ 01/21/2013 21:19 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետությունում եռաստիճան Վարչական դատարանի ստեղծումը մեծ քայլ էր եվրոպական իրավական մշակույթին ինտեգրվելու ճանապարհին: Այս մասին Վարչական դատարանի հիմնադրման 5-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի ժամանակ նշեց ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ, ի պաշտոնե Դատարանների նախագահների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանը:
Ըստ նրա, վարչական արդարադատության ձևավորումը երկրում լայն հնարավորություն ստեղծեց ֆիզիկական և իրավաբանական անձանց համար քննության առարկա դարձնել տեղական ինքնակառավարման և պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց գործողությունները կամ անգործությունը, որոնցով խախտվում էին Սահմանադրության, օրենքներով և այլ իրավական ակտերով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները:
Ա.Մկրտումյանի գնահատմամբ` դատարանը կայացավ:
Հայաստանում իրականացվող դատաիրավական ոլորտի բարեփոխումները, մասնավորապես, արդար, արդյունավետ, անկախ և հանրության առջև հաշվետու դատական իշխանության կայացման խնդիրը գտնվում է ՀՀ նախագահի ամենօրյա ուշադրության կենտրոնում: Ըստ Ա.Մկրտումյանի, դրա վառ ապացույցն է վերջերս ՀՀ դատական օրենսգրքով կատարված փոփոխություններով վարչական դատարանը դատավորների ևս 10 հաստիքներով համալրելը: Վճռաբեկ դատարանի նախագահը հայտնեց, որ իր հրամանով արդեն իսկ հաստիքների համալրման գործընթացը սկսվել է: Նա հույս հայտնեց նաև, որ մոտ ապագայում օրենսդրական փոփոխություններվ վարչական դատարանի գործառույթներից կհանվի վճարման կարգադրությունների արձակելու գործառույթը:
Ա.Մկրտումյանն իր երախտագիտությունը հայտնեց Վարչական դատարանի ստեղծման ակունքներում գտնվող անձանց ու կազմակերպություններին՝ գերմանացի գործընկերներին՝ պրոֆեսոր Օտտո Լուխթերհանդի գլխավորությամբ և Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպությանը, որոնց միջոցով հնարավորություն ընձեռնվեց հաղորդակցվելու Գերմանիայի Դաշնության վարչական արդարադատության հարուստ փորձի հետ, ինչը ծանրակշիռ նշանակություն ունեցավ ՀՀ-ում այդ ինստիտուտի ձևավորման հարցում:
Վարչական դատարանի ստեղծման գործում իրենց ուրույն դերն են ունեցել նաև արդարադատության գործող և նախկին նախարարներ Հրայր Թովմասյանն ու Դավիթ Հարությունյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների խորհրդատվության ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը:
Վարչական արդարադատության ձևավորման հարցում կարևոր նշանակություն են ունեցել նաև, ըստ Վճռաբեկ դատարանի նախագահի, մասնագիտացման և վերաքննության վերաբերյալ ՍԴ նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները:
Լուսանկարը՝ ՀՀ դատական դեպարտամենտի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից