ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արարատի դատախազի, դատավորի, պատգամավորների համար 2011թ. հաջողակ չի եղել 01/21/2013 12:14 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
2011թ.-ը Արարատի մարզպետի, մարզի դատախազի, Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի, Արարատի տարածքից ընտրված Ազգային ժողովի պատգամավորների համար գույքի ձեռքբերման առումով հաջողակ չի եղել: Դա ըստ հայտարարագրերի։ Բացառություն է թիվ 18 ընտրատարածքի պատգամավոր, Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանը: Նա, համաձայն ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի, 2011թ.-ին ձեռք է բերել 2 հողամաս` 12 մլն 50 հազար դրամ ընդհանուր արժեքով և 70 մլն դրամ արժեքով 1 բնակարան հայտարարագրել է որպես նվիրատվություն:
Այս բարձրաստիճան պաշտոնյաների տարեկան եկամուտները հիմնականում գոյացել են ստացած աշխատավարձերի գումարներից: Այստեղ ևս բացառություն է պատգամավոր Ա.Գրիգորյանը, ում եկամուտները գոյացել են նաև շահաբաժնից և գյուղմթերքի իրացումից, ինչպես նաև` թ.16 ընտրատարածքի պատգամավոր Մուրադ Մուրադյանը, ում եկամուտների մի մասը գոյացել է մինչև ընտրվելը ծավալած ձեռնարկատիրական գործունեությունից:
Այսպես` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի համաձայն, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի 2011-ի տարեկան եկամուտները կազմել են 5 մլն 391 հազար 63 դրամ, որից 2 մլն 307 հազար 63 դրամը` աշխատավարձ, և 3 մլն 84 հազար դրամը` թոշակ:
Մարզպետի դրամական միջոցները 2011-ի տարեսկզբին և տարեվերջին եղել են 4 մլն 350 հազար դրամ:
Էդիկ Բարսեղյանի տիկնոջ դրամական միջոցները 2011-ի տարեսկզբին և տարեվերջին եղել են 18 մլն դրամ, իսկ եկամուտները գոյացել են բացառապես աշխատավարձից` 1 մլն 200 հազար դրամ:
Արարատի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանի և նրա տիկնոջ 2011-ի տարեկան եկամուտները ևս գոյացել են բացառապես աշխատավարձի գումարներից` համապատասխանաբար 4 մլն 706 հազար 636 դրամ և 1 մլն 327 հազար 881 դրամ: Ամուսինները դրամական միջոցներ չեն հայտարարագրել:
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանի և նրա տիկնոջ 2011-ի տարեկան եկամուտները ևս գոյացել են բացառապես աշխատավարձի գումարներից` համապատասխանաբար 8 մլն 824 հազար 774 դրամ և 500 հազար դրամ: Ի տարբերություն դատախազի` դատարանի նախագահը հայտարարագրել է դրամական միջոցներ` տարեսկզբին 9 մլն դրամ, տարեվերջին` 8 մլն 500 հազար դրամ:
Թիվ 18 ընտրատարածքի պատգամավոր Արայիկ Գրիգորյանը հայտարարագրել է 121 մլն 992 հազար 890 դրամի չափով տարեկան եկամուտներ, որից 3 մլն 121 հազար 40 դրամը` աշխատավարձ, 65 մլն 637 հազար 500 դրամը` շահաբաժին, 53 մլն 234 հազար 350 դրամը` գյուղմթերքի իրացումից:
Նրա դրամական միջոցները 2011-ի տարեսկզբին կազմել են 869 մլն 870 հազար դրամ և 864 հազար ԱՄՆ դոլար, տարեվերջին` 955 մլն 800 հազար դրամ և 870 հազար ԱՄՆ դոլար:
Ա.Գրիգորյանի տիկինը և դուստրը ներկայացրել են 0-ական հայտարարագրեր:
Թիվ 16 ընտրատարածքի պատգամավոր Մուրադ Մուրադյանի 2011թ.-ի հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքէջում տեղադրված չէ: Սակայն, որպես պատգամավորության թեկնածու, Կենտրոնական ընտրական հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրի համաձայն, 2011թ.-ի մարտի 30-ից մինչև 2012թ.-ի մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում նրա եկամուտները կազմել են 24 մլն 960 հազար դրամ` աշխատավարձ և ձեռնարկատիրական գործունեությունից: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ դրամական միջոցները` 85 մլն դրամ:
Թիվ 17 ընտրատարածքի պատգամավոր Կարինե Պողոսյանի 2011թ.-ի հայտարարագիրը կայքում ևս տեղադրված չէ, սակայն առկա է նրա` ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնելու պահի դրութամբ`31.05.2012-ին, ներկայացրած հայտարարագիրը: Ըստ այդմ` պատգամավորի եկամուտները գոյացել են որպես դպրոցի տնօրեն ստացած աշխատավարձից` 3 մլն 544 հազար 671 դրամ: Դրամական միջոցները` 600 հազար դրամ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ